հեղափոխական առաջին Ջամբոն / First Revolutionary Jumbo Comics
Շատերն ասում են «հետհեղափոխական», որը նշանակոuմ է, որ հեղափոխությունն ավարտվել է, անցել մյուս փուլ: Այն ինչ այն չի ավարտվել եւ այս կոմիկսը հեղափոխական շրջանի գործ է: There is a notion in the press of Post-Revolution period, which means that revolution is over and it is transited into the next phase. This is not a case now, and this Jumbo comics is a work of the Revolutionary period.
«Վերջին ընթրիք Նիկոլի թվին» հսկայական կոմիկսը Լեւոն Գյուլխասյանը Մկրտիչ Մաթեւոսյանը եւ Կարեն Բարսեղյանը նկարել են 2018 թ. օգոստոսի 8-ին Բեռլինի Արտ Հոթել հյուրանոցում եւ մյուս օրը տեղադրել «Չերկեզի Ձոր» ռեստորանամշակութային համալիրում:
Ոգեշնչման աղբյուրը 2018 թ Հեղափոխությունն է, ձեւը նմանակում է ինտերնետում շրջանառվող ՀՀ նախկին կառավարության լուսանկարը, որտեղ նախագահ Սարգսյանն ու իր ընկերները նստած են ճիշտ Լեոնարդոյի «Վերջին ընթրիքի» նման:
Կոմիկսը ներկայացնում է սեղանի շուրջ հավաքված անցյալի եւ ներկայի մշակութային եւ քաղաքական գործիչներին:
Աշխատանքի հիմքում ստատիկ կոմիկսի գաղափարն է, երբ պատմությունը ծավալվում է ոչ թե շարժման, այլ խոսքի միջոցով: Հեղինակները որոշ դեպքերում չէին լրացրել բառերի ամպիկները, հնարավորություն տալով ռեստորանի հաճախորդներին գրել դրանք, այսպիսով մասնակցելով պատմության ձեւավոորմանը:
Լրացուցիչ տեղեկություններ. չափսը՝ 21 մ x 1.5 մ: Ներառում է 38 պերսոնաժ, որից 25 պատմական կերպար, 7 գյումրեցի, 7 երկրի ղեկավարներ, 6 պրոֆեսիոնալ զինվորական հրամանատարներ, 5 կին, 4 խորհրդարանականներ, 4 գրողներ եւ 3 երաժիշտներ:
Jumbo Comics Last Supper in Nikol՝s Time was made in August 8-9, 2018 in Berlin Art Hotel Gyumri and installed in Cherkezi Gorge restaurant. Authors Levon Gyulkhasyan, Mkrtich Matevosian and Karen Barseghyan. Inspired by Armenian Revolution 2018, and the photo of the late Armenian government party resembling Leonardo՝s Last Supper the strip represents cultural and political figures of past and present, gathered together in a big party. This comics features the idea of Static Comics, when story is told not via the body and figures’ movement, but the dialog flow. The authors left blank many of the speech bubbles and restaurant clients participated in the story development by filling them in.
Some statistics: Size 63 ft x 4.5 ft ( 21 m x 1.5 m). Contains 38 figures, 36 persons ( 2 double drawn), 25 historical characters and 7 Gyumri fiction inhabitants, 7 country leaders, 6 professional military commanders, 5 women, 4 parliament members, 4 writers and 3 musicians.