Ներկայացնում ենք փետրվարի 18-ին Երեւանի Կամերային Երաժշտության տանը կայացած “Creating music for tomorrow” ժամանակակից երաժշտության համերգն ամբողջությամբ:
Ազգային մշակույթների կոնվերգենցիան ժամանակակից երաժշտության ծիրում այնքան բնական երեւութ է, որ Convergence միջազգային գլոբալացված անսամբլի հարթակում լուրջ ազգային առանձնահատկությունների մասին խոսելն ավելորդ է: Սակայն խոսքը ոչ այնքան ազգային, որքան տարածաշրջանային կոնտեքստների փոխազդեցության մասին է –լվովցի, կիեւցի, մոսկվացի երիտասարդ կոմպոզիտորների, հայ, վրացի երաժիշտների, որոնք ապրում են Թբիլիսիում, Երեւանում, եւ բավական ստվար զանգվածով` արեւմտյան Եւրոպայի քաղաքներում: Ինտերնետն իհարկե մերձեցնում է, սակայն կենդանի շփումը տակավին անփոխարինելի է: Ինչպես խոստովանում էին թե կոմպոզիտորները, եւ թե երաժիշտները, փորձառությունն անկրկնելի էր հենց սեփական երաժշտության/ երժշտության սեփական ընկալման կենդանի տպավորությունների փոխանակման տեսանկյունից: Հաճելի անակնկալ էր իրադարձության հանդեպ հայ եւ իրանացի կոմպոզիտորների բավական բուռն հետաքրքրությունը Երեւանում: Մնում է հույս հայտնել, որ պրոցեսը չի պարփակվի, այլ կխորանա այլ տարածաշրջանների ներգրավմամբ` մասնավորապես սլավոնական:
Ալեքսեյ Շմուրակ
Convergence միջազգային անսամբլի ստեղծումը անկասկած տարածաշրջանի ժամանակակից երաժշտարվեստի ամենահետաքրքիր եւ հեռանկարային նախագծերից մեկն է: Համախմբելով բարձրակարգ երաժիշտների, անսամբլը իր գործունեությամբ հնարավորություն է ստեղծում հաղորդակցվելու մերօրյա երաժշտության ակտուալ հոսանքների հետ: Հուսով եմ, որ նախագիծը լայն զարգացում կստանա առաջիկայում` ներգրավելով ինչպես հայ երիտասարդ կոմպոզիտորական դպրոցի առաջադեմ ներկայացուցիչների, այնպես էլ հայ երաժշտասեր հասարակությանը` որպես համընդհանուր ժամանակակից երաժշտության ստեղծագործ պրոցեսների անմիջական մասնակից:
Արամ Հովհաննիսյան
Convergence նախածում առաջին անգամը չեմ` կոմպոզիտորական դասընթացների Թբիլիսիում էի 2011-ին ապրիլին: Նախ եւ առաջ հարկ է նշել երաժիշտների բարյացակամությունն ու պրոֆեսիոնալիզմը, եւ բացի այդ նրանց հրաշալի հումորի զգացումը: Այդքան հեշտ դեռ երբեք չէմ աշխատել երաժիշտների հետ: Երեւանի մասին. քաղաքն ինձ քիչ դուր չեկավ, սակայն երեւանցիները` հայերը, գուցե եւ սխալվում եմ, երեւի իմ տեսած ամենաբարեհոգի եւ հաճելի մարդիկ են: Կարծում եմ դեռ շատ պետք է լինեմ այստեղ եւ ոչ միայն որպես ստեղծագործությունների հեղինակ, այլ նաեւ որպես դաշնակահար: Ես աշխարհի շատ երկրներում եմ եղել, սակայն անվարան կարող եմ փաստել, որ սա իմ ամենափայլուն ճամփորդություններից մեկն էր: