գյումրվաTIMES. փորձանմուշի ներկայացում գյումրիում
«գյումրվաTimes»-ը առաջիկայում հրատարակվելիք «ամսագիր» թերթի մշտական՝ 1/4 բաժինն է լինելու...
Հուլիսի 12-ին Գյումրիի Ասլամազյան քույրերի թանգարանում գերմանական Գյոթե-ինստիտուտի կովկասյան գրասենյակի նախաձեռնությամբ բացվեց գերմանացի հայտնի լուսանկարիչ Առնո Ֆիշերի ցուցահանդեսը։

.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
Բացման արարողությունից հետո այցելուներին ներկայացվեց «Գյումրվա Times»-ի փորձանմուշը, որն առաջիկայում հրատարակվելիք «Ամսագիր» թերթի մշտական բաժինն է լինելու։
«Ամսագիրը» 32 էջանոց, գունավոր մշակութային թերթ է, որի հրատարակումը նախաձեռնել են «Ակտուալ արվեստ» ՀԿ-ն, «Վերսուս» ստուդիան եւ Պատահականոթյունների պլանավորման կենտրոնը։

Նպատակը նոր հարթակի ձեւավորումն է, որը հնարավորություն կտա մշակութային տեսանկյունից դիտարկելու եւ քննարկելու մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտները։

.jpg)
«Գյումրվա Times»-ը, մեծ հետաքրքրություն առաջացրեց գյումրեցիների շրջանում՝ նախապատրաստելով «Ամսագիր» թերթի մուտքը, որը նախատեսվում է գալիք սեպտեմբերին։
| տեսգրությունները սիրով տրամադրեց ՇԻՐԱԿ հեռուստա-ռադիոընկերությունը |