|բադաբադա՞|
հրապարակված է 08.04.2014 | անգուլեմ խումբ |
“սալաթ կրակոցներով” գրքի կոմիկսավորումը՝ այժմ Երեւանում
Դրինք՝ն՝դրոն շարունակեց այն, ինչ սկսել էր Գյումրիում: Բանաստեղծությունների կոմիկսային տարբերակներ ստեղծեցին այժմ երեւանցի վարպետները:

 

Վերջերս հերթական Դրինք՝ն՝Դրոյի ժամանակ Խնկո Ապոր գրադարանում կոմիկսապատվցին Մարինե Պետրոսյանի բանաստեղծությունները` նույն "Սալաթ կրակոցներով" գրքից: Այս հավաքը լրացրեց գյումրեցի նկարիչների արվածը: Ինչպես տեսնում եք, արդյունքը ավելի "կոմիկսային" է (չի նշանակում, թե ավելի "լավն" է), քանի որ Գյումրիում անցկացված առաջին հանդիպումը հնարավորություն տվեց հղկել առաջադրվող պայմաններն ու ավելի հասկանալի դարձնել այն թե կազմակերպիչների եւ թե մասնակիցների համար: Սահմանափակումները հետեւյալն էին՝ 1 կամ 2 էջանոց կոմիկս մի բանաստեղծության համար, ավարտված 3 ժամվա ընթացքում:

 

Այսպիսով, Գյումրիում ու Երեւանում անցկացված վերջին Դրինք՝ն՝Դրոների արդյունքում ստեղծվեցին բավականին չափով գրաֆիկական բանաստեղծություններ, որոնցից ընտրված լավագույնները կամփոփվեն մի ժողովածուի մեջ՝ աշխատանքային անվանումը “Մարինե Պետրոսյան | Սալաթ կրակոցներով | կոմիկսային հավելված | Գյումրի-Երեւան” :

 

Եւս մի բան. վերջին տարիներին մենք՝ Անգուլեմ խումբը, խուսափում ենք օգտագործել կոմիկս բառը, փոխարինելով այն գրաֆիկական պատնություն արտահայտությամբ: Այդպես ավելի լուրջ է եւ համոզեցուցիչ, վստահ ես, որ դիմացինդ չի սկսի զարմացած մտածել, թե ինչ կապ ունի կոմիկսը լուրջ թեմայի հետ: Այս ամենը նորություն չէ, գրաֆիկական պատնություն եւ նման տերմինները տասնամյակներ առաջ ներմուծել է հայտնի Ուիլ Էյսները, որը նույնպես կանգնած էր նմանատիպ խնդիրների առջեւ: Բայց մենք նաեւ հոգնել ենք մի կարճ բառի փոխարեն օգտագործել երկար բառակապակցություն, ուստի թողնենք դա սոցիալական  նախաձեռնությունների եւ դրամաշնորհային ծրագրերի համար, իսկ այս հոդվածում գրենք այն, ինչ նկատի ունենք (Հայաստանյան որոշ կոմիկսային նկարիչներ օգտագործում են պատկերապատում բառը: Այն ինչ- որ "ուստայական" երանգ ունի, ասես սալիկապատում կամ գաջապատում բառերի շարքին պատկանի....):

 

Հուսով ենք, որ շուտով “Սալաթ կրակոցներով" գրքի կոմիկսային հավելվածը կդրվի ընթերցողի սեղանին, ասել է թե՝ կհանձնվի նրա դատին:

 

 

 

Արեւիկ Արոյան | ԿԱՐՄԻՐ ՈՒ ՀՍԿԱՅԱԿԱՆ

 

 

 

Arminee | ՆԵՐՔԻՆ ԲԱՆԳԼԱԴԵՇ

 


 

 

 

Գրիշա Գրիգորյան | ՎԵՐՋԱՑԱՎ ԱՄԵՆ ԻՆՉ

 

 

 

 

Հակոբ Մուրադյան | ԻՄ ՆԱՊԱՍՏԱԿԸ

 

 

 

 

Ջուլիա Կոստանջյան | ԿԱՊՈՒՅՏ ԱՉՔԵՐՈՎ ԿԻՆԸ

 

  

 

 

Լեւոն Բաղդասարայն | 1400 ՖՐԵՅԴ

 

 

 

 


Լեւոն Գյուլխասյան | ՀՅՈՒՐԱՆՈՑ ԲԱՑ ԵՐԿՆՔԻ ՏԱԿ

 

 

 

 

Մարան Հրաչյան | ՆՍՏԵՑԻ ՈՒ ԼԱՑ ԵՂԱ

 

 

 

 

Մարիամ Էմեքսիզյան | ՆԱԽԱԳԱՀՆ ՈՒ ՈՍՏԻԿԱՆԸ

 

 

 
մկրտիչ մաթեոսյան | ԴԱՇՏԵՐ ԳՅՈՒՂԵՐ ԿՈՎԵՐ

 

 

Նշան Յակոբ | ԷՍ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՏԻ ՄԱՍԻՆ ՉԻ

 

 

 

 

 

Նունե Աղասարյան | ՆԵՌՎԱՅԻՆ

 

 

 

 

 

Ժիրայր Գարաբեդյան | ԳՆԱՄ ՊԱՌԿԵՄ ԽՈՏԵՐԻ ՄԵՋ