|ակտուալ ա|

ակտուալ ա-ն ինտերակտիվ միջավայր է, որտեղ տարաբնույթ խոսակցությունների ու քննարկումների միջոցով փորձ է արվում վեր հանել արվեստի ու մշակույթի տարբեր ոլորտների հիմնախնդիրները: Այսօր հասարակության զանազան շերտերում ընթացող խմորումներն ի հայտ են բերում մշակութային նոր դիսկուրսի անհրաժեշտությունը: ակտուալ ա-ն ներհայեցումն ընտրում է իբրեւ սկզբունք ինքնազատագրման եւ այլ/տարբեր հնարավորությունների հնարավորության ստեղծման, որով մշակութային նոր դիսկուրսը կարող է դառնալ անընդհատ վերարտադրելի:

հրապարակված է 28.10.2011 | հարություն զուլումյան |
երաժշտություն աչքերի համար
Յոս Սթելինգին կինոքննադատներն անվանել են «հոլանդական նոր ալիքի հայր»: Հենց նա շատ տարիներ առաջ անկախ հոլանդական կինոն բերեց Կանն, Վենետիկ եւ մի շարք այլ կինոփառատոներ: Նրա համար կինոն արվեստ է, որը հասկանալի է ժեստերի, միմիկայի, էմոցիաների մակարդակի վրա:
հրապարակված է 25.10.2011 | դարոն աջեմօղլու / ջեյմս ռոբինսոն |
նոր՝ հրաշալի գիրք
Սարգիս Խաչենց - Փրինթինֆո հրատարակչական ծրագիրը սիրով հրավիրում է Լոնգոսի "Դափնիս եւ Քլոե" գրքի շնորհանդեսին, որը տեղի կունենա Բյուրոկրատ գրախանութում հոկտեմբերի 27-ին, ժամը 19-00-ին:
հրապարակված է 22.10.2011 | սոնա արսենյան |
թող լավը տարածվի վիրուսի նման
Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում դարձ առ գիրք փառատոնի շրջանակներում բացվեց ակտուալ արվեստ մշակութային միության Համաշխարհային Բանկի Հասարակության Զարգացման Հիմնադրամի դրամաշնորհով կազմակերպված «Գյումրի. աղետը որպես կյանքի նորմ» վիզուալ արվեստների մրցույթի ամփոփիչ ցուցահանդեսը:
հրապարակված է 15.10.2011 | ա-ակտուալ արվեստ |
տասը Orange ընտրյալները
Այսօր՝ հոկտեմբերի 15-ին Հյուսիսային պողոտայի Orange-ի գրասենյակում տեղի ունեցավ Orange գրքի մրցույթի մամլո ասուլիսը: Orange Armenia ընկերության նախագահ Բրունո Դյութուան եւ Հայ Գրքի Կենտրոնի նախագահ Մկրտիչ Մաթեւոսյանը համառոտ ամփոփելով մրցույթի առաջին փուլի արդյունքները, ազդարարեցին երկրորդ փուլը:
հրապարակված է 05.10.2011 | մկրտիչ մաթեւոսյան |
դարձ առ գիրք 2011
արդեն երկրորդը, եւ հուսանք, անդարձելի... Ի՞նչն է ստիպում երկրորդ անգամ անել մի փառատոն, որի համար այդքան ջանք ու եռանդ է պահանջվում, երբ շատերն անհնար են համարում այդ շրջա-դարձն առ գիրք, գիր ու առհասարակ ընթերցանություն մեր այս մեկ ակնթարթում սպառողական դարձած հասարակությունում:
հրապարակված է 04.10.2011 | անահիտ ավետիսյան |
Նաթալի Սառոտ. ինձ համար վեպը մոտենում է պոեզիային
Արտերիա-ի էջերում վերջերս ներկայացված Գրիգոր Պըլտեանի ու Սիրանուշ Դվոյանի զրույցից հետո (ժամանակագրորեն, իհարկե, շատ ավելի առաջ) վեպի շուրջ զրուցում են ֆրանսիացի գրող, նոր վեպ գրական ուղղության ներկայացուցիչ Նաթալի Սառոտը, ամերիկյան գրականության մասնագետ, դասախոս, գրող եւ արվեստի քննադատ Սերժ Ֆոշրոն եւ գրող, բանաստեղծ, Digraphe հանդեսի հիմնադիր Ժան Ռիստան։
հրապարակված է 25.09.2011 | աննա գեւորգյան |
Տիգրան Համասյան. ջազն ու ժողովրդական երաժշտությունը նույնացել են
Տաս տարի է, ինչ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանը համագործակցում է համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտների հետ, մասնակցել է հեղինակավոր մի շարք փառատոնների, արժանացել մրցանակների եւ թողարկել չորս ձայնասկավառակ:
հրապարակված է 18.09.2011 | աղասի թադեւոսյան |
մշակութային կապիտալի արդիականացման հարցի շուրջ. հետխորհրդային հիմնախնդիրներ
Հայաստանում տրանզիցիոն քաղաքականության առանցքային խնդիրներից մեկը արեւմտյան զարգացած կապիտալիզմի մշակութային էության ընկալման ու մեկնաբանման ունակության ձեւավորումն է:
հրապարակված է 14.09.2011 | ա-ակտուալ արվեստ |
մենք ապրում ենք ծնվելուց առաջ
«Մենք ապրում ենք ծնվելուց առաջ: Մենք ապրում ենք երկու աշխարհների միջեւ, երկու լեզուների միջեւ, կորած երգի եւ նրան փնտրող լեզվի կամ նրան զտող երաժշտության միջեւ»,- կարծում է Պասկալ Քինյարը:
հրապարակված է 03.09.2011 | մկրտիչ մաթեւոսյան |
կառավարական գմբեթը
Երբ հարկ է լինում որեւէ վիճահարույց, անհեթեթ ծրագիր կամ որոշում փաթաթել մեր վզին, ըստ մեզանում ստեղծված ու արմատավորված դեմագոգիկ ավանդույթի, վկայակոչում են այդ ոլորտի «հեղինակություններին»` շատ հաճախ նույն մարդու անունից տրամագծորեն տարբեր տեսակետներ հիմնավորելու համար: