|ակտուալ ա|
հրապարակված է 09.07.2018 | ա-ակտուալ արվեստ |
առաջին 6 անց 40-ը ակտուալ ակումբում
6։40 ծրագրի շրջանակներում հյուրընկալել ենք Մար Մարգարյանին



ակ­տուալ արվեստ հրատարակչության հետ միասին մենք մտածել ենք մի շարք մատչելի մեխանիզմներ, որոնք կնպաս­­տեն գրողի հանրայնացմանը, հատուկ ուշադրություն կդարձվի նյութի՝ լավագույն կերպով ներկայացնելուն՝ գրքի դիզայն-կոնցեպտից մինչեւ ձեւավորում, պատկերազարդում (գրաֆիկական, լուսանկարչական եւ այլն), ինչպես նաեւ տիպոգրաֆիկային (ֆորմատ, տեքստի շարվածք, տառատեսակ եւ այլն):

Ծրագրի ընթացքում կգործի «6։40» քննարկումների ձեւա­չափը, որը ենթադրում է պարբերական հավաք-թեյախմու­թյուն ժամը


 6:40

Արդյունքում մենք կունենանք փորձարկման եւ շուկայական մոնիթորինգի լայն հնարավորություն՝ վեր հանելով ստեղ­ծագործությունների առավելություններն ու թերու­թյունները եւ աշխատանքներ տանելով դրանք շտկելու, գրա­կան գոր­ծը ամբողջացնելու, պատշաճ ձեւով գրական տարածք ներ­մու­ծելու ուղղությամբ: Կստեղծվի առողջ մր­ցունակ դաշտ, ինչը կնպաստի ստեղծագործական պոտեն­ցիալի բացա­հայտ­­մանն ու գրահրատարակչական ոլորտի կայունաց­մանը:

Առաջ եւ ի զեն:














 








Այս ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող Եվրասիա համագործակցություն հիմնադրամի՝ ՀԿ Դեպո ծրագրի «ՔՀԿ-ների կայունության ռազմավարություն» դրամաշնորհի շրջանակներում: