Հայ գրքի կենտրոնը սկսում է գործարկել «6:40» նախագիծը, որի շրջանակում ներկայացվելու են ժամանակակից հայ հեղինակներ:
.jpg)
Սիրելի բոլոր,
Հայաստանում կա հետաքրքիր, թարմ մտածող, նոր ու բոլորովին ուրիշ գրական մի սերունդ, որ հանրությանն այդպես էլ անհայտ է: Պատճառները տարբեր են՝ ոչ բավարար ֆինանսական միջոցներ գովազդի համար, գրող-քննադատ ոչ ակտիվ կապ եւ այլն:
Հայ գրքի կենտրոնն ընտրաբար կներկայացնի հանրությանը ժամանակակից հայ գրողներին, կկազմակերպվեն դասախոսություններ ու քննարկումներ, որոնց ընթացքում առավել կամրապնդվի գրող-ընթերցող-քննադատ կապը: ակտուալ արվեստ հրատարակչության հետ միասին մենք մտածել ենք մի շարք մատչելի մեխանիզմներ, որոնք կնպաստեն գրողի հանրայնացմանը, հատուկ ուշադրություն է դարձվելու նյութի՝ լավագույն կերպով ներկայացնելուն՝ գրքի դիզայն-կոնցեպտից մինչեւ ձեւավորում, պատկերազարդում (գրաֆիկական, լուսանկարչական եւ այլն), ինչպես նաեւ տիպոգրաֆիկային (ֆորմատ, տեքստի շարվածք, տառատեսակ եւ այլն):
Ծրագրի ընթացքում կգործի «6։40» քննարկումների ձեւաչափը, որը ենթադրում է պարբերական հավաք-թեյախմություն ժամը

Արդյունքում մենք կունենանք փորձարկման եւ շուկայական մոնիթորինգի լայն հնարավորություն՝ վեր հանելով ստեղծագործությունների առավելություններն ու թերությունները եւ աշխատանքներ տանելով դրանք շտկելու, գրական գործը ամբողջացնելու, պատշաճ ձեւով գրական տարածք ներմուծելու ուղղությամբ: Կստեղծվի առողջ մրցունակ դաշտ, ինչը կնպաստի ստեղծագործական պոտենցիալի բացահայտմանն ու գրահրատարակչական ոլորտի կայունացմանը:
Առաջ եւ ի զեն:
Ծրագրի համակարգող՝
Հասմիկ Սիմոնյան
Սույն ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, «ՀԿ Դեպո - Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի» շրջանակում: Ծրագրի շրջանակներում ստեղծված նյութերի բովանդակությունը կամ արտահայտված տեսակետները միմիայն Հայ Գրքի Կենտրոնի եւ Եվրասիա համագործակցություն հիմնադրամինն են եւ պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: