|ակտուալ ա|
հրապարակված է 01.05.2020 | ա-ակտուալ արվեստ |
webxhibition / վեբհանդես

<ակտուալ արվեստ> մշակութային միությունն ու կազմակերպությունը սկսում <վեբհանդես / webxhibition> ցուցհանդեսային արշավը...

նախաձեռնության մասին

Համաշխարհային մեկուսացման միջոցառումների հետեւանքով ստեղծված իրավիճակում արվեստագետները նույնպես հայտվել են ստեղծագործության ներկայացման մեկուսացման մեջ:

Մեկուսացումը, մտքերի կենտրոնացումը կարեւոր պայման է տեղծագործելու համար:

Ստեղծագործությունները ներկայացնելու համար պետք է ուղիղ հակառակը՝ հանրայնացումը:

Հայտնվելով մերօրյա իրավիճակում եւ զրկվելով այդ հնարավորություններից՝ մենք նախաձեռնեցինք այս ցուցահանդես - տան վեբհանդես ձեւաչափը՝ հարթակ ստեղծելով ներկայանալի լինելու եւ քննարկումներ անցկացնելու համար:

գարնանային մետամորֆոզներ

Բնություն մեջ ակտիվ մետամորֆոզներ/ձեւափոխություններ տեղի են ունենում գարնանը: Անցկացնելով զուգահեռներ մեր (հայկական) վերջին տարիների տեղի ունեցած քաղաքական եւ սոցիալական փոփոխությունների հետ՝ կարելի է արձանագրել գարնանային մետամորֆոզների շղթան:

Ցուցահանդես (տան վեբահանդես) նախագծում ներկայացված աշխատանքները միավորում է հենց այդ փոփոխություները՝ ի ցույց դնելով հանրության եւ անհատի վրա թողնված հետքը:

լեւոն ֆլջյան / 30.04.2020