|բադաբադա՞|
հրապարակված է 13.09.2016 | շամիրամ / տիգրան առաքելյան |
ոչ քաղաքական այց - մոսկվա
![]()
“BadaBada?” խումբը իր առջև խնդիր է դրել Հայաստանում կոմիկսի զարգացման ուղղությամբ կոնկրետ նախագծերի իրականացման ուղությամբ՝ դրանցից են ”Դրինք՛ն՛Դրո”-ները, 24 Ժամ Կոմիկս Մարաթոնը և Jambo Loop Comics-ը: Այս ամենը ներկայացնելու, նոր լիցքեր ստանալու և նոր ծրագրեր սկսելու նպատակով մենք փոքր պատվիրակությունով մեկնեցինք Մոսկվա մասնակցելու Կոմիսսիա Միջազգային Կոմիկս Փառատոնին:
[Հայկական պատվիրակություն “КомМиссия” Միջազգային Կոմիկսի Փառատոնին]
Ամեն ինչ սկսեց 2016թ. մայիսի 15-ին, երբ մի խումբ կոմիկսի էնտուզիաստներ` Տիգրան Առաքելյանը, Շամիրամ Խաչատրյանը, Էդուարդ Պասկևիչյանը և Տիգրան Գրիգորյանը Երևանից ժամանեցին Մոսկվա մասնակցելու ամենամյա, այս անգամ թվով 15-րդ Կոմիկսի Միջազգային Փառատոնին: Սա առաջին այցն էր Մոսկվա և այս անգամ նույնպես մեզ սպասվում էր աշխատանք կատարել այնտեղ: Նպատակն էր. ներկայացնել այն ամենը ինչով զբաղվում ենք Երևանում, նոր կապեր հաստատել, եւ իհարկե, ներշնչանք ստանալ նոր ծրագրեր իրականացնելու համար:
[ անձամբ չստացված հանդիպումը ]
Փառատոնը սփռված էր Մոսկվայի տարբեր կետերում, որը հետաքրքիր էր Մոկվայի առօրյայի հետ առնչվելու տեսանկյունից և շատ տեղերում էլ բարդ էր, քանի որ ժամանակի մեծ մասը անցկացնում էինք գետնի տակ "մետրոյում":
[փառատոնի առաջին միջոցառումը՝ Վիկտոր Գոպպե-ի "Время Ксении" և Գեորգի Լիտիչևսկիի "Девушки и крокодил" ցուցահանդեսի բացումը Չեխովի անվան գրադարանում]
Առաջին միջոցառումը Վիկտոր Գոպպե-ի "Время Ксении" և Գեորգի Լիտիչևսկիի "Девушки и крокодил" ցուցահանդեսի բացումն էր Չեխովի անվան գրադարանում: Առաջին իսկ օրվանից պետք էր նյութեր հայթաթել "Jumbo loop comics"-ի համար, որը պլանավորվում էր նկարվել փառատոնի ժամանակ: Պարզվեց բավականին դժվար էր Մոսկվայում գտնել սև սկոչ:
[ шоссе энтузиастов]
Բոլոր նյութերը հայթաթելուց հետո մենք անմիջապես սկսեցինք "Jumbo loop comics"-ի ախատանքները՝ " "Ֆաբրիկա"-ում։ Ժամանակը քիչ էր, իսկ դեռ պետք էր մտածել սցենար տարբեր կոմիկսարարների հետ միասին:
[նախապատրաստական աշխատանքներ հսկա օղակաձև կոմիկսի վրա ]
Շատ հետաքրքիր ձևով ներկայացված էր Բուլղարական ժամանակակից կոմիկսները, որի համադրողն էր Ալեկսանդր Վչկովը: Պետք նշել, որ վերջինիս հետ մենք ընկերացանք չնայած տարիքային տարբերությանը և նա մեզ հետ կիսվեց իր ունեցած հետաքրքիր փորձով:
[Բուլղարական կոմիկսի ցուցահանդեսի բացում, ծանոթություններ և հետաքրքիր պատմություններ ]
Մեր ամենօրյա հավաքատեղին Մոսկվայի [ китай город ]-ում Ժան-Ժակ սրճարանն էր։ Այնտեղ ամեն ինչ հարմարեցրած էր Դրինք՛ն՛Դրո անելու համար՝ բոլոր սեղաններին մեծ թղթեր էին դրված որոնց վրա կարելի էր նկարել:
[Դրինք՛ն՛Դրո Ժան Ժակում]
Փառատոնի մեր գրաֆիկը բավականին խիտ էր, ամեն օր մի քանի միջոցառում, հանդիպումներ, քնարկումներ։
[Րիկ Մեյերս]
[Ջամբո քննարկում]
Հաջորդ օրը առավոտյան 11:00-ից " www.fabrikacci.ru "-ում սկսեցինք նկարել "Jumbo loop comics"-ը, որի երկարությունը չգերազանցեց 25 մետրը տեխնիկական պաճառներով:
[Հսկա օղակաձև Ջամբո կոմիկսի ստեղծումը ֆաբրիկայում]
Պետք է առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Ալեքսեյ Իորշին, ով ամբողջ ընթացքում օգնում էր մեզ և միաժամանակ հենց նույն տարածքում փակցնում Ռուսական դասական դարձած ԿՈՄ խմբի կոմիկսները:
[ Ալեքսեյ Իորշ ]
Ֆաբրիկան նախկին արտադրամաս է, որն այժմ վերափոխվել է արվեստային միջավայրի ցուցասրահներով, արվեստանոցներով և արհեստանոցներով։ Այնտեղ կարող էիր գտնել տարբեր ուսումնական խմբակներ և այլ հետաքրքիր տարածքներ:
[Ֆաբրիկայի դեղին պատը]
Հիմնական միջոցառումները խտացված էին Մայիսի 21-ին։ Առավոտյան մենք շտապեցինք Երիտասարդական Գրադարան որտեղ ներկայացրեցինք “Բադաբադա՞”-ն, հայկական ժամանակակից կոմիկսը, ինչպես նաև Երևանում անցկացվող մեր կողմից կազմակերպված տարբեր կոմիկս միջոցառումների մասին:
[փոքրիկ անդրադարձ հայկական ժամանակակից կոմիկսին] Հաջորդ կանգառը ֆաբրիկան էր, որտեղ հսկա օղակաձև կոմիկսի և ԿՈՄ խմբի ցուցահանդեսի բացումն էր, որը նույնպես անցավ բազմամարդ, չնայած նրան որ գտնվում էր քաղաքի մյուս հատվածում:
[ JAMBO Loop Comics-ի և ԿՈՄ կոմիկս խմբի համատեղ ցուցահանդես ֆաբրիկայում ] Ֆաբրիկայից անմիջապես հետո մենք շտապեցինք մյուս հավաքի վայրը` [տոչկա սբոռկի]։ Այստեղ կուտակված էր մարդկանց ամենամեծ քանակը, քանի որ տարբեր միջոցառումներ, հանդիպումներ, գրքերի վաճառք, ինչպես նաև Դրինք՛ն՛Դրոն անցկացվում էին հենց այստեղ: Փառատոնի գրեթե բոլոր մասնակիցները այստեղ էին:
[ Անֆոկուս նկարներ Դրինք՛ն՛Դրո-ից ]
Մայիսի 22-ին փակման արարողությունն էր, որի ժամանակ հայտարարվեցին հաղթողների անունները։
[ Դենիս Կալերո ] Կոմիսսիա Կոմիկսների փառատոնի խնդիրները մոտ էին մեր խնդիրներին՝ հիմնականում անբավարար ֆինանսական միջոցներ։ Համոզված ենք, որ այս ամենը ժամանակի ընթացքում կփոխվի, քանի որ այս տարածաշրջանի երիտասարդությունը սկսել է ավելի շատ հետաքրքրվել կոմիկսներով։
[ Շնորհակալություն ]
|
| պատկերադարան |
|