|բադաբադա՞|

Առաջին հայացքից կոմիկսը կապ չունի քննադատական կայքի հետ, սակայն նկարի ու խոսքի համակցումը շատ մեծ ու անկանխատեսելի ազդեցություն է թողնում: Այս էջը քաղաքական չէ, բայց քանի որ ազատությունը հակադարձ համեմատական է քաղաքականացվածությանը (ինչքան քիչ է առաջինը այնքան շատ թեմաներ են համարվում քաղաքական), սոցիալական մեկնաբանությունը շատ անգամ վերածվում է քաղաքականի: Օրինա՞կ, խնդրեմ. ես այստեղ գրում եմ «վարչապետ» բառը: Ուրիշ ոչինչ, ոչ մի մեկնաբանություն: Նայեք այս բառին 15 վայրկյան: Համոզվեք, թե ինչ քաղաքական ենթատեքստ ունի այն:

հրապարակված է 23.09.2011 | սոնա աբգարյան |
իսկական խաղ 3
Անջատեցի համակարգիչը: Լուսաբաց էր: Ես անմիջապես քնեցի, որպեսզի չտեսնեմ այն գարշելի քաղաքը, որտեղ գոյատևում եմ:
հրապարակված է 19.09.2011 | անգուլեմ խումբ |
ախթունգ, ախթունգ. ծաղրահավաք
ՀՀ դիմադրողականության վերականգնման եւ իմունիտետի բարձրացման ծրագրի շրջանակներում բադաբադա՞-ն բացում է նոր՝ ծաղրանկարի բաժին: Որակի ստանդարտն ապահովելու նպատակով առաջինը ներկայացնում ենք Լեւոն Աբրահամյանի, Հարություն Սամուելյանի, Հարություն Չալիկյանի, Toto-ի, Արտակ Բաղդասարյանի, Մկրտիչ Մաթեւոսյանի գործերը:
հրապարակված է 17.09.2011 | լեւոն գյուլխասյան |
wallsign 5 մեր սերունդը
... պատագիր
հրապարակված է 17.09.2011 | սոնա աբգարյան |
իսկական խաղ 2
Փողոցը անհավանական փայլ ուներ, չգիտեմ մաքրությունի՞ց, թե՞ արեւից: Ես լսում էի ալիքների ձայն, բայց ծով չէր երեւում: Կանգնել էի ու շշմած նայում էի այս ու այն կողմ, ինչպես երեւի բոլոր սկսնակները: Ես նայեցի, ավելի ճիշտ տեսա խանութի դռների ապակու մեջ իմ արտացոլանքը, բայց չհասցրեցի հմայվել իմ նոր կերպարանքով. հենց այդ նույն պահին մեկը կարծես շշնջաց ականջիս մեջ. «Հավատա ինձ, սա դրախտն է, այստեղ գալիս են նրանք, ովքեր ուզում են ապրել: Դու հույսեր ունես, երազանքներ, բայց երբեք չես հավատացել, որ նման բան կկատարվի քեզ հետ: Սա ավելի իրական է, քան իրականությունը: Բարի գալուստ»:
հրապարակված է 09.09.2011 | լեւոն գյուլխասյան |
wallsign 4 Լոնդոն
... պատագիր
հրապարակված է 07.09.2011 | սոնա աբգարյան |
իսկական խաղ
Իսկական խաղ կոմիկս-պատմությունը Շուշանիկի մասին է, ում համար խաղը դառնում է իրականություն, իսկ իրական կյանքը դառնում է անտանելի: Շուշանիկը տրադիցիոն եւ կեղծ բուրժուական պատկերացումների զոհ է: Նա դժվար ճանապարհ է անցնում իր երջանկությունը գտնելու հույսով:
հրապարակված է 06.09.2011 | աննա հակոբյան |
մազալու բաներ
Մազալու բաներ - նշումներ գրաֆիկական բարբառով` նվիրված մազալու երեւույթ/անձնավորություններին եւ այլ մազոտ մազմզուկներին: Դրանց մեջ է ընդգրկվում Մազ ճաշի մեջ ենթաթեման: *Մազ ճաշի մեջ: Ճաշի մեջ մազային գոյացության առկայության թեման շատ թերի է արտածված միջազգային եւ հայրենական մշակույթում: Ներկայիս շարքը կոչված է լրացնելու այս բացթողումը:
հրապարակված է 02.09.2011 | լեւոն գյուլխասյան |
wallsign 3 հեռացի՛ր
... պատագիր
հրապարակված է 30.08.2011 | դարոն աջեմօղլու / ջեյմս ռոբինսոն |
անդրանիկ նյութեր
Եւ այսպես, սկսվեց...
հրապարակված է 25.08.2011 | լեւոն գյուլխասյան |
wallsign 2 իրավունք
... պատագիր