|մառան|
Մառան, տնտեսական օժանդակ կառույց-մթերանոց ժող. տան համալիրի մեջ, ուր պահվում են ուտելիք եւ ըմպելիք: Մ. լի է լինում հատկապես ձմռանը. կարասների, կճուճների, տկերի, տկճորների մեջ պահվում են կաթնամթերք, թթուներ, խմիչք, չոր եւ թարմ մրգեր, կախան, պահածո մսեղեն ու անուշեղեն, մեղր եւ այլն: Ճարտ. առումով Մ. լեռնային-նախալեռնային գոտում կազմել է տան համակառույցի անբաժան մասը, իսկ հովտային շրջաններում եղել է նույն համալիրին կից առանձին շինություև՝ հնձանի հետ համատեղ (հնձան-մառան): Հին եւ միջնադարյան Հայաստանում արքունական, իշխանական եւ վանքապատկան համակառույցների կազմում Մ. եղել է ոգելից խմիչքների տևական պահեստավորման բաժանմունք եւ ունեցել տնօրեն-մառանապետ: Հետագայում, կապված ոգելից խմիչքների արդ. արտադրության հետ, Մ. դարձել է նաև գինու, կոնյակի պահեստավորման եւ հնացման համար նախատեսված կառույց՝ համապատասխան արտադրամասերին առընթեր: Մ. գեղջկական միջավայրում ձմռանը հաճախ ծառայել է նաեւ որպես նորապսակների ժամանակավոր կացարան՝ մեղրամսի ընթացքում:
(Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 7, 1981թ.)
հրապարակված է 17.05.2017 | ա-ակտուալ արվեստ |
հակասություններ. ՆՓԱԿ-ը 1996 թվականին
Արվեստի այս հաստատության դիրքն ի հայտ է գալիս, երբ այն դիտում ենք ավելի լայն հարթության մեջ՝ Կենտրոնի հիմնման շրջանում արվեստի դաշտում տեղ գտած հակասությունների անկյան տակ:
հրապարակված է 24.04.2017 | ա-ակտուալ արվեստ |
վտանգավոր լռություն
ապրիլի 19-ին հայ-շվեյցարական KASA հիմնադրամի ֆրանկոֆոնիայի ակումբում տեղի ունեցավ Հարրի Կումրոյանի «Վտանգավոր լռություն» գրքի շնորհանդեսը
հրապարակված է 05.03.2017 | ա-ակտուալ արվեստ |
բառեր / նկարներ / հարցեր
2017թ. փետրվարի 14-ին ՆՓԱԿ-ում բացվեց Լևոն Ֆլջյանի ցուցահանդեսը
հրապարակված է 04.10.2016 | մարիամ կարապետյան |
էսսե վերամբարձության մասին կամ ո՞ր հատիկից է պակասում ցորենը
Մի շատ ծանրաբեռնված վախ կա վերամբարձությունից, վախ, որի ոլորտում նույնիսկ սեփական գրական լեզուն եւ հատկապես նրա վերացական հարստությունները համարվող շերտերն են հայտնվում:
հրապարակված է 10.07.2016 | վարդան հայկազյան |
պարադոքսալ աքաղաղը (մի ճամփորդության պատմություն)
Վազոյի հետ լուրջ սկսեցինք մտածել, թե ոնց պիտուխին, ինչպես Վազոն էր ասում` կատարվածի ողբերգական բաղադրիչը հնարավորինս մեղմելու, նվազեցնելու մտայնությամբ, դարձի բերենք...
հրապարակված է 20.06.2016 | ա-ակտուալ արվեստ |
ֆոտո ֆոտոյի մասին, եւ ոչ միայն...
քանդակագործ Շուշան Պետրոսյանի լուսանկարչական էսսեն Սարդարապատի թանգարանում կազմակերպված Ռուբեն Մանգասարյանի ցուցահանդեսից
հրապարակված է 11.06.2016 | մանե մաթեւոսյան |
Գյումրիի իմ աշխարհը
փորձ խոսակցություն սկսել պատկերներով իր մեջ մնացած քաղաքի հետ...
հրապարակված է 11.12.2015 | վահրամ դանիելյան |
Նաջիբ Մահֆուզի “Ռադոբիս” վեպը
...հեղինակի ընտրած դիրքավորումը, ով հաստատապես գեղեցիկի որոնող է եւ համոզված է, որ այդ գեղեցիկը չի տրվել ու չի տրվում ճշգրիտ փաստագրման:
հրապարակված է 04.12.2015 | լիլիթ սարգսյան |
«ձնհալը», «ազգայինը» եւ հայ գեղանկարչությունը (դրվագներ 1950-ական թթ. խորհրդային քննադատության էջերից)
«ազգայինի» սահմանումն արվեստում առ այսօր մնում է անորոշ, քանի որ յուրաքանչյուր պատմական ժամանակաշրջան տալիս է հարցի իր ձեւակերպումը
հրապարակված է 28.11.2015 | ա-ակտուալ արվեստ |
պատկեր, պատում, պատմութիւն. փիլիսոփայական բարեկամութիւն մը
Ակտուալ արվեստը եւ Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտը ներկայացնում են սփյուռքահայ փիլիսոփա Մարկ Նշանյանի “Պատկեր, պատում, պատմութիւն” երկհատոր ուսումնասիրությունը՝ իրականացված Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի դրամաշնորհով: