|բադաբադա՞|
հրապարակված է 29.03.2014 | անգուլեմ խումբ |
շուտով՝ Մարինե Պետրոսյանի գրքի կոմիկսային տարբերակը
![]()
Դրինք՝ն՝դրո խմբակային նկարչության հոբելյանական 80-երրորդ (!) հավաքը անցկացրեցինք մարտի 21-ին Գյումրի քաղաքում:
Կոմիկսապատվցին Մարինե Պետրոսյանի բանաստեղծությունները "Սալաթ կրակոցներով" գրքից:
Արդեն կես տարուց ավել է, որ մենք հետեւում ենք Մետ Մեդենի եւ OuBaPo` “Կոմիկսի ներուժի արվեստանոց” խմբի սկզբունքներին, ըստ որի այս ժանրի զարգացումը հնարավոր է միայն ֆորմալ սահմանափակումներ կիրառելու միջոցով: Վերջին երեք հանդիպումների ժամանակ մենք էլ ավելի մոտեցանք OuBaPo-ի գաղափարին, որպես հիմք ընդունելով գրական տեքստը:
Մի անգամ մասնակիցները նկարեցին Սարուխանի բանաստեղծությունը, պայմանավորվելով “բանաստեղծության 1 տող – կոմիկսի 1 կադր” եւ “1 բանաստեղծություն – 1 էջանոց կոմիկս” սահմանափակումների մասին:
Երկրորդ անգամ մենք տող առ տող կտրատեցինք հունգարացի բանաստեղծ Դյորդյ Պետրիի երկու գործ՝ “Առանցք” ընտրանիից Վահրամ Մարտիրոսյանի թարգմանությամբ, իսկ մասնակիցները պատահական ընտրեցին 3-ական տող, որի հիման վրա մեկ էջի սահմաններում ստեղծեցին 4-կադրանոց կոմիկսներ: Թեւ այս ձեւը արդյունավետ էր չկապակցված տողերից կապակցված փոքր պատմություն ստեղծելու մեջ հմտանալու առումով, այնուհանդերձ Պետրիի բանաստեղծությունից ոչինչ չմնաց, քանի որ տեքստի տարբեր տեղերից պատահականորեն պոկված 3 տողերը արդեն այլ պատմություն էին պատմում, քան բուն բանաստեղծությունը:
Եւ ահա եկավ մարտի 21-ը, դրինք՝ն՝դրոի օրը: Նշենք, որ 80-րդ այս հավաքը կայացավ Գյումրիում, Չերկեզի Ձոր հանգստյան գոտում:
Գյումրեցի նկարիչների առաջ դրվեց մի խնդիր. կոմիկսի վերածել Մարինե Պետրոսյանի բանաստեղծությունները: Պայմանը՝ 1 բանաստեղծություն – 1 կոմիկս: Հարկավոր էր լրիվ ավարտել գործը դրինք՝ն՝ դրոի 3 ժամվա ընթացքում: Ահա այդ գործերը: Շուտով նրանք կհրատարակվեն առանձին գրքույկով:
Պահանջե՛ք “Սալաթ կրակոցներով” գրքի կոմիկսային հավելվածը գրախանութներում:
Ջենի Գեւորգյան
Ջուլիետա Ավագյան
Լեւոն Ֆլջյան
Լեւոն Ֆլջյան
Լեւոն Գյուլխասյան
Նադեժդա Սուքիասյան
Նախշուն Պետրոսյան
Օֆելիա Միլիտոնյան
Օնիկ Գաբոյան
|
| պատկերադարան |
|