|մառան|
Մառան, տնտեսական օժանդակ կառույց-մթերանոց ժող. տան համալիրի մեջ, ուր պահվում են ուտելիք եւ ըմպելիք: Մ. լի է լինում հատկապես ձմռանը. կարասների, կճուճների, տկերի, տկճորների մեջ պահվում են կաթնամթերք, թթուներ, խմիչք, չոր եւ թարմ մրգեր, կախան, պահածո մսեղեն ու անուշեղեն, մեղր եւ այլն: Ճարտ. առումով Մ. լեռնային-նախալեռնային գոտում կազմել է տան համակառույցի անբաժան մասը, իսկ հովտային շրջաններում եղել է նույն համալիրին կից առանձին շինություև՝ հնձանի հետ համատեղ (հնձան-մառան): Հին եւ միջնադարյան Հայաստանում արքունական, իշխանական եւ վանքապատկան համակառույցների կազմում Մ. եղել է ոգելից խմիչքների տևական պահեստավորման բաժանմունք եւ ունեցել տնօրեն-մառանապետ: Հետագայում, կապված ոգելից խմիչքների արդ. արտադրության հետ, Մ. դարձել է նաև գինու, կոնյակի պահեստավորման եւ հնացման համար նախատեսված կառույց՝ համապատասխան արտադրամասերին առընթեր: Մ. գեղջկական միջավայրում ձմռանը հաճախ ծառայել է նաեւ որպես նորապսակների ժամանակավոր կացարան՝ մեղրամսի ընթացքում:
(Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 7, 1981թ.)
հրապարակված է 31.01.2019 | տիգրան պասկեւիչյան |
gallery ՏԵՔՍՏԻԼ

"Տեքստիլն այլեւս կառույց չէ, տարածք է, ամայություն, որտեղ քամու հետ խաղում է ժամանակն ու թողնում հետքեր՝ երեւի մարդու մասին։" Մուլտիմեդիա պատմություն Լենինականի տեքստիլ կոմբինատի մասին

հրապարակված է 26.12.2018 | աստղիկ բոյաջյան |
մտորումներ «Չինական պատ»-ից այս կողմ
Նորագույն գրականության մեջ նորություն բերելու խնդիրն է, որ հեղինակն անվանում է վերադարձի գրականություն, երբ բառերը գրվում են, որովհետեւ դատապարտված են գրվելու...
հրապարակված է 16.12.2018 | ա-ակտուալ արվեստ |
6 անց 40 / վահագն ֆերեշեթյան
հրապարակված է 16.12.2018 | վարդան ֆերեշեթյան |
ծով մշտա­ծա­վալ. ­Վար­դան Ա­նե­ցի
Վար­դան Ա­նե­ցու այս կուռ ներ­բո­ղի մեջ առ­կա է մեր ողջ բա­նաս­տեղ­ծա­կան փոր­ձա­ռութ­յունն ու սլաց­քը...
հրապարակված է 19.06.2018 | ա-ակտուալ արվեստ |
6 անց 40 / ռաֆիկ ներսիսյան
Իսկ դու կուշտ գալիս` ֆուտբոլ ես նայում, Քեզ հետ նստում է, ձեռքին` պանիր-հաց, Թեև ֆուտբոլից բան չի հասկանում...
հրապարակված է 09.11.2017 | գեւորգ տեր-գաբրիելյան |
պոստմոդեռնիզմի մասին

Վերջապես՝ ճշմարտության՝ հարաբերական լինելն ազդարարելն ու գիտակցելն օգուտ է ավելի, քան հակառակ հայտը, որն իսկույն բերում է պրիմիտիվ իշխանական դիսկուրսի, իսկ տվյալ պնդումը՝ ավելի իմաստուն հայտ է օպոզիցիոն դիսկուրսի:

հրապարակված է 30.10.2017 | դավիթ մոսինյան |
սիմվոլիզմի անդրեյ բելին
Ռուսական սիմվոլիզմի մյուս շրջանն ավելի հստակ կոորդինատներ ունի: 1901 թ. Մոսկվայում՝ Մ. Ս. Սոլովյովի (Վլադիմիր Սոլովյովի եղբոր) տանը, եւ վերջինիս առաջարկով քսանամյա մի երիտասարդ՝ ոմն Բորիս Բուգաեւ, հռչակվում է որպես Անդրեյ Բելի եւ հենց ինքը վերածվում Սիմվոլի:
հրապարակված է 25.10.2017 | վարդան հայկազյան |
ուխտագնացություն
Մի վայր, ուր հավատն արդեն վաղուց ուսմունքն էր դարձել՝ հենվելով գթացող հոգու ու պայծառ մտքի վրա. շատ է հավանական, որ այս ուղին չընտրած բազմաթիվ հավատներ մարեն, եթե արդեն չեն մարում:
հրապարակված է 25.08.2017 | ա-ակտուալ արվեստ |
ոգու մասին. Չարենցի ժամանակը
«ակտուալ արվեստ» եւ «փրինթինֆո» հրատարաչությունների համատեղ հրատարակությամբ լույս է տեսել Աշոտ Ոսկանյանի «Չարենցի ժամանակը» ստվարածավալ աշխատությունը
հրապարակված է 27.07.2017 | կարլ թեոդոր ֆոն հայգել |
Աշոտ Հովհաննիսյանի ավարտաճառի եզրակացությունը
Մեր գերմանացի ուսանողներից շատ-շատերը չէ, որ ի վիճակի կլինեին ներկայացնելու այդպիսի հմուտ կառուցվածք ունեցող եւ այդքան ճաշակով գրված աշխատանք: