|բադաբադա՞|
հրապարակված է 27.03.2018 | լեւոն գյուլխասյան |
յոթ երգ նախագահի մասին
հաղորդում է մեր սեփական քղթակիցը, pardon՝ խմբագիրը Բոստոնից...


նախանշան 1
Բոստոն։ Առավոտյան ընկերներիս հետ գնացի բանկ։ Կողքի բանկոմատից լսվեց. հայ է՞ք։ Լավ ա, առավոտվանից որ հայ էս տեսնում գործերդ լավ ա գնում։

նախանշան 2
Ընկերս՝ Մկոն ասում է, որ եթե ամեն առավոտ անոթի մի բաժակ սառը ջուր խմես, շատ լավ կզգաս։ Ինքը միշտ էդպես է անում։

նախանշան 3
Յու Թուբով մի ամերիկյան գործող գեներալ ասեց. - ի՞նչն է գլխավորը մարդու համար։ Որ տեղաշորը հավաքի։ Ամեն օր եթե ոչ մի ուրիշ բան չի ստացվում, տեղերն հավաքելու առաջադրանքն ավարտվածության զգացում է տալիս. մի բան /թեկուզ/ վերջացրել ես։

Փաստորեն, եթե առավոտ կանուխ հայ մարդ տեսնեք, մի բաժակ ջուր խմեք ու տեղաշորն հավաքեք, կարող եք համարել, որ օրը զուր չի անցել։

Էս ինչի՞ գրեցի։ Հա, ձեզ եմ ներկայացնում 7 դրվագ նախագահի մասին։ Կարդալ մի դրվագ ամեն օր։ Սա լավ միջոց է վատի մեջ լավը գտնելու։