|մառան|
հրապարակված է 10.01.2012 | լեւոն ֆլջյան |
painted self – poetry visual
Ամեն ինչ սկսվեց, երբ Աննան կարդաց ինձ իր բանաստեղծություններից մի քանիսը: Ինձ մոտ անմիջապես ցանկություն առաջացավ տեսնել այդ բանաստեղծությունները պատկերների մեջ: Եվ քանի որ Աննան երբեք չէր կարդացել իր բանաստեղծությունները հանդիսատեսի համար եւ չէր ներկայացրել որեւէ տեղ, մենք մի քանի զրույցների ընթացքում համաձայնության եկանք անել համատեղ նախագիծ, որտեղ Աննան հանդես կգա որպես բանաստեղծ, իսկ ես - Լեւոն Ֆլջյանը, որպես արվեստագետ – ով վերափոխել / տրանսֆորմացրել է պոեզիան պատկերի մեջ: Մի քանի ամիսների աշխատաքի ընթացքում մենք կազմակերպեցինք հանդիպումների շարք, որտեղ Աննան կարդում էր իր բանաստեղծությունները հանդիսատեսին ովքեր հասկանում եվ խոսում են անգլերեն, քանի որ բնագիր բանաստեղծությունները գրված են անգլերեն լեզվով: Հանդիպումների ընթացքում հյուրերը արտահայտում եւ քննարկում էին բանստեղծությունները եւ ես փորձում էի իմ հարցերով ուղղորդել նրանց դեպի պատկերային տպավորությունների դաշտ, փորձ անելով հավաքել նրանց կողմից նկարագրած պատկերները կամ գործողությունները: Դեկտեմբերին ես եւ Աննան հնարավորություն ստացանք մեկնել Լեհաստան եւ որոշեցինք սկսել նախագիծը այնտեղ: Նախգիծն ինքնըստինքյան վերածվեց 1 օրյա շրջիկ ցուցահանդես-երեկոների. մեզ շատ օգնեցին մեր ընկերները Լեհաստանից, ովքեր պայմանավորվածություններ էին ձեռք բերել ցուցադրման վայրերի հետ (ինչի համար մեծ շնորհակալություն նրանց): Ցուցահանդես-երեկոները մեծ հետաքրքրություն առաջացրեցին լեհ հանդիսատեսի մոտ: Նշեմ նաեւ, որ նախագիծը մնաց ցուցադրման վայրերում` փոքր ֆորմատի մեջ տպված նկարների լուսանկարներով եւ բանաստեղծություներով: Հայաստանում ցուցահանդես-երեկոն տեղի ունեցավ Գյումրիում: Berlin Art Hotel-ի Gallery 25 պատկերասրահում նախագիծը առաջին անգամ ներկայացավ հայ հանդիսատեսին: Ցուցահնդեսի բացմանը ներկա էին ՀԿ ներկայացուցիչներ, արվեստագետներ եւ արվեստաբաններ, եւ մշակույթով հետաքրքրվող տարբեր մարդիկ: Նշեմ նաեւ որ նախագիծը կայացել է “5-րդ հարկ” մշակութային խմբի, Երիտասարդական Նախաձեռնությունների Կենտրոն ՀԿ-ի եւ “RESTART” ժամանակակից արվեստի շարժման աջակցությամբ, որոնց անդամ ենք Աննա Յեղոյանը եւ ես: P.S. |
| պատկերադարան |
|