|մառան|
հրապարակված է 11.12.2015 | վահրամ դանիելյան |
Նաջիբ Մահֆուզի “Ռադոբիս” վեպը
...հեղինակի ընտրած դիրքավորումը, ով հաստատապես գեղեցիկի որոնող է եւ համոզված է, որ այդ գեղեցիկը չի տրվել ու չի տրվում ճշգրիտ փաստագրման:


“Ռադոբիս” վեպը 1988-ին գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի արժա-նացած եգիպտացի գրող Նաջիբ Մահֆուզի առաջին շրջանի ստեղծագործություննե-րից է` լույս տեսած դեռեւս 1943-ին: Վեպը պատմում է մեզանից մոտ չորս հազարա-մյակ առաջ կառավարած Եգիպտոսի Մերենրա 2-րդ փարավոնի ժամանակների մա-սին եւ որոշակի արխայիկ կոլորիտի ու ներքաղաքական համակարգի պատկերման շնորհիվ պատմավեպ է համարվել: Վեպի գլխավոր առանձնահատկություններից մյուսն էլ այն է, որ վեպը հյուսվում է պատմական փաստերի “խեղաթյուրման” միջո-ցով: Մահֆուզը ֆիքսում է վիպական գործողությունների ժամանակը, բայց այդ ժա-մանակը նշանավորած դեմքերի ու դեպքերի պատմականությունից չի կառչում: Նա պատմությունից վերցնում է այլաշխարհի լեզուն (լայն առումով), որն իրեն թույլ կտար հորինելու այդ այլաշխարհի մեկ այլ` ոչ պատմական, գուցե` հեքիաթային ճշ-մարտությունը: “Ռադոբիս”-ը արեւելյան սիրավեպ է, ուր հեքիաթը հաղթում է պատ-մությանը, որովհետեւ հեռավոր անցյալը ավելի շատ զգացողությամբ է ընթերցվում, քան` մտքով, արդյունքը հաստատապես գեղեցիկ է եւ ոչ անպայման` ճշգրիտ:

Վեպի գործողությունները ծավալվում են մայրաքաղաք Աբուում, իրադարձություննե-րը սկսվում են Նեղոսի ամենամյա տոնախմբության նկարագրությամբ եւ ձգվում մինչեւ հաջորդ տարվա նույն տոնակատարության օրերը, այսինքն` ժամանակային առումով ուղիղ մեկ տարի է ընդգրկում վիպական սյուժեն: Սա շատ կարեւոր գործոն է վեպի ներքին տրամաբանությունը որսալու առումով. քանի որ ընթացիկ պատմա-կան ժամանակը հեքիաթայնացված է, մեկ տարին մի ամբողջ կյանքի համարժեքն է դառնում, գոնե վեպի երկու գլխավոր կերպարների` փարավոնի եւ Ռադոբիսի հա-մար: Մերենրա 2-րդը նոր է գահ բարձրացել, Ռադոբիսը արդեն մեծ փառքի ու հարս-տության հասած պարուհի է (կուրտիզանուհի), ում գեղեցկությամբ շլացած են երկրի գրեթե բոլոր բարձրաստիճան այրերը, ովքեր պատրաստ են ամեն ինչ զոհել նրա կող-քին գտնվելու համար: Բայց երբ խորհրդանշական հանգամանքներում կայանում է այս երկուսի հանդիպումը, ինչը նշանավորվում է բուռն սիրավեպի ծնունդով, եր-կուսն էլ ընդունում են, որ իրենց հանդիպումից առաջ նրանց կյանքերը լիարժեք չեն եղել` լեցուն միայն անսեր ճոխություններով ու վայելքներով: Իսկ քանի որ գործ ու-նենք զուտ սիրային պատումի հետ, ապա հենց սիրավեպի սկիզբն ու հանգուցալու-ծումն են ձեւակերպում վիպական ժամանակը:

Եթե դիտարկենք վեպը Բախտինի նկարագրած քրոնոտոպի տեսակներին բնորոշ ա-ռանձնահատկությունների համատեքստում, ապա շատ հետաքրքիր տեքստային բա-ցատրություններ կգտնենք: Նախ վեպի պարզ, հաճախ սենտիմետալ սիրային պատ-մության գիծը ամբողջովին տեղավորվում է հունական ռոմանսներին բնորոշ օրինա-չափությունների մեջ: Վեպի գլխավոր հերոսների հանդիպման հիմքը դառնում է պա-տահականությունը` չնայած դրան ինչ-որ միֆական բացատրություն է տրվում տեքս-տում (արծիվը գողանում է ջրում լողացող գեղեցկուհի Ռադոբիսի ոսկե սանդալը եւ նետում այն իր պալատում խորհրդակցություն անցկացնող փարավոնի ձեռքերի մեջ): Սիրային պատմության գլխավոր առանձնահատկությունը զույգի միջեւ ներքին հա-կասությունների իսպառ բացակայությունն է. փարավոնն ու Ռադոբիսը երբեք չեն կասկածում միմյանց, նրանց առաջին հանդիպումից մինչեւ վերջինը զգացմունքների որեւէ տատանում չի նշմարվում, երկուսն էլ որեւէ զարգացում չեն ապրում որպես սի-րահարներ: Սիրային զույգի միակ կոնֆլիկտը իրենց հարաբերություններից դուրս գտնվող “արտաքին” աշխարհի հետ է: Գործ ունենք սիրային կատարյալ ու անփոփոխ իդիլիայի հետ, երբ ժամանակը որեւէ ազդեցության գործակից չունի այնքան ժամա-նակ, քանի դեռ սիրային հարաբերությունների ընթացքին է վերաբերում, եւ գործոն է դառնում միայն այն դեպքում, երբ այդ հարաբերությունները բախվում են իրական, այս դեպքում` արտաքին ժամանակի հետ:

Նույնքան չեզոք է նաեւ վիպական հիմնական գործողությունների տարածություն Ա-բու քաղաքը, այն մեծապես դեկորատիվ է իր բնույթով, ավելի շատ բեմ է հիշեցնում` իր տարբեր տեսարանների համար նախատեսված անկյուններով` արքայական նս-տավայր, Ռադոբիսի պալատ, հրապարակ եւ այլն: Վեպի սյուժեի վրա ազդեցություն ունեցող գրեթե բոլոր գործողությունները տեղի են ունենում բեմական քաղաքից դուրս (եկեք դրանք կոչենք կուլիսային քաղաքներ), իսկ բուն քաղաքում խաղարկ-վում է հիմնականում Նեղոսի տոնակատարությունն ու սիրային պատումը:

Հետաքրքիր են նաեւ տարբեր կերպարների գործառույթները վեպում: Ընդունեցինք, որ գործ ունենք սիրային պատումի հետ` իր երկու կարեւոր դերակատարներով: Ո-՞րն է մյուս կերպարների դերը այս հանգույցում, եթե այդ երկուսը առանց նրանց էլ կարող են խաղալ սիրային կառնավալը: Մահֆուզը իր վեպի գլուխները հաճախ վեր-նագրում է այս կամ այն կերպարի անունով` Տահո (փարավոնին կից արքունի զորքի հրամանատարն է), Բնամոն (Ռադոբիսի պալատի նկարիչ-քանդակագործն է), Խնում-հաթեբ (քրմապետն է), Իթոկրիս (թագուհին է, միեւնույն ժամանակ` փարավոնի քույրն ու կինը):
Ուշադիր լինելու դեպքում կնկատենք, որ իրենց խաղացած մանր - մունր դերերի մեջ այս բոլորի գլխավոր կամ, եթե կարելի է այդպես ասել, հավաքական գործառույթը սի-րային իդիլիան քանդելն է` չնայած նրանք այդ մասին իրար հետ ոչինչ չեն պայմա-նավորվում: Տահոն մտերիմն ու հավատարիմ զինակիցն է փարավոնի, բայց միեւնույն ժամանակ խենթի պես սիրում է Ռադոբիսին, եւ երբ գալիս է բախտորոշ պահը, մոռա-նում է հավատարմության մասին եւ հակառակորդ բանակին փոխանցում սիրահար-ների` իրեն վստահած գաղտնիքը: Բնամոնը սիրահարված է Ռադոբիսին, պատրաստ է կատարել գեղեցկուհու բոլոր քմահաճույքները, բայց սերը կուրացրել է նրան ու “գլ-խի չի ընկնում”, որ տիրուհու հերթական պահանջը կատարելով` վերջինիս ինքնաս-պանությանն է նպաստում: Խնումհաթեբը ամբողջ երկիրն է ոտքի հանում փարավոնի դեմ` իբր նրա կայացրած վճիռը չեղարկելու համար` ըստ որի քրմական դասը պետք է զրկվեր իրեն պատկանող կալվածքներից: Բայց գլխավոր բողոքի ալիքը կառուցվում է միայն այն հանգամանքի վրա, որ փարավոնը կալվածքների ողջ հարստությունը ծախսում է իր սիրելի Ռադոբիսի վրա: Իթոկրիսն էլ եղբայր-ամուսնուն խանդելով է պայմանավորում իր քայլերի տրամաբանությունը, ով կարծես ունի ողջ ժողովրդի ու պալատականների սերն ու վստահությունը, բայց երկրի թագուհին լինելով՝ կորցրել է փարավոնի սրտի թագուհու տիտղոսը:

Ստացվում է, որ վեպի երկու գլխավոր կերպարները սիրային պատումի հերոսներ են, իսկ մնացած բոլորը ժամանակի պատմական-քաղաքական իրողությունների դերա-կատարները: Վերջիններս, կամա թե ակամա, գործիքներ են, որ պայքարում են պատ-մական ժամանակ ներխուժած սիրային ժամանակի դեմ, որպեսզի վերականգնեն պատմական ժամանակը: Պատահական չէ, որ վեպի դիպաշարի սիրային հանգուցա-լուծումից հետո նրանցից ոչ մեկի ճակատագրի մասին հեղինակը մեզ՝ ընթերցողնե-րիս, ոչինչ էլ հարկ չի համարում պատմել: Սա նրանց պատմությունը չէ, Նաջիբ Մահ-ֆուզը նրանց վկայողը չէ. պատմությունը՝ որպես ժամանակի դեպքերի արձանագրու-թյուն, հեղինակին այս վեպում չի էլ հետաքրքրում:

Նոբելյան իր բանախոսության ժամանակ Մահֆուզը խոսում է այն մասին, որ ինքը ծնունդ է մի քաղաքակրթության, որը երկու մեծ շրջափուլ է անցել` փարավոնյան եւ իսլամական: Խոսելով փարավոնների ժամանակի մասին` նա ասում է, որ հավաք-վածներից շատերը վստահ գիտեն Ախենաթոնի, Եգիպտական բուրգերի ու Սֆինքսի մասին, բայց իր համար այդ դարաշրջանը նշանավոր է հատկապես այլ ժառանգու-թյամբ, որը տեղ է գտել պապիրուսներից մեկում, այն մասին, թե ինչպես փարավոնը լսելով, որ իր հարեմի որոշ կանայք մեղսակցել են իր պալատի որոշ տղամարդկանց հետ, ոչ թե միանգամից սպանել է տալիս նրանց` իր իրավունքների ու ժամանակի ո-գու հանգույն, այլ հրավիրում է իր մարդկանց եւ խնդրում հետաքննել դեպքերն ու զե-կուցել ողջ ճշմարտությունը, որպեսզի կարողանա արդարադատ լինել իր որոշման մեջ:

Մեկ այլ` պատմական մեյնսթրիմից դուրս մնացած անհայտ պապիրուս էլ կարծես Նաջիբ Մահֆուզի “Ռադոբիս”-ն է, որը թերեւս հակա-պատմավեպ է իր բնույթով, եւ պատճառն այն չէ, որ վեպում բազմաթիվ պատմական անճշգրտություններ կան, այլ հենց հեղինակի ընտրած դիրքավորումը, ով հաստատապես գեղեցիկի որոնող է եւ համոզված է, որ այդ գեղեցիկը չի տրվել ու չի տրվում ճշգրիտ փաստագրման: