|ռեւիզոր|
հրապարակված է 17.03.2018 | զիգմունդ ֆրոյդ |
բնավորություն եւ սրբանային տարփանք
![]()
Հայտնի է, որ սատանայի՝ իր սիրեցյալին նվիրած ոսկին փոխակերպվում է աղբի, երբ նա հեռանում է, իսկ սատանան, հարկավ, ոչ այլ ինչ է, եթե ոչ ճնշված անգիտակցական բնազդային կյանքի անձնավորումը:
Տեքստը հայերեն է թարգմանվում առաջին անգամ: Թարգմանելիս հնարավորինս խուսափել եմ գերմաներեն բառերն ու արտահայտությունները տառադարձելուց, որպեսզի թարգմանությամբ բացահայտվեն հայերենի այն շերտերը, որոնք ի ցույց են դնում լեզվամտածողական եւ մշակութային այն կառույցները, որոնք վկայում են աղեստամոքսային գործառույթների հետ կապված լարումների ու սեւեռումների փոխաբերված ներկայությունը: Տեքստը թարգմանվել է հետեւյալ հրատարակությունից․ Sigmund Freud, «Charakter und Analerotik», Gesammelte Werke, հ. 7 (Frankfurt am Main: S. Fischer, 1966), էջ 203-209: Նկատի են առնվել տեքստի անգլերեն եւ ռուսերեն թարգմանությունները, տե՛ս համապատասխանաբար Sigmund Freud, «Character and Anal Eroticism», The Standard Edition of the Complete Psychological Works, հ․ 9, թարգմ․ James Strachey (London: The Hogarth Press and the Institute of Psycho-Analysis, 1959), էջ 167-175 եւ Зигмунд Фрейд, «Характер и анальная эротика», Психоаналитические этюды, թարգմ․ В. А. Белаусова (Минск: Попури, 1996), էջ 151-155: Անգլերեն թարգմանությունն առաջին անգամ լույս է տեսել 1924 թվականին, ռուսերենը՝ 1923-ին: Ի տարբերություն գերմաներեն հրատարակության՝ անգլերեն Standard Edition-ի տեքստը համալրված է արժեքավոր ծանոթագրություններով, որոնք գերադասել եմ ներմուծել հայերեն թարգմանություն․ այս ծանոթագրությունները՝ հերթականության որոշ փոփոխությամբ, ուղիղ փակագծերի մեջ են: Սրանցում Ֆրոյդի եւ այլ հեղինակների աշխատություններին արվող հղումները վերաբերում են նույն՝ Standard Edition-ին: Թարգմանչի ծանոթագրությունները, եթե տրված են տեքստում, ձեւավոր փակագծերի մեջ են, եթե առանձին, ապա «ծնթ․ թրգմ․» նշումով: Ի դեպ եւ՛ գերմաներեն, եւ՛ անգլերեն հրատարակությունները լույս են տեսել Աննա Ֆրոյդի աշխատասիրությամբ: Հոգեվերլուծական եզրերի հայերեն թարգմանության հարցում որոշ չափով օգտվել եմ 1926 թվականին Բեյրութում հրատարակված Գարեգին Ամատյանի Հոգեվերլուծումը գրքույկից, որը հոգեվերլուծության մասին հայերեն առաջին գրվածքներից է, եթե ոչ առաջինը: Թարգմանության հետ կապված արժեքավոր դիտարկումների համար շնորհակալ եմ Աշոտ Գրիգորյանին: Տեքստի՝ հրատարակության պատրաստմանը աջակցելու համար շնորհակալ եմ Նարե Սահակյանին եւ Իրինա Շախնազարյանին: Վարդան Ազատյան
________________________
[1] Բնագրում՝ Ordentlich, որն իր բուն՝ «կանոնավոր» իմաստից զատ նշանակում է նաեւ «կոկիկ», «մաքրասեր», «վայելուչ», «ճշտապահ», «իսկական»: Հայերենում այս բառն իր բազմիմաստությամբ ամենից մոտ է «կարգին» բառին, որն իր բառացի՝ «կարգավոր» իմաստից զատ, հատկապես հայաստանյան խոսակցական հայերենում հղում է «վայելչությանը», երբ այն ըմբռնվում է որպես բաղադրիչների կարգավորված համակցություն՝ «տեղըտեղին» լինել: Այդ իսկ պատճառով «կարգին» բառն առարկաներին վերաբերող իր բառացի՝ «կանոնավոր» իմաստից զատ, ստանում է նաեւ շիտակության, վստահելիության եւ անաղարտության բովանդակություն այնքան, որ «կարգին» լինելը դառնում է բարոյական առաքինության էտալոն՝ «կարգին մարդ» (ծնթ․ թրգմ․): [2] Լատիներեն՝ «կղանքի անպահություն» (ծնթ․ թրգմ․): [3] Drei Abhandlungen zur Sexualtheorie, II, էջ 41, 1905, 5-րդ հրատ․, 1922: [4] Ֆրոյդը հետույքը նշելու համար օգտագործում է կա՛մ գերմաներեն After բառը, որը համարժեք է հայերեն «ետեւ»-ին հղող «հետույք», «հետանցք», «հետեւ», «երաստան» բառերին, կա՛մ լատիներեն anus-ը եւ նույնի ածականական ձեւը՝ anal: Անշուշտ, այս վերջինն է, որ ձեռք է բերել հոգեվերլուծական հատուկ եզրի կարգավիճակ, ինչն էլ ամրագրված է տեքստի վերնագրում: Լատիներեն այս եզրը գերադասել եմ թարգմանել «սրբան», որը, նշանակելով միաժամանակ «հետանցք» եւ «հետույք», կապվում է «սրբելու» եւ «սրբության» հետ՝ ուղիղ նշելով «վարի» ու «վերի» միջեւ անգիտակցական այն կապերը, որոնց բացահայտմամբ է մտահոգ հոգեվերուծությունը: Երբ «հետանցքը» նշվում է վերջինիս մաքրման գործողությունը նշանակող բառով, ակներեւ է դառնում հայերենում «սրբանային տարփանքի» դեմ գոյացած հակազդեցության մեխանիզմը՝ մաքրության իդեալի «սրբանային» հենքը: Միաժամանակ խոսակցական գռեհկաբան հայերենում նույն anal-ի համարժեքը կլիներ «ոռային» կամ «ոռի» ածականները, որոնք, ի տարբերություն «սրբան»-ի, անմիջականորեն բովանդակում են հետույքի եւ հետանցքի հետ կապված ստորի, անարժանի, ըստ էության, ամենայն պարսավելիի իմաստը՝ «խորհրդանիշն այն ամենի, ինչը պետք է մերժվի, անջատվի կյանքից»: Տե՛ս Sigmund Freud, «Drei Abhandlungen zur Sexualtheorie», Gesammelte Werke, հ. 5 (Frankfurt am Main: S. Fischer, 1968), էջ 88: Հետաքրքրական է, որ, ըստ Աճառյանի արմատական բառարանի, «ոռ» բառը, լինելով բնիկ հայ բառ, անգլերեն arse եւ գերմաներեն Arsch բառերի հետ ծագում է հնախոսական նույն արմատից՝ orsos-ից: «Ոռ» բառով կազմված տարբեր արտահայտությունների համար տե՛ս, օրինակ, Մալխասյանցի բացատրական, ինչպես նաեւ Բեդիրյանի դարձվածաբանական բառարանների համապատասխան բառահոդվածները (ծնթ․ թրգմ․): [5] [Այս պարբերության նյութը գլխավորապես վերցված է առաջին երկասիրության հինգերորդ մասից եւ երկրորդի առաջին մասից:] [6] [Մինչեւ 1924 թվականի գերմաներեն հրատարակություններում՝ «չորս տարեկան»:] [7] Քանի որ մանուկների սրբանային տարփանքի մասին Երեք երկասիրություն սեռական տեսության մեջ արված բուն նկատառումներն էին, որ առանձնակի վրդովմունք առաջացրին անխոհեմ ընթերցողի մոտ, ապա այստեղ ինձ թույլ եմ տալիս ընդմիջարկել մի դիտարկում, որի համար երախտապարտ եմ չափազանց խելացի մի բուժայցելուի (Patient)․ «Ծանոթներիցս մեկը, որ կարդացել էր Երեք երկասիրություն սեռական տեսության գիրքը, խոսում էր վերջինիս մասին․ գիրքն ամբողջովին ընդունելով՝ միայն մի հատված (որը թեեւ բովանդակային առումով բնականաբար հավանել էր եւ հասկացել) նրան թվացել էր այնքան զավեշտական եւ ծիծաղաշարժ, որ ստիպել էր նստել եւ քառորդ ժամ ծիծաղել: Ահա՛ այդ հատվածը․ «Հետագա տարօրինակության կամ նյարդայնության լավագույն նախանշաններից է այն, որ մանուկը համառորեն հրաժարվում է դատարկել աղիները, երբ նրան նստեցնում են պետքամանին, այսինքն՝ երբ դա ցանկանում է դայակը, փոխարենը նա այդ գործառույթը վերապահում է իրեն, այն պետք է իրականացվի իր ցանկությամբ: Բնականաբար նրա ուզածն անկողինը կեղտոտելը չէ․ նա միայն մտահոգ է, որ բաց չթողնի կղարձակումից ստացվող հավելյալ հաճույքը»: Ծանոթիս լիաթոք ուրախությունը հարուցել էր պետքամանին նստած այս մանկան պատկերը, որը խորհում է, թե արդյոք պետք է թույլ տալ իր անձնական ազատ կամքի նմանօրինակ սահմանափակում, ու նաեւ մտահոգված է կղարձակումից ստացվող հաճույքը բաց չթողնելով: Մոտ քսան րոպե անց, ընդմիջման թեթեւ նախաճաշին, հանկարծակի, առանց որեւէ նախաբանի, ծանոթս խոսք բացեց․ «Ահա, դիմացս դրված այս կակաոն տեսնելիս գլխովս մի միտք անցավ, որը երեխա ժամանակս միշտ ունեցել եմ: Միշտ պատկերացրել եմ, թե կակաո արտադրող Վան Հութենն (Van Houten) եմ (նա արտասանեց՝ «Վան Հաութեն» (Van Hauten)), թե տիրապետում եմ այդ կակաոն պատրաստելու մեծ գաղտնիքին, եւ թե բոլորն այժմ փորձում են խլել ինձնից աշխարհանորոգ այդ գաղտնիքը, որը ես խնամքով պահում եմ: Չգիտեմ, թե ինչու էր հենց Վան Հութենն ինձ կլանել: Հավանաբար ամենից շատ ինձ տպավորել էին նրա գովազդները»: Ծիծաղելով եւ հիրավի առանց ասվածի հետ կապ անցկացնելու որեւէ խոր մտադրության՝ վրա բերի․ «Wann haut’n die Mutter?» {«Ե՞րբ է մայրիկը ծեծում»: Գերմաներեն շղագիր հատվածը հնչում է ճիշտ ինչպես «վան հաութըն»:} Միայն որոշ ժամանակ անց հասկացա, որ սրամիտ բառախաղս, փաստորեն, պարունակում է այս ամբողջ հանկարծածագ մանկական հիշողության բանալին․ հիշողություն, որն այժմ հասկանում եմ իբրեւ ծածկացնորքի (Deckphantasie) վառ օրինակ, ինչը, պահպանելով իրական փաստականությունը (սնվելու գործընթացը) եւ հիմնվելով հնչյունային զուգորդության վրա («կակաո» {Ինչպես գերմաներենում, այնպես էլ հայերենում «կակաո» բառը հնչունային զուգորդություն ունի «քաքա» բառի հետ, որը խոսակցական գերմաներենում եւս փաղաքշորեն գործածվում է կղանքը նշելու համար՝ «Kaka»}, «վան հաութըն»), հանդարտեցնում է մեղքի զգացումը՝ ամբողջությամբ վերարժեւորելով հիշողության բովանդակությունը: (Ետեւը փոխարկվում է առջեւի, սննդի արտազատումը դառնում է սննդի ընդունում, ամոթալի եւ ծածուկ բովանդակությունը՝ աշխարհանորոգ գաղտնիք): Ինձ հետաքրքիր էր, թե դիմադրությունից հետո, որն իհարկե դրսեւորվեց ֆորմալ անհամաձայնության մեղմ տեսքով, տասնհինգ րոպե անց իր իսկ անգիտակցականը անկախ իր կամքից ինչպես մատուցեց ամենաջախջախիչ ապացույցը»: [8] Բնավորության հիշյալ գծերի՝ որպես սրբանային տարփանքի դեմ ուղղված հակազդեցությունների ըմբռնումը հատկապես բացահայտորեն երեւում է «կարգ» բառի եկեղացական նշանակության եւ օգտագործման մեջ: Բառը գործածվում է ձեռնադրությունն ու եկեղեցական աստիճանը նշելու համար՝ բացահայտելով դրա ներքին կապը «սրբության» խոսույթի հետ: Միաժամանակ բառերի անգիտակցական՝ տառացի ընթերցման տեսակետից հատկապես հետաքրքրական է «կարգալույծ» բառը, որը նշում է «կարգը» պահելու անկարողության («անպահության») հետեւանքով նվիրագործված լինելու կարգավիճակի «լուծարումը»՝ հղելով աղիների վիճակի ու աշխատանքի՝ «կապության», «թուլության» եւ ի վերջո՝ «լուծվելու» տարբեր հանգրվաններին, որոնք վսեմացվելով հանդես են գալիս արդեն իբրեւ բարոյական տարբեր գնահատականներ ենթադրող վիճակներ․ առաջինը՝ ամուր ու վստահելի, երկրորդը՝ թույլ ու անբարեհույս, երրորդը՝ անարգ ու անփառունակ (ծնթ․ թրգմ․): [9] Խոսքն անընդունելի ինչ-որ պահանջ մերժելիս՝ պահանջատերին հետույքի հետ կատարվող փաղաքշական գործողություն անելու հրավերի արտահայտության մասին է: Օրինակ՝ անգլերենում նման դեպքերում կարող են ասել «Kiss my arse!», ռուսերենում՝ «Поцелуй меня в задницу» (ծնթ․ թրգմ․): [10] Խոսքը Գյոցի՝ «Er aber, sag’s ihm, er kann mich im Arsche lecken!», արտահայտության մասին է, որը նա անում է իր՝ հանձնվելու պահանջին ի պատասխան: Հետաքրքրական է, որ Գյոթեի՝ սրբանը լիզելու այս արտահայտությամբ ոգեշնչված, Մոցարտը գրում է «Leck mich im Arsch» կանոնը (ծնթ․ թրգմ․): [11] [Ֆրոյդն արդեն իսկ մեկնաբանել է այստեղ նշված բառագործածությունը 1897 թ․ դեկտեմբերի 22-ին Ֆլիսին ուղղված նամակում (Freud, 1950a, նամակ 79), իսկ ավելի ուշ՝ Երազների մեկնության (1900a) մեջ (Standard Ed., հ․ 4, էջ 200):] Բառի գերմաներեն այսպիսի գործածության իմաստին հայերենում թերեւս ամենից մոտը «գծուծ», «կծծի» բառն է, որը իր բուն՝ «ժլատ», նշանակաությամբ հանդերձ՝ նշանակում է «անարգ», սրան մոտ է նաեւ բարբառային «չորոտ-բորոտը»: Տե՛ս Աճառյանի արմատական բառարանում «գձուձ», իսկ Մալխասյանցի բացատրականում՝ «չորոտ-բորոտ» բառահոդվածները (ծնթ․ թրգմ․): [12] Հմմտ․ նյարդագար սեւեռումը (hysterische Besessenheit) եւ դիվային համաճարակը: [Ֆրոյդն այս թեման բավական ծավալուն քննարկել է «Տասնյոթերորդ դարի դիվաբանական մի նյարդախտ» (1923d) աշխատության մեջ: Վհուկների ոսկու առասպելական փոխակերպումը կղանքի եւ ներքոհիշյալ համեմատությունը «Dukatenscheisser»-ի հետ արդեն իսկ հանդիպում է Ֆրոյդի՝ 1897 թ․ հունվարի 24-ին Ֆլիսին ուղղված նամակում (Freud, 1950a, նամակ 57):] [13] [Այս երեւույթի՝ բանահյուսությունից քաղված բազմաթիվ օրինակներ են բերված Ֆրոյդի եւ Օփենհայմի «Երազները բանահյուսության մեջ» (1957a [1911]) աշխատանքում (տե՛ս Standard Ed., հ․ 12, էջ 187 եւ հետ․):] [14] [Այս բառը գռեհկաբանորեն օգտագործվում է փող մսխող հարուստներին բնութագրելու համար:] Դուկատը եվրոպական ոսկեդրամ էր: Ոսկեդրամներ արտաթորող համանման կերպարի մի պատկեր կարելի է գտնել Հիերոնիմուս Բոշի Երկրային հաճույքների այգին եռապատկերի աջակողմյան՝ դժոխային պատիժները ներկայացնող տախտակում: Բառի հայերեն համարժեքը կլիներ «փող կամ ոսկի քաքող»: Հայերենում փողի եւ կղանքի զուգորդումը երեւում է, օրինակ, «Փողը ձեռի կեղտ է» խոսակցական արտահայտության մեջ (ծնթ․ թրգմ․): [15] Jeremias, Das Alte Testament im Lichte des alten Orients, 2 հրատ., 1906, էջ 216, եւ Babylonisches im Neuen Testament, 1906, էջ 96: «Մամոնը (Մամմոն) բաբելոնյան ման-մանն է, Ներգալի՝ անդրշիրիմյան աշխարհի աստծո մականունը: Ոսկին, համաձայն արեւելյան առասպելի, որն անցել է ժողովրդական լեգենդներ ու հեքիաթներ, դժոխքի աղբն է: Տե՛ս Monotheistische Strömungen innerhalb der babylonischen Religion, էջ 16, ծնթ․ 1»: [16] Գերմաներեն Abfall՝ «թափոն», «անպետք մնացուկ», բառը նաեւ ունի «հրաժարում» իմաստը: Ֆրոյդը այս իմաստը շեշտելու նպատակով բնագրում ներմուծել է անգլերեն refuse՝ «հրաժարվել», բառը (ծնթ․ թրգմ․): [17] Հայերենում հիշյալ հակասությունն է նշում, օրինակ՝ «Քաքը հելավ ջրի երես» խոսակցական արտահայտությունը, իսկ առավել գռեհկաբանորեն նույնն արտահայտված է՝ «Աստծուց ո՞ռ ես ուզում» արտահայտության մեջ (ծնթ․ թրգմ․): [18] [«Բնավորության» բնույթի եւ դրա ձեւավորման մեխանիզմի մասին Ֆրոյդը շատ բան չի ասել: Ասվածի թվում կարելի է նշել Երեք երկասիրության (1905d) վերջնամասերում հանդիպող մի հատված (տե՛ս Standard Ed., հ․ 7, էջ 238-239), որոշ դիտողություններ «Սեւեռուն նյարդախտի հակումը» (1913i) աշխատության մեջ (նույն տեղում, հ․ 12, էջ 323-324) եւ հատկապես «Ես-ը եւ դա-ն» (1923b) գրքի III գլխի առաջին կեսի քննարկումը, որի էությունը նա կրկնում է Նոր ներածական դասախոսությունների (1933a) 32-րդ դասախոսության մեջ:] Դասական հոգեվերլուծության մեջ բնավորության ուսումնասիրության ուղղությամբ վճռական քայլ էր Վիլհելմ Ռայխի՝ առաջին անգամ 1933-ին հրատարակված Բնավորության վերլուծություն աշխատությունը, որտեղ, ի թիվս բնավորության այլ տիպերի, առանձին խոսվում է նաեւ սրբանային բնավորության գծերի մասին՝ «հարկադրական բնավորության» շրջանակում, տե՛ս Wilhelm Reich, Character Analysis, թարգմ. Vincent R. Carfagno, 3-րդ ընդլ․ հրատ․ (New York: Ferrar, Straus and Giroux, 1972), էջ 209-217 (ծնթ․ թրգմ․): [19] [Միզածորանային տարփասիրության եւ փառասիրության միջեւ կապը, թվում է, առաջին անգամ այստեղ է նշվել: Ֆրոյդն առիթից առիթ վերադարձել է այս կետին, օրինակ, 1914 թվականին Երազների մեկնությանն ավելացված նախադասության մեջ (տե՛ս Standard Ed., հ․ 4, էջ 216) եւ 1920-ին Երեք երկասիրությանը (1905d) ավելացված տողակատակի ծանոթագրության մեջ (տե՛ս նույն տեղում, հ․ 7, էջ 239): Քաքաղաքկրթութունը եւ նրա անհարմարությունը (1930a) աշխատության III մասի տողատակի երկար ծանոթագրության մեջ նա այս բացահայտումը կապում է միզարձակման հետ կապված իր երկու այլ հիմնական ասելիքների հետ․ դրա խորհրդանշական զուգորդությունը կրակի հետ եւ կարեւորությունը որպես ձեռնաշարժության մանկական համարժեք: Տե՛ս նաեւ է՛լ ավելի ուշ շրջանին պատկանող նրա «Կրակը շահելու շուրջ» (1932a) աշխատությունը:] [20] [Այս հոդվածի թեման այժմ դարձել է այնքան հանրածանոթ, որ դժվար է հասկանալ այն զարմանքն ու վրդովմունքը, որն այն առաջացրել էր առաջին անգամ հրատարակվելիս: Բնավորության երեք այն գծերը, որոնք այստեղ զուգադրված են սրբանատարփանքի հետ, ինչպես տեղեկանում ենք Էռնեստ Ջոնսից (1955, 331-332), Ֆրոյդն արդեն իսկ հիշատակել է 1906 թ․ հոկտեմբերի 27-ին Յունգին ուղղված նամակում: Նա փողն ու թշվառությունը զուգադրել է կղանքի հետ 1897 թ․ դեկտեմբերի 22-ին Ֆլիսին ուղղված նամակում (Freud, 1950a, նամակ 79): Անկասկած հոդվածի համար մասամբ խթան է հանդիսացել «Մկնամարդու» (1909d) վերլուծությունը, որը նա ավարտել է մի փոքր շուտ, թեեւ սրբանատարփանքի եւ սեւեռուն նյարդախտի միջեւ հատուկ կապը առաջադրվել է մի քանի տարի անց՝ «Սեւեռուն նյարդախտի հակումը» (1913i) աշխատության մեջ: Մեկ այլ՝ «Գայլամարդու» (1918b [1914]) դեպքի պատմությունը առիթ է եղել այստեղ քննարկվող թեմայի հավելյալ ընդարձակման համար, տե՛ս «Բնազդի փոխակերպումների մասին, հատկապես սրբանային տարփանքի առնչությամբ» (1917c) աշխատությունը:]
|
| պատկերադարան |
|