|բադաբադա՞|
հրապարակված է 22.07.2018 | ա-ակտուալ արվեստ |
կրկնակի թարգմանություն՝ Նիկոլի թվին
Չմոռանաք, ս.թ. օգոստոսի 2-ին ժամը 19:00, Խնկո-Ապոր մանկական գրադարանում...


Դրինք ու Դրոն հաջորդաբար անցկացնում է նույն պատմությունը տարբեր մեդիաների միջով, վերջում ստանալով…այ սա էլ հետաքրքիր է: 2018թ. օգոստոսի 2-ին ժամը 19:00, Խնկո-Ապոր մանկական գրադարանում: Մասնակցի՛ր:

Պատահականորեն ընտրում ենք սիմվոլներ: Դրանք օգտագործելով գրում ենք էսսե: Ընկերդ այդ էսսեն շարադրում է կոմիկսի տեսքով: Մյուս ընկերդ այդ կոմիկսը նորից վերածում է էսսեի, ծանոթ չլինելով սկզբնական էսսեի մասին: Եվ այս բոլորը հեղափոխական իրավիճակում, հեղափոխական ոգով:

Այս ծրագիրը մի անգամ անցկացվել է Քեմբրիջում, ԱՄՆ, Բոստոնի կլոր սեղանի անդամների ուժերով: Այն՝ կասեր սովետական մամուլը, արժանացել է բարձր գնահատականի: Բոստոնի կլոր սեղանի (BCR) հիմնադիր Դեն Մեյզուրն կայքէջում այսպես է նկարագում գործընթացը.

/մեջբերում/

«Կրկնակի թարգմանության ծրագիր

Այս ամռանը (ավելի կոնկրետ՝ 2017 հուլիսի 27-ին) Բոստոնի կլոր սեղանի (BCR) հանդիպումն ընդգրկեց համատեղ ստեղծագործական գործունեություն: Գաղափարը ներկայացնող Լեւոն Գյուլխասյանը այն կոչում է «Կրկնակի թարգմանություն»:

Սզբի համար մենք նախապես պատահականորեն ընտրեցինք մի քանի տեսողական «հուշումներ», (դրանք վերցրեցինք իրական գլխարկից):

Օգտագործելով «հուշումները» որպես ոգեշնչում, յուրաքանչյուր մարդ մոտավորապես 20 րոպեի ընթացքում գրեց մի կարճ ակնարկ կամ պատմություն, այնուհետեւ այն փոխանցեց աջից նստած անձին, որը վերաշարադրեց այն որպես կոմիկս (մոտ 45 րոպե), որից հետո ավարտված կոմիկսը անցավ աջի հարեւանին, ով պատմվածք գրեց կոմիկսի հիման վրա (մոտ 20 րոպե):

էջերը փոխանցվում էին BCR- ի հանդիպման սեղանի շուրջ, ստանձնելով յուրաքանչյուր անդամին գրելու, նկարելու եւ «կրկին գրելու» հնարավորություն:

Հանդիպման վերջում մնաց կարճ ժամանակ աշխատանքներն պատերին փակցնելու եւ քննադատելու համար:

Ահա տեսեք այս զվարճալի եւ մարտահրավերային վարժանքի արդյունքները, ըստ երեք հոգուց բաղկացած «թիմերի»՝ բավականի՜ն մեծ աշխատանք կատարված 2 ժամվա ընթացքում: /մեջբերման վերջ/

Երեւանում կօգտագործվեն բոստոնցիների նկարած սիմվոլ-հուշումները, այսպիսով կապ ստեղծելով այլ մայրցամաքի արտիստների հետ: Ավելին՝ տեղավորելով նրանց սիմվոլները հեղափոխական կոնտեքս, որովհետեւ Երեւանյան միջոքառման առանձնահատկություննը հենց հեղափոխական ժամանակն է, որը կարտացոլվի գործերում: Թե չէ էլ ինչի՞ ենք անում:

Ստորեւ տես Դրինք_ն_Դրո_Կրկնակի_Թարգմանություն գործընթացի իրականացման ձեռնարկը: Չմոռանաք, ս.թ. օգոստոսի 2-ին ժամը 19:00, Խնկո-Ապոր մանկական գրադարանում, նկարելու ու գրելու՝ ձեր սիրված գրենական պիտույքներով: