|բադաբադա՞|
հրապարակված է 12.03.2013 | անգուլեմ խումբ |
բադաբադա՞ն ազատության հրապարակում
12 մարտ 2013թ. Ի սատարումն Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին "բադաբադա՞ն" [բացի Տիգրան Առաքելյանից] իր նյութերի հատընտիրով "լվացք" ձեւաչափով հանդես եկավ Ազատության հրապարակում: Ցուցադրումը տեւեց 20 րոպե 30 վայրկյան...


 ...ինչից հետո ոստիկանությունը երկարատեւ տեսա եւ լուսանկարահանումներից ու վերադասների հետ հեռախոսային հրահանգներից հետո հավաքեց լվացքը:


Պատճառը, ենթադրում ենք, վերադասների անթաքույց հետաքրքրությունն է ժամանակակից արվեստի հանդեպ եւ բուռն ցանկությունը անմիջականորեն շփվելու բնօրինակների հետ:


 






Իսկ մեր հանդիսատեսին հրավիրում ենք նույն գործերի օն-լայն տարբերակները տեսնել-կարդալ այստեղ