«Ոչ բռնի գործողությունների 198 մեթոդ»-ը մինչ օրս համարվում է ցանկացած ընդդիմադրի մեթոդական գործիքակազմի բաղկացուցիչ մասը, որը լույս է տեսել 1973 թվականին:
Ջին Շարփը (1928-2018) ամերիկացի հասարակական գործիչ է, քաղաքագետ, փիլիսոփայության դոկտոր, որն հայտնի է պետությունների հետ «ոչ բռնի պայքարի» իր տեսությամբ: Հայտնի է «Բռնապետությունից դեպի ժողովրդավարություն» (From Dictatorship to Democracy), «Ոչ բռնի գործողությունների քաղաքականություն» (The Politics of Nonviolent Action) և մի շարք այլ աշխատություններով:
Ուշագրավ է, որ հրատարակումից անմիջապես մեկ տարի անց տեղի է ունենում այսպես կոչված առաջին «գունավոր հեղափոխությունը» Պորտուգալիայում: Այդուհետ միմյանց են հաջորդում շուրջ երեսուն այդպիսի հեղափոխությունների փորձեր, թերևս վերջինը հայկականն է:
Ս.Հ.
ՈՉ ԲՌՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 198 ՄԵԹՈԴ
Ըստ «Ոչ բռնի գործողությունների քաղաքականություն» գրքից
("198 METHODS OF NON VIOLENT ACTION" from The Politics of Nonviolent Action by Gene Sharp Boston, Porter Sargent, 1973)
Ոչ բռնի պայքար գործադրողներն (տանողներն) իրենց տրամադրության տակ ունեն «ոչ բռնի զենքերի» մի ողջ զինանոց: Ստորև թվարկված են դրանցից 198-ը, որոնք դասակարգված են երեք լայն ստորոգություններով՝
ա. ոչ բռնի բողոքներ և համոզմունքներ,
բ. չհամագործակցություն (սոցիալական, տնտեսական և քաղաքական) և
գ. ոչ բռնի միջամտություն:
Յուրաքանչյուր նկարագրություն և պատմական օրինակները կարելի է գտնել Ջին Շարփի «Ոչ բռնի գործողությունների քաղաքականությունը» գրքի երկրորդ հատվածում:
ՈՉ ԲՌՆԻ ԲՈՂՈՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՄՈԶՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԵԹՈԴՆԵՐԸ
Պաշտոնական հայտարարություններ
1. Հանրային ելույթներ
2. Բողոքի կամ աջակցության գրություններ
3. Կազմակերպությունների կամ հաստատությունների հայտարարություններ
4. Հանրային հայտարարությունների ստորագրություններ
5. Մեղադրական ակտերի և մտադրությունների հռչակումներ
6. Խմբային կամ զանգվածային միջնորդագրեր (խնդրագրեր):
Հաղորդակցություններ լայն լսարանի հետ
7. Կարգախոսներ, ծաղրանկարներ և խորհրդանիշներ
8. Խորագրեր, ազդագրեր և ցուցադրվող հաղորդագրություններ
9. Թռուցիկներ, պարսավագրեր և գրքեր
10. Թերթեր և ամսագրեր
11. Ձայնագրություններ, ռադիո և հեռուստատեսություն
12. Երկնային գրառումներ (Skywriting) [ինքնաթիռներով] և երկրային գրառումներ (earthwriting) [վարելով, բույսերի տնկումով, քարերով և այլն]:
Խմբային ներկայացումներ (Representations)
13. Պատվիրակություններ
14. Ծաղրական պարգևատրումներ
15. Խմբային լոբբի
16. Ուղեկալումներ (Picketing)
17. Խաղրական ընտրություններ
Խորհրդանշական հասարակական գործողություններ
18. Ցուցադրումներ դրոշներով և խորհրդանշական գույներով
19. Խորհրդանշանների կրումներ
20. Աղոթքներ և երկրպագություններ
21. Խորհրդանշական իրերի (առարկանների) հանձնումներ
22. Հանդերձանքներն հանելու disrobings) բողոք
23. Սեփական ունեցվածքի ոչնչացում
24. Խորհրդանշական լույսեր (ջահեր, լապտերներ, մոմեր)
25. Դիմանկարների ցուցադրումներ
26. Նկարներ ի ցույց բողոքի
27. [Փողոցների] Նոր նշաններ և անուններ
28. Խորհրդանշական ձայներ
29. Խորհրդանշական շտկումներ (ուղղումներ)
30. Կոպիտ (Rude) ժեստեր
Ճնշումներ անհատների վրա
31. Պաշտոնյանների «հետապնդումներ»
32. Պաշտոնյանների ծաղրուծանակ
33. Եղբայրացումներ (սերտ ընկերակցություններ)
34. Հսկումներ/Հերթապահումներ (Vigils)
Դրամա և երաժշտություն
35. Երգիծանքներ և կատակներ
36. Պարերի և երաժշտության կատարումներ
37. Երգեցողություն
Թափորներ
38. Քայլերթեր
39. Շքերթեր
40. Կրոնական թափորներ
41. Ուխտագնացություններ
42. Ավտոշարասյուններ (ավտոերթեր)
Մահացածների մեծարումներ
43. Քաղաքական սուգ (ողբ)
44. Ծաղրական թաղումներ
45. Ցուցադրական թաղումներ
46. Հուղարկավորություններ գերեզմանոցներում
Հանրային հավաքներ
47. Բողոքի կամ աջակցության հավաքներ
48. Բողոքի ցույցեր
49. Քողարկված բողոքի ցույցեր
50. Ուսուցանումներ (Teach-ins)
Հեռացում և հրաժարում
51. Գործադուկներ
52. Լռություն
53. Պարգևներից հրաժարում
54. Թիկնադարձություն
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՉՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ
Առանձին մարդկանց օստրակիզմ
55. Սոցիալական բոյկոտ
56. Ընտրողական սոցիալական բոյկոտ
57. Լիսիստրատեսյան անգործություն (Արիստոփանեսի համանուն դրամայից, որը մի կնոջ մասին է, որ կարողացավ կանգնեցնել Աթենքի և Սպարտայի միջև պատերազմը կանացի խորամանկությամբ՝ «սեքսուալ գործադուլի» միջոցով)
58. Մեկուսացում (Excommunication)
59. Բանադրանք (Interdict)
Հասարակական իրադարձություններից, սովորությներից ու հաստատություններից մասնակցության հրաժարում
60. Սոցիալական և սպորտային գործունեությունների դադարեցում
61. Սոցիալական զբաղմունքների (գործերի) բոյկոտ
62. Ուսանողական գործադուլ
63. Հասարակական անհնազանդություն
64. Հասարակական հաստատություններից հեռացում (դուրս գալը)
Սոցիալական համակարգից հեռացում (դուրս գալը)
65. Տանը մնալ
66. Անձնական լիակատար չհամագործակցություն
67. Գործից «թռնել»
68. Ապաստարան
69. Կոլեկտիվ անհետացում
70. Բողոքի արտագաղթ («հիջրաթ»)
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ՀՐԱԺԱՐՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ. ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲՈՅԿՈՏ
Գործողություններ սպառողների կողմից
71. Սպառողների բոյկոտ
72. Բոյկոտվող ապրանքների չկիրառում
73. Խստակեցության (austerity) քաղաքականություն
74. Վարձավճարի բացառում
75. Հրաժարում վարձակալությունից
76. Ազգային սպառողական բոյկոտ
77. Միջազգային սպառողական բոյկոտ
Գործողություններ բանվորների և արտադրողների կողմից
78. Բանվորների բոյկոտ
79. Արտադրողների բոյկոտ
Գործողություններ միջնորդների կողմից
80. Մատակարարների և միջնորդների բոյկոտ
Գործողություններ սեփականատերերի և մենենջմենտի կողմից
81. Առևտրականների բոյկոտ
82. Հրաժարում սեփականության [վարձակալման] տալուց կամ վաճառելուց
83. Լոկաուտ (արտադրության դադարեցում տիրոջ կողմից)
84. Հրաժարում արդյունաբերական աջակցությունից
85. Առևտրականների «համընդհանուր գործադուլ»
Գործողություններ ֆինանսական ռեսուրսներ ունեցողների կողմից
86. Բանկային ավանդների կանխիկացում
87. Հրաժարում վճարներից, տուրքերից և հարկերից
88. Հրաժարում պարտքերի կամ տոկոսների վճարումից
89. Ֆոնդերի և վարկերի խզում
90. Հրաժարում եկամուտից
91. Հրաժարում կառավարական փողերից
Գործողություններ կառավարության կողմից
92. Ներքին բեռնարգելում (embargo-բռնագրավում)
93. Առևտրականների «սև ցուցակ»
94. Միջազգային վաճառողների բեռնարգելում
95. Միջազգային գնորդների բեռնարգելում
96. Միջազգային առևտրական բեռնարգելում
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ՀՐԱԺԱՐՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ. ԳՈՐԾԱԴՈՒԼ
Խորհրդանշական գործադուլներ
97. Բողոքի գործադուլ
98. Արագաշարժ գործադուլ (կայծակնահարող գործադուլ)
Գյուղատնտեսական գործադուլներ
99. Գյուղացիական գործադուլ
100. Ֆերմերային (գյուղատնտեսական) աշխատողների գործադուլ
Հատուկ խմբերի գործադուլներ
101. Հրաժարում ստիպողական (impressed) աշխատանքից
102. Դատապարտյալների գործադուլ
103. Արհեստավորների գործադուլ
104. Մասնագիտական գործադուլ
Սովորական արդյունաբերական գործադուլներ
105. Հիմնարկների (Establishment) գործադուլ
106. Արդյունաբերական գործադուլ
107. Համակրական (Sympathetic) գործադուլ
Սահմանափակ(Restricted) գործադուլներ
108. Մասնակի/մանրամասն գործադուլ
109. Արգելանքային/հանկարծական (Bumper) գործադուլ
110. Աշխատանքի տեմպեը թուլացնելու (Slowdown) գործադուլ
111. Կանոնների [ճշգրիտ պահպանմամբ] աշխատանքի (Working-to-rule) գործադուլ
112. Հիվանդության (հիվանդության պատճառով) տեղեկագրություն («հիվանդության» պատճառաբանությամբ գործադուլ)
113. Պաշտոնաթող լինելու (հրաժարականի) գործադուլ
114. Սահմանափակ (Limited) գործադուլ
115. Ընտրողական գործադուլ
Տնտեսական բազմաճյուղ (Multi-Industry) գործադուլներ
116. Համընդհանրացնող գործադուլ
117. Համընդհանուր գործադուլ
Գործադուլների և տնտեսական արգելանքների համակցություն
118. Աշխատանքների և առևտրի դադարեցում (Hartal)
119. Ողջ տնտեսական գործունեության դադարեցում
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՉՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ
Իշխանության մերժում
120. [Իշխանության] նվիրվածությունից հրաժարում կամ մերժում
121. Հասարակական աջակցության մերժում
122. Դիմադրությանն աջակցող գրականություն և ելույթներ
Կառավարության հետ քաղաքացիների չհամագործակցություն
123. Օրենսդիր մարմինների բոյկոտ
124. Ընտրություններ բոյկոտ
125. Կառավարական զբաղմունքների ու պաշտոնների բոյկոտ
126. Կառավարական բաժանմունքների (հաստատությունների) գործակալությունների և այլ մարմինների բոյկոտ
127. Կառավարական կրթական հաստատություններից հեռացում (Withdrawal)
128. Կառավարությանն աջակցող կազմակերպությունների բոյկոտ
129. Մերժում հարկադիր կատարողների (Enforcement Agents) աջակցությունից
130. Սեփականության նշանների և տարբերանշանների վերացում (Removal)
131. Մերժոիմ պաշտոնյանների նշանակումն ճանաչելուց
132. Մարժում գոյություն ունեցող հաստատությունների լուծարումից
Քաղաքացիական հնազանդության այլընտրանքներ
133. Դժկամ և դանդաղ զիջողություն
134. Անհնազանդություն ուղղակի հսկողության բացակայության պայմաններում
135. Ժողովրդական անհնազանդություն
136. Քողարկված անհնազանդություն
137. Հավաքների ու ցույցերի ցրումից հրաժարում
138. Նստացույց
139. Անհնազանդություն ընդհանուր զինապարտությանն (conscription) ու արտաքսմանը
140. Թաքնված, փախստական և կեղծ ինքնություններ
141. Քաղաքացիական անհնազանդություն «անօրինական» օրենքներին
Կառավարական անձանց գործողություններ
142. Կառավարական ներկայացուցիչների աջակցության ընտրողական հրաժարում
143. Հրամանների և տեղեկատվական հոսքերի արգելափակում
144. Արգելանք ու խոչընդոտում
145. Ընդհանուր հրաժարում վարչական համագործակցությունից
146. Հրաժարում դատական համագործակցությունից
147. Դիտավորյալ անարդյունավետ գործունեություն և հարկադիր կատարողների հետ համագործակցության ընտրողական մերժում
148. Խռովություն
Կառավարության ներքին գործողություններ
149. Կեղծ օրինական հնարանքներ և ձգձգումներ
150. Կառավարական միավոր հաստատությունների հետ չհամագործակցություն
Միջազգային կառավարական գործողություններ
151. Փոփոխություններ դիվանագիտական և այլ ներկայացուցչություններում
152. Դիվանագիտական միջոցառումների կասեցում և վերացում
153. Դիվանագիտական ճանաչման զսպում
154. Դիվանագիտական հարաբերությունների լուծարում
155. Միջազգային կազմակերպություններից հեռացում
156. Միջազգային կազմակերպությունների անդամության մերժում
157. Միջազգային կազմակերպությունններից վտարում
ՈՉ ԲՌՆԻ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ
Հոգեբանական միջամտություն
158. [Իշխանական] տարրերի ինքնամերկացում
159. Ծոմապահություն
ա) բարոյական ճնշման ծոմապահություն
բ) հացադուլ
գ) Սաթյագրահա (սանսկր. सत्याग्रह, satyāgraha - «ճշմարտության պնդում», «հաստատակամություն ճշմարտության մեջ», եզրույթ, որը կիրառել է Մահաթմա Գանդին (Mahatma Gandhi, 1869–1948)) ծոմապահություն
160. Հակառակ դատաքննություն (մեղադրյալների դատարանի օգտագործումը մեղադրյալներին մեղադրելու համար)
161. Ոչ բռնի կերպով ուժերի սպառում/քամում (harassment)
Ֆիզիկական միջամտություն
162. Նստած գործադուլ (Sit-in)
163. Փոխարինում
164. Փոխադրամիջոցովով երթևեկություն [դուրս չգալը] (Ride-in)
165. Հարձակում (Wade-in)
166. Քայլերթեր/պտույտներ տեղում (Mill-in)
167. Հավատացյալների հավաքները եկեղեցում՝ ի ցույց բողոքի (Pray-in)
168. Ոչ բռնի արշավանքներ (raids) [սեփականությունները փոխանցելու պահանջով]
169. Ոչ բռնի օդային հարձակումներ [ընդդիմադիրների կողմից հսկվող գոտում]
170. Ոչ բռնի ներխուժումներ [արգելված գոտիներ]
171. Ոչ բռնի ձայնարկություններ (interjection)
172. Ոչ բռնի խցանոեւմներ [սեփական մարմնով]
173. Ոչ բռնի զավթումներ
Սոցիալական միջամտություն
174. Նոր սոցիալական կարծրակերպերի (patterns) հաստատում
175. Բնակվայրերի (facilities) գերբեռնվածություն
176. Ճանապարհների փակում
177. Ելույթներ [ամենուր/անդադար] (Speak-in)
178. Պարտիզանական թատրոններ
179. Այլընտրանքային սոցիալական հաստատություններ
180. Այլընտրանքային հաղորդակցական համակարգ
Տնտեսական միջամտություն
181. Հակադարձ գործադուլ
182. Աշխատանքի ավարտից հետո տեղում մնալու (Stay-in strike) գործադուլ
183. Հողի ոչ բռնի զավթում
184. Պաշարումների (blockades) արհամարհում
185. Քաղաքական դրդապատճառներով կեղծարարություն
186. Նախազգուշական գնումներ (ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների)
187. Ակտիվների (assets) առգրավում
188. Վնասաբեր գներով արտահանում (Dumping)
189. Ընտրողական հովանավորչություն
190. Այլընտրանքային շուկաներ
191. Այլընտրանքային տրանսպորտային միջոցներ
192. Այլընտրանքային տնտեսական հաստատություններ
Քաղաքական միջամտություններ
193. Վարչական համակարգի գերբեռնվածություն
194. Գաղտնի գործակալների ինքնության բացահայտում
195. Բանտարկվելու ձգտում
196. Քաղաքացիական անհնազանդություն «չեզոք» օրենքներին
197. Առանց համագործակցության աշխատանք
198. Կրկնակի ինքնիշխանություն և զուգահեռ կառավարություն
| © թարգմանությունն անգլերենից՝ Սմբատ Հովհաննիսյանի |