41
Արվեստի մարդիկ շատ են խոսում ազատության մասին: Եվ այսպես, հիշելով "ազատ ինչպես թռչուն" արտահայտությունը, Մորտոն Ֆելդմանը [2] մի օր գնաց զբոսայգի եւ անցկացրեց որոշ ժամանակ` հետեւելով մեր թեւավոր բարեկամներին:
Վերադառնալով, նա ասաց. "Գիտե՞ք ինչ, նրանք ազատ չեն: Նրանք կռվում են սնունդի փշրանքերի համար:"
1351 / 35
Մայր ու որդի այցելեցին Սիեթլի արվեստի թանգարանը: Բազմաթիվ սրահներ նվիրված էին Մորիս Գրեյվսի [3] աշխատանքներին: Երբ նրանք մտան մի սրահ, որտեղ բոլոր նկարները սեւ էին, մայրը, ձեռքով փակելով որդու աչքերը, ասաց. "Արի այստեղ, փոքրիկ, մայրիկը չի ուզում որ դու այսպիսի բաներ տեսնես:"
808 / 0
Մի անգամ Կալիֆորնիայում, Կարմել քաղաքում ես աման լվացողի աշխատանք էի գտել "Կապույտ թռչուն" թեյարանում: Ես աշխատում էի խոհանոցում օրական տասներկու ժամ: Ես լվանում էի բոլոր ափսեները, կաթսաներն ու թավաները, քերում էի հատակը, լվանում բանջարեղենի, օրինակ սպանախի արկղերը եւ, եթե տերը գալիս եւ ինձ տեսնում էր հանգստանալիս, նա ինձ ուղարկում էր ետնամաս` փայտ կոտրելու: Այդ կինն ինձ վճարում էր օրական մեկ դոլար: Մի օր ես իմացա, որ հայտնի դաշնակահար համերգներով այցելելու է մեր քաղաք, ուստի որոշեցի հնարավորինս շուտ ավարտել գործս, որ շատ չուշանամ համերգից:
Դա ինձ հաջողվեց:
Այնպես էր ստացվել, որ իմ կողքին նստած էր իմ գործատուն` "Կապույտ թռչուն" թեյարանի
տիրուհին: "Բարի երեկո", ասացի ես: Նա հառեց հայացքը այլ կողմ, հետո ինչոր բան շշնջաց դստերը: Նրանք երկուսով վեր կացան եւ լքեցին դահլիճը:
117
Հավայներում անցկացվող փիլիսոփաների միջազգային համաժողովը նվիրված էր "իրականություն" հասկացությանը: Երեք օրվա ընթացքում Դայսեցու Տեյտարո Սուձուկին [4] ոչ մի բառ չասաց: Վերջապես համաժողովի նախագահը շրջվեց նրան եւ հարցրեց. "Պարոն Սուձուկի, կարող եք ասել.այս սեղանը, որի շուրջը մենք նստած ենք, իրակա՞ն է": Սուձուկին բարձրացրեց գլուխը եւ ասաց. "Այո": Նախագահը հարցրեց, թե ինչ իմաստով է Սուձուկին համարում սեղանը իրական: "Բոլոր իմաստներով", ասաց Սուձուկին:
43
Մի անգամ Բիլ դե Կունինգը [5] դասախոսություն էր կարդում Ֆիլադելֆիայում: Ավարտից հետո նրան հարցրեցին, թե անցյալի նկարիչներից որն է ամենաշատ ազդեցություն թողել իր վրա: "Անցյալը չի ազդում ինձ վրա: Ես եմ ազդում նրա վրա", ասաց նա:
1121 / 12
Լուի Լոնգը, Էսթեր Դամը, Ռալֆ Ֆերերան եւ ես գնացել էինք Հեյվերստրոու գերեզմանոցը` Tricholoma personatum հավաքելու: Մեզ նկատեց գլխարկով տարեց մի կին, կանգնած գերեզմանոցներից մեկի առջեւ, մինչդեռ տղամարդը, որի հետ նա եկել էր, զբաղված էր գերեզմանոցի խնամքով: Կինը ձայն տվեց, հարցնելով, թե ինչ ենք անում այստեղ: Մենք ասացինք , որ սունկ ենք որոնում: Նրա ձայնը փոքր ավելի բարձրացավ, երբ նա հարցրեց, թե արդյոք Լուի Լոնգի "ֆոլկսվագենը", որը կանգնած էր մոտակայքում, պատկանում է մեզանից մեկի՞ն: Հաջորդ բանը, որ նա հարցրեց սառը ձայնով, այն էր, թե արդյոք մենք սիրու՞մ ենք հանգուցյալներից որեւէ մեկին: Լսելով, որ ոչ մեկս էլ չի սիրում, նա խոսեց խիստ եւ բարձր ձայնով. "Ինձ դուր չի գալիս այս ամենը, եւ ես չեմ կարծում, որ ինչոր մեկին կարող է դուր գալ: Եթե այստեղ սունկ է աճում, թո՛ղ աճի": Մինչդեռ նրա ուղեկից տղամարդը ուշադրություն չէր դարձնում խոսակցությանը: Նա ուղղակի շարունակում էր անել այն, ինչ անում էր: Իսկ մենք ստիպողաբար քայլելով դեպի փոքրիկ մեքենան, անցնում էինք մեր սիրած սնկերի բազմազանության կողքից` առանց այն հավաքելու թեթեւ իսկ փորձ կատարելու:
Երբ մենք մեքենայով դուրս էինք գալիս գերեզմանատնից, կինը բղավում էր." Կորե՛ք այստեղից": Նա ճչում էր. "Կորե՛ք այստեղից եւ չփորձե՛ք վերադառնալ":
1421 / 42
Երբ Վալերի Բեթիսը առաջին անգամ հայտնվեց էկրաններին, ինչոր մեկը հարցազրույցի ժամանակ հարցրեց, թե ի՞նչ զգացում է հաջողակ լինելը:
"Դուք ի՞նչ նկատի ունեք: Ես միշտ եմ հաջողակ եղել", ասաց նա:
141 / 4
Այսօրվա դրությամբ մենք շատ անգամ ենք նվագել "Ձմեռային երաժշտությունը": Ես արդեն հաշիվը կորցրել եմ: Երբ առաջին անգամ նվագում էինք, ձայների միջեւ լռությունները շատ երկար էին թվում, իսկ ձայները իսկապես թվում էին տարածության մեջ անջատված, մեկը մյուսի վրա չազդող: Սակայն Ստոկհոլմում, երբ մենք նվագում էինք դա Օպերայում վաղ հոկտեմբերին որպես Մերս Քանինգեմի [6] եւ Կարոլին Բրաունի պարային ծրագրի ինտերլյուդիա, ես նկատեցի, որ նա դարձել է մելոդիկ: Տարիներ առաջ Քրիստիան Վոլֆը գուշակեց այդ երեւույթը: Նա ասաց – մենք զրուցելով քայլում էինք Տասնյոթերորդ փողոցով վար նա ասաց." Անկախ նրանից, թե մենք ինչ ենք անում, վերջում դառնում է մելոդիկ":
Ինչքանով ես տեղյակ եմ տարիներ առաջ սա պատահեց Վեբերնի հետ:
Կարլհայնց Շտոկհաուզենը մի անգամ ասաց ինձ – մենք Կոպենհագենում էինք "Կոմպոզիտորից ես պահանջում եմ երկու բան` հնարամտություն եւ զարմացնելու ունակություն":
363 / 6
Ընդհանուր առմամբ, ինքնասպանությունը համարվում է մեղք: Եվ Ռամակրիշնայի հետեւորդներին շատ հետաքրքիր էր, թե ինչ կասի նա այն փաստի մասին, որ չորս տարեկան երեխան ինքնասպան է եղել: Ռամակրիշնան ասաց, որ երեխան մեղք չի գործել, այլ ուղղակի ուղղել է սխալը. նա ծնվել էր սխալմամբ:
272 / 7
Քաոսի չորս մշուշները` Հյուսիսը, Արեւելքը, Արեւմուտքն ու Հարավը, այցելեցին իրեն`Քաոսին: Նա շատ լավ ընդունեց նրանց, եւ երբ եկավ հրաժեշտի պահը, նրանք իրար հետ խորհրդակցեցին, թե ինչպես պատասխանել հյուրընկալությանը: Քանի որ նրանք նկաեցին, որ մարմնի վրա Քաոսը չուներ ոչ մի անցք (աչքեր, քիթ, բերան, ականջներ եւ այլն), որոշեցին ամեն օր մի անցք տրամադրել նրան: Յոթերորդ օրվա վերջին, ինչպես պատմում է մեզ Կվանգձին, Քաոսը մահացավ:
127
Հորս մահից որոշ ժամանակ անց զրուցում էի մորս հետ: Ես առաջարկեցի նրան ճամփորդել արեւմուտք եւ այցելել ազգականներին: "Դու լավ ժամանակ կանցկացնես", ասացի ես: "Լսիր, Ջոն, դու շատ լավ գիտես, որ ես երբեք էլ հաճույք չեմ ստացել լավ ժամանակ անցկացնելուց", առանց հապաղելու պատասխանեց նա:
44
Մի օր, երբ լուսամուտները բաց էին, Քրիստիան Վոլֆը [7] դաշնամուրի վրա կատարում էր իր պիեսներից մեկը: Երթեւեկության ձայները, նավերի շչակները լսելի էին ոչ միայն երաժշտության դադարների ժամանակ, այլեւ, լինելով շատ բարձր, ավելի լավ էին լսվում, քան դաշնամուրի ձայները: Ավարտից հետո ինչոր մեկը խնդրեց Քրիստիան Վոլֆին նորից կատարել պիեսը, այս անգամ փակ լուսամուտներով: Քրիստիան Վոլֆն ասաց, որ դեմ չի, բայց իրականում չի տեսնում դրա անհրաժեշտությունը, քանի որ շրջակայքի ձայները ոչ մի դեպքում չէր կարելի համարել երաժշտության ձայների խանգարող հանգամանք:
1681 / 68
Մի տղամարդ դեպրեսիվ վիճակում մտավ Հեյզել Դրեյսի մոտ, որը կազմարարուհի էր: Տղամարդն ասաց."Ես ուզում եմ ինքնասպանություն գործել":
"Ինձ թվում է դա լավ գաղափար է: Ինչու՞ չես անում այդ", ասաց նա:
44
Կոնտրապունկտի դասի ժամանակ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում Շոնբերգը [8] բոլոր ուսանողներին կանչեց գրատախտակի մոտ: Մենք պետք է լուծեինք նրա կողմից առաջարկված որոշակի խնդիր եւ գործը ավարտելուց հետո շրջվեինք դեպի լսարանը, որպեսզի նա կարողանար ստուգել, թե որքանով է ճիշտ լուծումը: Ես կատարեցի ինչպես հրահանգվել էր: Նա ասաց. "Լավ է: Այժմ գտիր այլ լուծում": Ես կատարեցի: Նա ասաց. "Այլ": Կրկին ես գտա ուրիշ լուծում: Նա նորից ասաց."Այլ": Եվ այդպես շարունակ: Վերջապես ես ասացի. "Էլ ոչ մի ուրիշ լուծում չկա": Նա ասաց."Ո՞րն է սկզբունքը, որ ընկած է բոլոր այս լուծումների հիմքում":
72
Երբ Քսենիան եւ ես եկանք Չիկագոյից Նյու Յորք, հայտնվեցինք ավտոբուսի կայանում` գրպանում ունենալով մոտավորապես 25 սենթ: Մենք ակնկալում էինք որոշ ժամանակ իջեւանել Պեգի Գուգենհայմի եւ Մաքս Էռնստի տանը: Մաքս Էռնստը հանդիպել էր մեզ Չիկագոյում եւ ասել. "Երբ այցելեք Նյու Յորք, եկեք մնացեք մեզ մոտ: Մենք մեծ տուն ունենք Իստ Ռիվերի վրա": Ավտոբուսի կայանում ես մտա հեռախոսախցիկ, գցեցի 25 սենթանոցը եւ հավաքեցի համարը: Լսափողը վերցրեց Մաքս Էռնստը: Նա չճանաչեց իմ ձայնը: Ի վերջո նա ասաց. "Դու ծարա՞վ էս": "Այո", պատասխանեցի ես: □Դե ուրեմն, սպասում եմ քեզ վաղը կոկտեյլի ", ասաց նա: Ես վերադարձա Քսենիայի մոտ եւ պատմեցի, թե ինչ պատահեց: "Զանգիր նրան նորից: Մենք կարող ենք ամեն ինչ շահել եւ չունենք ոչինչ կորցնելու",ասաց նա: Ես զանգահարեցի: Նա ասաց."Ախ. այդ դու՛ ես: Մենք արդեն քանի շաբաթ է սպասում ենք ձեզ: Ձեր սենյակը պատրաստ է: Հե՛նց հիմա եկեք":
1
Մի երեկո, երբ ես դեռ ապրում էի Գրանդ Սթրիթի եւ Մոնրոյի անկյունում, ինձ այցելեց Իսամու Նոգուչին [9] : Սենյակում ոչինչ չկար (ոչ կահույք, ոչ կտավներ): Հատակը պատից պատ ծածկված էր կոկոսե խսիրով: Լուսամուտները չունեին ոչ մի տեսակի վարագույր: Իսամու Նոգուչին ասաց."Այս սենյակում շատ գեղեցիկ կդիտվի մաշված կոշիկը":
185
Մենք նստած էինք Սլայդ Մաունթին լեռան գագաթին, հայացքներս ուղղած դեպի Կորնել եւ Վիթենբերգ, մեր հետեւում գտնվում էր Աշոկան ջրամբարը: Գայ Նիրինգն ասաց, որ նա գիտեր երկու կնոջ, որոնց խայթել էին Agkistrodon contortrix օձերը: "Նրանք մնացել էին ճիշտ նույնը, ինչ մինչեւ խայթոցը, ասաց նա, բացառությամբ այն, որ մի փոքր ավելի չար էին դարձել":
575 / 7
Մի անգամ ես այցելեցի մորաքույր Մարջին: Նա զբաղված էր իր լվացքով: Նա շրջվեց դեպի ինձ եւ ասաց. "Գիտե՞ս, ես սիրում եմ այս մեքենան շատ ավելի շատ, քան քո քեռի Վալտերին":
1251 / 25
Դարմշտադտում, երբ ես զբաղված չէի երաժշտությամբ, գնում էի անտառ սունկ փնտրում: Մի օր, երբ ես համերգասրահից ոչ հեռու կոճղի շրջակայքից Hypholomas էի հավաքում, ինձ մոտեցավ "Ferienkurse fur Neue Musik"ից մի քարտուղարուհի եւ ասաց. "Վերջ ի վերջո, բնությունը արվեստից լավ է":
178
Մյես վան դեռ Ռոհեի ուսանողուհիներից մեկը եկավ նրա մոտ եւ ասաց. "Ես դժվարանում եմ Ձեզ աշակերտելու, քանզի դուք ինձ ինքնարտահայտման ոչ մի տեղ չեք թողնում": Վան դեռ Ռոհեն հարցրեց, արդյոք նա ունի՞ իր մոտ գրիչ: Նա ուներ: Վան դեռ Ռոհեն ասաց. "Գրեք ձեր անունը": Նա գրեց: Վան դեռ Ռոհեն ասաց. "Այս է, որ ես անվանում եմ ինքնարտահայտում":
41
Ազգությամբ հնդկուհի մի կին ինձ հրավիրեց ընթրիքի եւ նշեց, որ Դ. Սուձուկին նույնպես կլինի այնտեղ: Իրոք նա այնտեղ էր: Նախքան ընթրիքը ես նշեցի Գերտրուդա Սթայնի անունը: Սուձուկին երբեւէ չէր լսել նրա անունը: Ես նկարագրեցի նրա գործունեության ասպեկտները, որը նա գտավ շատ հետաքրքիր: Ոգեւորված, ես նշեցի Ջեյմս Ջոյսին, որի անունը նույնպես նոր էր իր համար: Ընթրիքի ժամանակ նա չկարողացավ ուտել առաջարկված քերրին, բայց հաճույքով ճաշակեց հում մրգերն ու բանջարեղենը: Ընթրիքից հետո զրույց բացվեց մետաֆիզիկական հարցերի շուրջ, կային բազում հարցեր, քանզի տանտիրուհին հնդկական յոգայի հետեւորդ էր, իսկ նրա հյուրերը քիչ թե շատ հավասարաչափ հնդկական կամ ճապոնական մտքի երկրպագուներ էին: Ժամը յոթին, երբ մենք արդեն քայլում էինք միայնակ փողոցով, ամերիկուհի մի կին հարցրեց. "Այս ի՞նչ է ստացվում, դոկտոր Սուձուկի: Ամբողջ երեկոն մենք անցկացրեցինք Ձեզ հարցեր տալով, բայց ոչինչ չպարզվեց": Դր. Սուձուկին ժպտաց եւ ասաց. "Ահա թե ինչու եմ ես սիրում փիլիսոփայությունը.այստեղ ոչ մեկը չի հաղթում":
162
Ինձ խնդրել էին կատարել իմ "Sonatas and Interludes"ը մի տարեց կնոջ տանը, Հյուսիսային Կարոլինայի Բերնսվիլ քաղաքում. այդ կինը մերձակայքում միակ ռոյալի տերն էր: Ես բացատրեցի, որ դաշնամուրի նախապատրաստումը կտեւի առնվազն երեք ժամ, այնուհետեւ եւս մի քանի ժամ ինձ հարկավոր կլինի վարժվելու մինչեւ կատարումը սկսելը: Մենք պայմանավորվեցինք սկսելու աշխատանքը անմիջապես նախաճաշից հետո: Մեկ ժամ անց ես որոշեցի հանգստանալ: Ես վառեցի սիգարետս եւ դուրս եկա պատշգամբ, որտեղ գտա տան տիրուհուն` բազմած ճոճաթոռին: Սկսեցինք զրուցել: Նա հարցրեց, թե որտեղից եմ ես: Ես պատմեցի, որ ծնվել եմ Լոս Անջելեսում, բայց մանկությունս անց եմ կացրել եւ այնտեղ, եւ Միչիգանում, որ երկու տարի սովորելով Կալիֆորնիայի Կլերմոնտի համալսարանում, ես տասնութ ամիս անց եմ կացրել Եվրոպայում եւ Հյուսիսային Աֆրիկայում, որ, վերադառնալով Կալիֆորնիա, ես սկզբում տեղափոխվեցի Սանտա Մոնիկայից Կարմել, ապա Նյու Յորք, հետո վերադարձա Լոս Անջելես, հետո տեղափոխվեցի հաջորդաբար Սիեթլ, Սան Ֆրանցիսկո եւ Չիկագո, որ այս պահին ապրում եմ Նյու Յորքում, Իստ Ռիվերի վրա գտնվող բնակարանում: Ապա ես հարցրեցի. "Իսկ որտեղի՞ց եք Դուք": "Այնտեղից", ասաց նա, մատնանշելով փողոցի մյուս կողմում գտնվող բենզակայանը: Նա սկսեց պատմել, որ ժամանակին որդիներից մեկը փորձեց իրեն համոզել փոխել բնակության վայրը, քանի որ այժմ նա ապրում էր միայնակ, չհաշված ծառաները, եւ տեղափոխվել ապրելու իր եւ իր ընտանիքի հետ: Նա ասաց, որ հրաժարվեց, որովհետեւ չէր կարող իրեն զգալ ինչպես տանը այդ տարօրինակ տեղում: Երբ ես հարցրեցի, թե որտեղ էր ապրում նրա որդին, նա ասաց. "Մի քանի շենք ներքեւ":
98
Ճապոնիայում մի պատանու հաջողվեց պայմանավորվել երեք տարի ժամկետով մեկնել հեռավոր կղզի` մի ուսուցչի մոտ Ձեն ուսումնասիրելու նպատակով: Երեք տարի անց, զգալով, որ չի հասել իր նպատակին, նա եկավ Ուսուցչի մոտ եւ հայտարարեց, որ մեկնում է: Ուսուցիչն ասաց. "Դու այստեղ անց ես կացրել երեք տարի: Ինչու՞ չմնալ եւս երեք ամիս": Ուսանողը համաձայնվեց, բայց երեք ամիս հետո զգաց, որ այդպես էլ չկա եւ ոչ մի առաջխաղացում: Երբ նա կրկին հայտարարեց Ուսուցչին, որ մեկնում է, Ուսուցիչն ասաց. "Տես. դու անց ես կացրել այստեղ երեք տարի եւ երեք ամիս: Մնա եւս երեք շաբաթ": Ուսանողը մնաց, բայց ապարդյուն: Երբ նա պատմեց Ուսուցչին, որ բացարձակապես ոչինչ տեղի չունեցավ, Ուսուցիչն ասաց. "Դու անց ես կացրել այստեղ երեք տարի, երեք ամիս եւ երեք շաբաթ: Մնա եւս երեք օր եւ, եթե այդ ժամկետի վերջում չհասնես պայծառատեսության, ինքնասպան եղիր": Երկրորդ օրվա ավարտին ուսանողը հասավ պայծառատեսության:
54
Մի օր Բլեք Մաունթին քոլեջում Դեյվիդ Թյուդորը [10] նախաճաշում էր: Մի ուսանող մոտեցավ սեղանին եւ սկսեց հարցեր տալ նրան: Դեյվիդ Թյուդորը շարունակում էր ուտել իր նախաճաշը: Ուսանողը շարունակում էր հարցեր տալ: Վերջապես Դեյվիդ Թյուդորը նայեց նրան եւ ասաց. "Եթե չգիտես, ինչու՞ ես հարցնում":
30
Մորիս Գրեյվսը մի հին "ֆորդ" ուներ Սիեթլում: Նա հանել էր բոլոր նստարանները եւ տեղադրել սեղան եւ աթոռներ, այնպես որ մեքենան նմանվել էր փոքրիկ կահավորված սենյակի` գրքերով, ծաղիկներով լի ծաղկամանով եւ այլն: Մի օր նա վարեց մեքենան դեպի խորտկարան, կանգնեցրեց այն, բացեց փողոցի կողմի դուռը եւ մայթի լայնքով փռեց կարմիր ուղեգորգը: Ապա նա քայլեց գորգի վրայով, մտավ խորտկարան եւ համբուրգեր պատվիրեց: Այդ ընթացքում հավաքվեց ամբոխ, որը սպասում էր, թե ինչ տարօրինակ բան է կատարելու: Մինչդեռ ինչ արեց Գրեյվսը` նա կերավ համբուրգերը, վճարեց, նստեց մեքենա, հավաքեց գորգը եւ քշեց հեռացավ:
74
Դպրոցական տարիներին ես զբաղվում էի, ինչպես ասում են, հռետորությամբ: Երբ հայտարարվեց Հարավային Կալիֆորնիայի հռետորական մրցույթը, իրավիճակը լարված էր: Լոս Անջելեսի դպրոցը երկու տարի անընդմեջ հաղթել էր մրցույթում: Եթե մենք հաղթեինք երրորդ անգամ, գավաթը ընդմիշտ կպատկաներ դպրոցին: Ես ընտրվել էի ներկայացնելու դպրոցը, ես հաղթահարել էի սեկցիոնալ մրցույթները եւ հասել եզրափակիչ, որն անց էր կացվում Հոլիվուդ Բոուլում մոտ երեսունհինգ հոգիանոց լսարանի առջեւ: Սակայն մեկ oր առաջ իմ մարզիչը հայտնեց, որ իմ ճառը իր գրավոր տեսքով շատ ցածր գնահատականների է արժանացել ժյուրիի կողմից եւ, որ եզրափակիչում հաղթելու համար ժյուրիի ամեն մի անդամ պետք է ինձ ընծայի առաջին տեղը: Ես որոշեցի, որ իրավիճակը անհույս է եւ, որ միակ բանը, որ կարելի է անել, այն է, որ մոռանամ մրցույթի մասին եւ ուղղակի ասեմ այն, ինչ պետք է ասեմ: Հավանաբար, այդպես էլ ստացվեց:
Գավաթը մինչ այժմ պատկանում է դպրոցին:
129
Ֆրանց Կլայնը [11] պատրաստվում էր բացել պատկերասրահում սեւ ու սպիտակ նկարների իր առաջին ցուցահանդեսը: Գիտակցելով, որ մայրը երբեք չի տեսել իր կտավները եւ, որ նա անշուշտ կցանկանա այդ անել, Ֆրանց Կլայնը պայմանավորվեց, որ նա գա բացմանը:
Պատկերասրահում որոշ ժամանակ անցկացնելուց հետո, նա ասաց. " Ֆրանց, ես պետք է գուշակեի, որ դու կգտնես հեշտ ճանապարհը":
128
Երբ Նյու Յորքի ֆիլհարմոնիկը կատարում էր իմ Atlas Eclipticalis եւ Winter Music (Electronic Version) ստեղծագործությունները, ունկնդիրները շատ թե քիչ դեն էին նետել քաղաքավարության կանոնները: Շատերը լքեցին դահլիճը: Մյուսները մնացին` կատարումը սուլոցներով ուղեկցելու նպատակով: Կիրակի կեսօրին տրվող համերգի ժամանակ մի տիկին, որը նստած էր մորս կողքին, առավել սանձարձակ էր պահում իրեն: Նա անհանգստացնում էր չորս կողմը բոլորին: Երբ համերգը վերջացավ, մայրս շրջվեց նրա կողմն ու ասաց. "Ես կոմպոզիտորի մայրն եմ": Տիկինը ասաց. "Աստվա’ծ իմ: Ձեր որդու երաժշտությունը չքնա’ղ է: Հաղորդեք նրան, խնդրում եմ, թե ինչքան շատ եմ ես սիրում այն":
77
Մի անգամ Ամստերդամում հոլանդացի մի երաժիշտ ասաց ինձ. "Ձեզ համար Ամերիկայում պետք է, որ շատ դժվար լինի երաժշտություն գրելը: Դուք այնքան հեռու եք ավանդույթի կենտրոններից":
132
Ես վիճում էի մորս հետ: Ես դիմեցի հորս. Նա բարբառեց. "Ջոն, տղաս, քո մայրը միշտ ճիշտ է, նույնիսկ` երբ սխալ է":
164
Բետի Այզեկսը գնումներ էր կատարում "Օլտմանս" հանրախանութում: Նա ծախսեց բոլոր փողերը, բացառությամբ տասցենտանոցի, որը պահել էր բռունցքում, որպեսզի պատրաստ լինի ավտոբուս նստելուց եւ չփորփրի դրամապանակը, քանզի ձեռքերը զբաղված էին փաթեթներով եւ նա դեռ կրում էր գնումներով լի տոպրակ: Մինչ ավտոբուսի մոտենալը` նա որոշեց համոզվել տասը ցենտանոցի առկայության մեջ: Երբ նա բացեց բռունցքը, այնտեղ ոչինչ չկար: Նա մտովի հետ գնաց եկած ճանապարհով` փորձելով մտաբերել, որտեղ է կորցրել մետաղադրամը: Մտաբերելով, նա գնաց ուղիղ ձեռնոցների բաժին, համոզված լինելով, որ մետաղադրամը գտնվում է այնտեղ, որտեղ նա կանգնած էր: Երբ նա կանգնեց, որպեսզի բարձրացնի այն, մի այլ հաճախորդ ասաց. " Կցանկանայի ես էլ իմանալ ուր գնալ որ գետնից փող հավաքես": Հանգստացած, Բետի Այզեկսը նստեց ավտոբուս, ուղեւորվելով տուն, Վիլիջ քաղաք: Քանդելով փաթեթները, նա գտավ մետաղադրամը գնումների տոպրակի հատակին:
182
Ալեքս եւ Գրետխեն Կորացոները երկար ժամանակ մտածմունքների մեջ էին, թե արդյոք նրանք պե՞տք է մասնակցեն մի մոտիկ ընկերոջ հոգեհանգստին: Վերջին րոպեին նրանք որոշեցին, որ պետք է գնալ: Արագարագ հագնվեցին, դուրս վազեցին տնից եւ տեղ հասան ուշացած. արարողությունը սկսվել էր: Նրանք նստեցին եկեղեցու հեռավոր նստարաններին: Երբ ներկաները հրավիրվեցին հրաժեշտ տալու հանգուցյալին, նրանք կրկին սկսեցին տարակուսել, բայց վերջում որոշեցին մոտենալ: Մոտենալով դագաղին, նրանք հայտնաբերեցին, որ մասնակցում էին ուրիշի հոգեհանգստին:

[1] ջոն քեյջ.
Ջոն Քեյջը (1912 1992) առաջիններից էր, որ անդրադարձավ երաժշտությանը, որտեղ որոշ տարրեր թողնվում են պատահականության վրա: Նա օգտագործում էր գործիքները ոչ ստանդարտ եղանակով եւ էլեկտրոնային երաժշտության հիմնադիրներից էր:
Քեյջը ծնվել է Լոս Անջելեսում, նրա հայրը ոչ պիտանի սարքերի գյուտարար էր, որը սովորեցնում էր որդուն. "Եթե ինչոր մեկը ասում է "հնարավոր չէ ", դա ցուjց է տալիս քեզ թե ինչով պետք է զբաղվել": Փոքրուց ամենեւին պարզ չէր, որ Քեյջը ընտրելու է կոմպոզիտորի ուղին. նրա պապը համարում էր ջութակը սատանայի գործիք: Պատանի Քեյջը որոշել էր դառնալ քահանա, իսկ քիչ ուշ` գրող:
Նա սկսեց կոմպոզիցիա սովորել Ռիչարդ Բուհլիգի, Հենրի Կոուելի, Ադոլֆ Վեյսի եւ վերջապես, հանրաճանաչ Արնոլդ Շոնբերգի մոտ, ում աստվածացնում էր: Շոնբերգը առաջարկել էր ուսուցանել Քեյջին պայմանով, որ վերջինս կնվիրի իր կյանքը երաժշտությանը: Քեյջը համաձայնվեց, բայց երկու տարի հետո դադարեց դասերին հաճախել, երբ պարզեց, որ չունի հարմոնիայի զգացում: Նա սկսեց փորձերը հարվածային գործիքների եւ ոչ գործիքների հետ ու աստիճանաբար փոխարինեց հարմոնիան որպես երաժշտության հիմք` ռիթմով: 30ականների վերջին, երբ նվագակցում էր պարողներին, նա սկսեց փորձարկել մետաղյա թիթեղի կտորներ, որոնք տեղադրում էր դաշնամուրի լարերի վրա: Այս փորձը տարավ նրան դեպի □նախապատրաստված դաշնամուր□, որտեղ հեղյուսները, մանեկները, ռետինե լաթերը եւ այլ օբյեկտներ դրվում են լարերի արանքում, փոխելով գործիքի բնույթը:
Քեյջը ընդունեց Գիրա Սարաբհայի միտքը, որ երաժշտության նպատակը ուղեղը սթափեցնել եւ հանգստացնելն է, այսպիսով ընկալունակ դարձնելով այն երկնային ազդեցությունների համար:
Քեյջը սկսեց օգտագործել "I Ching" գիրքը, մտցնելով պատահականության տարրը երաժշտություն գրելու պրոցեսում : "Music of Changes" ստեղծագործության մեջ նա օգտագործեց այդ սկզբունքը, պատահականորեն որոշելով, թե ինչ նոտաներ պետք է օգտագործել եւ երբ նրանք պետք է հնչեն: "Imaginary Landscape No.4" ստեղծագործությունը գրված էր տասներկու ռադիոընդունիչների համար: Ամեն ռադիո ուներ երկու նվագող, մեկը փոփոխում էր հաճախականությունը, մյուսը փոփոխում էր ձայնի բարձրությունը: Մանրամասն հրահանգում Քեյջը գրել էր, թե ինչպես կատարողները պետք է կարգավորեն իրենց ռադիոընդունիչները եւ ինչպես փոփոխեն ժամանակի ընթացքում: Բայց ոչ ոք չէր կարող ասել, թե իրականում ինչ ձայներ կգան ընդունիչներից. դա կախված էր ռադիոհաղորդումների բովանդակությունից եւ եթերաժամից:
40-ականների վերջին Քեյջը այցելեց Հարվարդի համալսարանի հակաարձագանքային խուցը, որի կառուցվածքը թույլ էր տալիս կլանելու ձայները: Նա սպասում էր այստեղ լսել լռություն, բայց փոխարենը լսեց երկու ձայն, մեկը` բարձր, մյուսը` ցածր: Սպասարկող ինժեները բացատրեց, որ բարձր ձայնը նյարդային համակարգի աշխատանքն է, իսկ ցածրը`` արյան շրջանառությունը: "Մինչեւ մահ ես շրջապատված եմ լինելու ձայներով: Եվ նրանք կշարունակվեն իմ մահվանից հետո: Երաժշտության ապագայի մասին կարելի է չանհանգստանալ": Լռության անհնարինության գիտակցումը հանգեցրեց Քեյջի ամենանշանակալի գործի` 4’33 "ի ստեղծմանը:
Երեք մասանոց 4’33"ը առաջին անգամ ներկայացվեց Դեյվիդ Թյուդորի կողմից` 1952 թ. Վուդստոկում կայացած ժամանակակից դաշնամուրային երաժշտության համերգի ժամանակ: Դաշնակահարը բարձրացրեց կափարիչը: Որոշ ժամանակ հետո, չնվագելով ոչ մի նոտա, նա փակեց դաշնամուրի կափարիչը: Մի փոքր հետո նա կրկին բացեց գործիքը, չնվագելով ոչինչ, արեց դա եւ ս մեկ անգամ, փակեց կափարիչը եւ վեր կացավ: Պիեսի տեւողությունը կատարողը վերահսկում էր վարկյանաչափով, ժամանակին թերթելով պարտիտուրայի էջերը: Պիեսը կատարվեց առանց ոչ մի ձայն, մինչդեռ շրջակայքի չնախատեսված եւ անկանխատեսելի ձայները կազմեցին պիեսի երաժտությունը: Առ այսօր պիեսը մնում է հակասական, նա հարցադրում է կատարում ընդանրապես երաժշտության սահմանմանը:
Քեյջի այլ գործը` Organ2 / ASLSP սկսեց իր կյանքը Գերմանիայի Հալբերշտադտ բնակավայրում: Ըստ Քեյջի ցուցմունքների` պիեսը պետք է նվագել "հնարավորին չափ դանդաղ" (այստեղից է անվանումը, որը As SLow aS Possible արտահայտության հապավումն է ): Ստեղծագործությունը կատարվելու է հատուկ պատրաստած երգեհոնի վրա, տեղադրված Սուրբ Բուրխարդի եկեղեցում, կատարման նախատեսված տեւ ողությունը 639 տարի է, այն սկսել է կատարվել 2001թ. սեպտեմբերի 5ին` կեսգիշերին:
[2] մորտոն ֆելդման
Ծնվել է Նյու Յորքում,1926 թ.: Մանկուց սովորել է դաշնամուր, 1944 թից կոմպոզիցիայի դասեր է ստացել Ստեֆան Վոլպեից, սակայն ժամանակի մեծ մասը նրանք անց էին կացնում երաժշտության մասին վեճերի մեջ: 1949ին կայացավ դեպք, որ փոխեց երաժշտի կյանքը. Ֆելդմանը հանդիպեց Ջոն Քեյջին: Քեյջը համոզեց ֆելդմանին հավատալ սեփական բնազդին, որը հանգեցրեց լիովին ինտուիտիվ ստեղագործությունների ստեղծմանը: Նրա ընկերներն էին նկարիչներ Մարկ Ռոտկոն, ֆիլիպ Գաստոնը, Ֆրանց Կլայնը, Ջեկսոն Փոլակը եւ Ռոբերտ Ռաուշենբերգը: Նրանց հետ ծանոթությունը Ֆելդմանին հուշեց սկսել սեփական ձայների աշխարհի որոնումը, որն ավելի անմիջական եւ ավելի ֆիզիկական էր, քան եղածը: Այստեղից սկսվեցին նրա փորձերը գրաֆիկական նոտագրության հետ: "Projection 2" եւ նման գործերում կատարողները ընտրում էին իրենց նոտաները տրված ռեգիստրից, ինչպես նաեւ ընտրում էին ժամանակային կառուցվածքը:
կսած 1970ականների վերջից նրա ստեղծագործությունները սկսեցին այնքան երկարել, որ երկրորդ լարային քառյակը տեւ ում էր հինգ ու կես ժամ: Նա բացատրում էր. "Իմ ամբողջ սերունդը ֆիքսված էր 2025 րոպեանոց պիեսների վրա: Դա մեր ժամացույցն էր: Երբ դու հաղթահարում ես 2025 րոպեանոց մեկ մասից պիեսը, տարբեր խնդիրներ են հայտնվում: Մինչեւ մեկ ժամը դու մտածում ես ձեւ ի մասին, բայց մեկ ու կես ժամից դա գամման է: Ձեւ ը հեշտ է. նա ուղղակի ինչոր բաների բաժանումն է մասերի: Բայց գամման այլ նյութ է: Դու պետք է կարողանաս վերահսկել պիեսը, դա պահանջում է կենտրոնացման գերագույն աստիճան: Առաջներում իմ պիեսները նման էին օբյեկտների, հիմա նրանք նման էն ինչոր զարգացող էակների":
րա վերջին գործերից մեկը ` "Palais de Mari", անսպասելի կարճ է եւ տեւում է միայն քսան րոպե: Պատվիրատուն, Բունիտա Մարկուսը, իմանալով նրա ժամանակի զգացումը, պատվիրեց տասը րոպեանոց գործ, հուսալով, որ այն, երեւի թե, երկու անգամից ավել չի գերազանցի պատվերը:
թ. հունիսին Մորտոն Ֆելդմանը ամուսնացավ եւ սեպտեմբերին մահացավ իր տանը, 61 տարեկան հասակում:
[3] մորիս գրեյվս
Ծնվել է Օրեգոնի նահանգի ՖոկսՎելի բնակավայրում: Փոքրուց հիվանդոտ երեխա էր, որն ամբողջ ժամանակն անց էր կացնում մտովի կառուցելով ֆանտաստիկ այգիներ: Երկրորդ կուրսից նա լքեց համալսարանը, որպեսզի դառնա նավաստի, մի աշխատանք, որ երեք անգամ բերեց նրան Ճապոնիայի եւ Չինաստանի ափերը: Հետո նա վերադարձավ տուն եւ ավարտեց կրթությունը: Այդ ժամանակ էր, որ նա հանդիպեց Ջոն Քեյջին, որը Սիեթլուի Քորնիշ քոլեջում նվագակցում էր պարի բաժանմունքի ուսանողներին: Գրեյվս ու Քեյջը դարձան մտերիմ ընկերներ:
ա "Հյուսիսարեւ մտյան միստիկական նկարիչներ" խմբի անդամ էր, որոնց փիլիսոփայությունը ներկայացնում էր արեւ ելյան հավատքների եւ բնաշխարհի դերի գնահատման համադրություն: Գրեյվսը կրում էր հինդուիզմի, դաոսիզմի եւ ամենաշատը ձենբուդդիզմի, ինչպես նաեւ սյուրռեալիզմի, ար նուվոյի եւ իր ընկեր Մարկ Թոբիի աբստրակտ "սպիտակ գրերի" ազդեցությունը, որն իրենից ներկայացնում էր ձեռագրի նման սպիտակ ներկի գծեր: Հաճախ թվում է, թե Գրեյվսի կտավները շատ հին են. ինչպես նկատեց մեկը, որոշները նման են թղթի վրա անցկացրած բրածոների պատճենների: Նա ապրում էր Պաջետ Սաունդ շրջանում, դժվար հասանելի ժայռի կատարին գտնվող տանը: Դա մի շինություն էր, որը նման էր եւ ձկնորսի տնակի, եւ ճապոնական թեյարանի: Գրեյվսն իր ձեռքերով էր կառուցել այն: Տանը չկար էլեկտրականություն, միակ մատչելի ջուրը անձրեւ աջուրն էր, միակ ընկերը` Էդիտ անունով շունը:
թ. նրան կալանավորեցին 11 ամիս ժամանակով, քանի որ, լինելով պացիֆիստ, Գրեյվսը հրաժարվեց մասնակցելու պատերազմին: 1947թ. նա լքեց իր տունը, երբ ռազմածովային ուժերը մոտակայքում բազա կառուցեցին: Նրանց ինքնաթիռները թռչում էին ուղիղ տան վրայով: Նա տեղափոխվեց Սիեթլ, բայց հետպատերազմյան համատարած շինարարական աշխատանքների ձայները մղեցին նրան դուրս, Դուբլին, ապա Հյուսիսային Կառոլինա: Լոլետա քաղաքում նա գնեց 13 հեկտար կուսական անտառ, կառուցեց ճապոնական ոճի տներ եւ հիմնեց այգիներ, լիճ, որը նրա մանկության երազանքն էր:
Ժամանակի հետ փոխվեց նրա արվեստը, շարժման մեջ գտնվող կենդանիների պատկերներին փոխարինեցին ծաղիկները, ինչի մասին ասում էր. " Այստեղ չկա ոչ մի այլ պատվիրան եւ իմաստ, այստեղ կան միայն ծաղիկներ եւ լույս":
ի առիթով նա ասաց, որ երկար կյանքի ընթացքում ստեղծած բազմաթիվ նկարներից միգուցե հինգը կամ վեցը լավն են: "Դրանք իրենք են իրենց նկարել",ասաց նա, "Մնացած բոլորը նկարել է Մորիս Գրեյվսը":
[4] դայսեցու տեյտարո սուզուկի (18701966)
Ամենագիտությունը այն է, ինչ կազմում է բուդդայականության հիմքը: Դա չի նշանակում, թե Բուդդան գիտի ամեն անհատական բան, այլ, որ նա հասկացել է գոյության հիմնարար սկզբունքը եւ, որ նա ներթափանցել է դեպի խորքերը, իր սեփական կեցության հիմքի մեջ "գրել է Սուզուկին: Նա առաջինն էր, որ Ճապոնիայից բերեց եւ Արեւ մուտքին ներկայացրեց ձենբուդդիզմը: Իր երկար կյանքը նա անցկացրեց ապրելով, ճանապարհորդելով եւ դասավանդելով ԱՄՆում եւ Եվրոպայում: Սուզուկիի վերջին բառերն էին. "Մի անհանգստացեք: Շնորհակալություն: Շնորհակալություն":
[5] վիլեմ դե կունինգ
Վիլեմ դե Կունինգը (19041997) ծնվել է Ռոտերդամում, սովորել է Ռոտերդամի գեղանկարչության ակադեմիայում: 1926թ. անօրեն ձեւ ով լքել է Հոլանդիան եւ նավով տեղափոխվել ԱՄՆ` նավի վրա աշխատելով շարժիչային խցիկում: Նյու Ջերսիում աշխատել է ներկարար:1927թ. դե Կունինգը տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ ընկերացել է Գրեհեմի, Սմիթի, Գորկու, Պոլոկի, Կլայնի եւ Ռոտկոի հետ: 30ականների վերջից մինչեւ 50ականների սկիզբը իր բիոմորֆիկ աբստրակցիաների (որոնք նման էին ֆիգուրների եւ լանդշաֆտների) եւ "Կանայք" շարքի շնորհիվ հանդիսանում էր աբստրակտ էքսպրեսիոնիզմի առաջատարներից:
[6] մերս քանինգեմ
Մերս Քանինգեմը ստեղծել է պարի եւ պարարվեստի սեփական դպրոց, որի ամբողջականությունը այլեւս հիմնված չէ գծային տարրերի վրա, լինեն դրանք պատմողական կամ հոգեբանական, եւ ոչ էլ առնչվում է շարժմանը դեպի գագաթնակետ կամ գագաթնակետից: Ինչպես աբստրակտ արվեստում, նա ենթադրում է, որ տարրը (շարժումը, ձայնը, լույսի փոփոխությունը) ինքն իրենով եւ իրենից դուրս արտահայտիչ է: Այն, ինչ նա հաղորդում է, մեծ մասամբ պայմանավորված է ունկնդրով ", գրել է Ջոն Քեյջը Մերս Քանինգեմի մասին:
Նա ծնվել է 1919թ. Վաշինգտոն նահանգի Սենտրալիա քաղաքում, պարել սովորել է Սիեթլում: 1935 –1945թթ. մենապարող է եղել Մարթա Գրեհեմի ընկերությունում: Այդ ընթացքում սկսել է անկախ խորեոգրաֆի աշխատանքը` 1944թ. Նյու Յորքում Ջոն Քեյջի հետ միասին ներկայացնելով իր առաջին մենահամերգը: 1953թ. հիմնել է Մերս Քանինգեմի պարային ընկերությունը (MCDC) եւ այդ ժամանակից ի վեր ներկայացրել ավելի քան 150 աշխատանք: Համագործակցել է ռեժիսորներ Չարլզ Ատլասի եւ Էլիոտ Կապլանի հետ` 1974 – 90թթ. ստեղծելով ինը տեսաֆիլմ: Նյու Յորքի քաղաքապետ Ռ. Ջուլիանին հռչակեց 1994թ. ապրիլի 16ը "Մերս Քանինգեմի օր ":
[7] քրիստիան վոլֆ
Քրիստիան Վոլֆը (ծնվ. 1934, Ֆրանսիա, ապր. ԱՄՆում 1941ից) ինքնուս կոմպոզիտոր է. թեպետ նրա շփումները 50ականների սկզբին Ջոն Քեյջի, Դեյվիդ Թյուդորի եւ Մորտոն Ֆելդմանի հետ տվեցին նրան երաժշտական կրթություն, որը ամեն դեպքում անհամադրելի է ցանկացած ավանդական կրթության հետ: Վոլֆը ներմուծել է նոտագրության բազմաթիվ նոր ձեւ եր, ինչպես նաեւ քարոզել է երաժշտական գործողության ազատություն եւ կոմպոզիտորի, եւ կատարողի, եւ լսողի համար: Նա նշել է." Երաժշտություն ստեղծելու գործը վերածել համագործակցության եւ վերափոխման գործընթացի (կատարողը վերածվում է կոմպոզիտորի, նա` ունկնդրի, նա` կոմպոզիտորի, նա`կատարողի եւ այլն), երաժշտության իրական աղբյուրը համատեղ գործողությունն է: Երաժշտության ստեղծման միջոցով խառնել սոցիալական պայմանների զգացումը: Պայմանների, որտեղ մենք ապրում ենք: Այդպիսով (խառնելով) կարելի փոխել պայմանները ":
[8] արնոլդ շոնբերգ
Ծնվել է 1874թ.: Ինքնուս երաժիշտ, որը նվագում էր ջութակ եւ դաշնամուր: Կոմպոզիտոր, որը ստեղծեց 12տոնային տեխնիկա եւ հեղափոխեց ժամանակակից երաժշտություն: 1908թ. Շոնբերգը հրաժարվեց տոնայնությունից: Նա ստեղծեց Harmonienlehre, կամ հարմոնիայի տեսություն, որն ուսումնասիրում է երաժշտության կառուցվածքը: Մեծ օրկեստրավորման համար նա ստանում էր ժամանակակից հնչողություն, օգտագործելով ֆրագմենտացիան եւ Klangfarbenmelodie (ձայն, գույն, մեղեդի): Բեռլինում նա աշխատել է որպես կաբարեի երաժիշտ, Վիենայում դասավանդել է Բերգին եւ Վեբերնին: 1933թ. Շոնբերգը թողեց Եվրոպան, ուր արդեն սկսում էր նացիստական տեռորը, եւ ուղղվեց դեպի ԱՄՆ:
Չնայած նրա անունը անբաժանորեն կապվում է սերիալիզմի եւ Երկրորդ վիեննական դպրոցի հետ, ամերիկյան շրջանի շատ գործեր առանձնանում են վերադարձով դեպի տոնայնություն, սերիալ կառուցվածքների մեջ օգտագործում են տրիադիկ տարրեր եւ տոնալ երանգներ: "Երաժշության հին ոճին վերադառնալու պահանջը շատ մեծ էր իմ մեջ: Եվ ժամանակ առ ժամանակ ես պետք է բավարարեի այդ ցանկությունը "գրել է նա: "Այս ստեղծագործությունները բազմապլանային ազատ ընթացող աշխատանք են 18րդ դարի նյութի հետ ", գրել է Ջոզեֆ Հորովիցը: Շոնբերգը չհեռացավ սերիալիզմից եւ իր հեղափոխական տեսական գաղափարներից, ամերիկյան շրջանի գործերում նա ուղղակի վերափոխեց տրիադների հարմոնիկ ֆունկցիաները եւ կարեւ որությունը:
ԱՄՆում նա դասավանդում էր կրոնական երգչախմբային կոմպոզիցիա ԼոսԱնջելեսի Կալիֆորնիայի համալսարանում: Մահացել է 1951թ.
[9] իսամու նոգուչի
Իսամու Նոգուչին (1904 –1988) ծնվել է Կալիֆորնիայում: Նրա հայրը ճապոնացի էր, մայրը` ամերիկուհի: Ուսումը ստացել է Ճապոնիայում եւ ԱՄՆում, աշխատել է Փարիզում որպես Բրանկուզիի ասիստենտ, ապա ճանապարհորդել Չինաստան, Ճապոնիա եւ Մեքսիկա: 30ականների կեսից Նյու Յորքում համագործակցել է փիլիսոփա Բակմինստեր Ֆուլերի եւ ժամանակակից պարի հիմնադիր` Մարթա Գրեհեմի հետ: Լինելով հիմնականում քանդակագործ, Նոգուչին զբաղվել է մի շարք տարածային արվեստներով, ներառյալ այգիների եւ խաղահրապարակների, հասարակական հրապարակների, բեմահարթակների ստեղծում, որմնանկարչություն, կահույքի նախագծում նյութերից, որոնց շարքում էին կավը, փայտը, մարմարը, քարը եւ թուղթը: Պատկերավորությանը, որը սկիզբ է առնում սյուրռեալիզմի օրգանական ասպեկտներից (Ժան Արպ, Իվ Տանգի), Նոգուչին ավելացրեց ձենի անաչառությանը բնորոշ եզակիության եւ հանկարծակիի զգացումը: Իր կյանքի ընթացքում նա կառուցեց բազմաթիվ քանդակների այգիներ, որոնք նախատեսված են մեդիտացիայի համար: Ամենանշանակալիները գտնվում են Հյուստոնում, Հոնոլուլույում եւ Երուսաղեմում:
[10] դեյվիդ թյուդոր
(1926, Ֆիլադելֆիա 1996, Թոմկինս Քոուվ)
Սկսել է որպես երգեհոնահար, հետագայում ճանաչվել է որպես մեր ժամանակների առաջատար ավանգարդիստ դաշնակահարներից մեկը: Նրան են պատկանում ժամանակակից կոմպոզիտորներ Էրլի Բրաունի, Սիլվանո Բուզոտիի, Մորտոն Ֆելդմանի, Կարլհայնց Ստոկհաուզենի, Քրիստիան Վոլֆի, Ստեֆան Վոլպեյի եւ Լա Մոնտ Յանգի ստեղծագործությունների հանրահայտ դարձած առաջին կատարումները: Հատուկ մշակված էլեկտրոնային սարքերի միջոցով Թյուդորը տրանսֆորմացնում էր երաժշտությունը: Նա այն չորս արվեստագետներից մեկն էր, որ հրավիրված էին ձեւ ավորելու "ՊեպսիԿոլայի " տաղավարը ԷԿՍՊՈ70–ի ժամանակ. ծրագիրը կոչվում էր "Experiments of Art and Technology, Inc. ": Իր ստեղծագործություններում նա շատ էր օգտագործում համակցված վիզուալ միջոցներ. լուսային համակարգեր, լազերային հեռարձակում, պար, թատրոն, հեռուստատեսություն, ֆիլմերի կինոցուցադրում:
Թյուդորը համագործակցում էր Մերս Քանինգեմի պարային ընկերության (MCDC) հետ նրա ստեղծման օրից` 1953թից.: 1992ին Ջոն Քեյջի մահվանից հետո նա փոխարինեց Քեյջին MCDC ի երաժշտական տնօրենի պաշտոնում:
[11] ֆրանց կլայն
Ծնվել է 1910թ. Պենսիլվանիայի ՈւիլկսԲարի քաղաքում, մահացել 1962ին Նյու Յորքում: Սովորել է նկարչություն Բոստոնում եւ Լոնդոնում: 30ականների վերջին 40ականների սկզբին նկարել է իր ծննդավայր ածխագործական շրջանի քաղաքային եւ բնության պատկերներ: Բարեբախտաբար ուներ դր. Թեոդոր Էդլիխկրտսերի եւ Ի. Դեյվիդ Օրի նման ընկերներ ու հովանավորներ, որոնք գնում էին նրա գործերը եւ պատվիրում բազմաթիվ դիմանկարներ: 1943թ. Կլայնը հանդիպեց Վիլեմ դե Կունինգին, իսկ մի քանի տարի անց` Ջեկսոն Պոլոկին: Կլայնը սկսեց նաեւ հետաքրքրվել ճապոնական արվեստով: Նրա աբստրակտ ոճը, որը ձեւ ավորվեց 40ականների վերջին, բնորոշվում է արագ չորացող սեւ եւ սպիտակ արծնաներկի հստակ զգացմունքային հարվածներով: Նրա առաջին ցուցահանդեսը բացվեց 1950թ. Էգան պատկերասրահում Նյու Յորքում: Շուտով նա ճանաչվեց աբստրակտ էքսպրեսիոնիզմի շարժման առաջատարներից:

քեյջ թարգմանելիս ակամայից նմանվում ես նրան, այսինքն ուզում ես դառնալ կով` հոլանդիայում...
| առաջին անգամ տպագրվել է | "ա-ակտուալ արվեստ" ամսագիր | # 1 | 2004 | թարգ. անգլերենից. լ. գյուլխասյան |