|մառան|
հրապարակված է 05.08.2012 | ա-ակտուալ արվեստ |
լեւոն ներ­սիս­յան | անտիգոնե
...կին եւ տղա­մարդ, ար­դեն իսկ կռիվ է: Սի­րել չի նշա­նա­կի մի­այն փա­ղաք­շել, սի­րել կն­շա­նա­կի նաեւ հաղ­թել: Առանց էդ կռ­վի սե­ր չի լի­նի: Բայց հա­րա­բե­րու­թյան մեջ կա այն­պի­սի որդ, որը կա­րող է հասց­նել ող­բեր­գու­թյան


[ հատված դասախոսությունից ]


Եր­կու եղ­բայր­նե­րի միմ­յանց դեմ ել­նե­լը եւ մե­կի ձեռ­քից մյու­սի զոհ­վե­լու պատ­մու­թյու­նը: Այս կտո­րը, այս օղա­կը ամ­բողջ առաս­պե­լա­կան շղ­թա­յի, մշա­կել եւ մեկ­նա­բա­նել է առա­ջին մեծ ող­բեր­գա­կը` Էս­քի­լե­սը, իր "Յոթն ընդ­դեմ Թե­բե­ի ող­բեր­գու­թյան մեջ: Ինքն իր մեջ ավարտ­ված ող­բեր­գու­թյուն, այ­սինքն` դրա­մա­տիզ­մի այն ծայ­րա­հեղ աս­տի­ճանն է, որը ող­բեր­գա­կան է, երբ եղ­բայր­նե­րը պետք է իրար սպա­նեն. ավե­լի ող­բեր­գա­կան ի՞նչ պետք է լի­նի: Ինքն իր մեջ փակ­ված ող­բեր­գու­թյուն է: Թվում է, թե ավարտ­ված է ող­բեր­գու­թյու­նը: Սո­ֆոկ­լե­սը գտ­նում է այս իրա­վի­ճա­կի մեջ հե­տա­գա ող­բեր­գա­կան զար­գաց­ման հնա­րա­վո­րու­թյուն` շնոր­հիվ այն բա­նի, որ եղ­բայր­ներն, այ­նու­ա­մե­նայ­նիվ, իրար սպա­նե­ցին, բայց մնա­ցել են եր­կու քույր, դուստ­րե­րը` Ան­տի­գո­նեն եւ Իս­մե­նեն: Այս ահա անս­պա­սե­լի ող­բեր­գա­կան ծռմ­ռու­թյան բե­կու­մը, անս­պա­սե­լի Էս­քի­լե­սի հա­մար, պատ­կա­նում է ամ­բող­ջո­վին Սո­ֆոկ­լե­սին: Ինքն է տե­սել, ինքն է մշա­կել ող­բեր­գու­թյան` այդ հնա­րա­վո­րու­թյու­նը: Սո­ֆոկ­լե­սի հայտ­նա­գոր­ծու­թյունն է եւ նրա պատ­գա­մը ամ­բողջ հա­մաշ­խար­հա­յին գրա­կա­նու­թյան հե­րոս­ների դեմ: Եղ­բայր­նե­րի մահ­վա­նից հե­տո թա­գա­վո­րը` ձեզ ար­դեն ծա­նոթ Կրե­ոն­տը, որոշ­ում է Էթե­ոք­լե­սին թա­ղել որ­պես ազ­գի, ժո­ղովր­դի հե­րոս, հայ­րե­նի­քի պաշտ­պան, իսկ Պո­լի­նի­կո­սին պետք է պատ­ժել, շատ էլ թե դի­ակ է: Հու­նա­կան պատ­կե­րա­ցում­նե­րով այդ­պի­սի բարձ­րա­գույն պա­տի­ժը, բարձ­րա­գույն անար­գան­քը, որ կա­րե­լի է հասց­նել մա­հա­ցած մար­դուն ան­թաղ թո­ղնելն է: Ուղ­ղա­կի­ո­րեն պար­տա­դիր չէ, գի­տեք, որ ­հա­տուկ ասես, որ թռ­չուն­նե­րը, վայ­րի անա­սուն­նե­րը թող գան քեզ հոշ­ո­տեն, էդ են­թադր­վում է, որ այդ­պես կլի­նի: Բայց պա­տի­ժը էդ չէ` վայ­րե­նի­նե­րի հոշ­ո­տե­լը, այլ` ան­թաղ թող­նե­լը: Ու­րեմն, ուղ­ղա­կի­ո­րեն ան­թաղ թող­նել նրան: Եվ որ­պես­զի օրեն­քը չխախտ­վի, պա­հակ կանգ­նեց­նել դի­ա­կի վրա: Այս է ահա նախ­նա­կան իրա­վի­ճա­կը, որը մտց­նում է մեզ Սո­ֆոկ­լե­սի ող­բեր­գու­թյան մեջ: Ան­տի­գո­նեն` քույ­րը Պո­լի­նի­կո­սի, սի­րում եւ պաշ­տում էր իր եղ­բո­րը, եւ հի­մա նրան անար­գում են: Ի՞նչ պի­տի անի` անար­գան­քից փր­կի եղ­բո­րը: Ինչ­պե՞ս: Գնում է քրոջ` Իս­մե­նեի մոտ: Եվ առա­ջին բա­խու­մը այս եր­կու կեր­պար­նե­րի, եր­կու տի­պե­րի: Ան­տի­գո­նեն հա­մար­ձա­կո­րեն ու­զում է կա­տա­րել իր պարտ­քը եւ անար­գան­քից հա­նել եղ­բո­րը, Իս­մե­նեն, որ նույն­պես սի­րում է եղ­բո­րը, բնա­կա­նա­բար, էլի պատ­րաստ է օգ­նե­լու, բայց վախ­կոտ է եւ հու­սա­հատ­ված, ու խու­սա­փում է: Հե­տո կու­զի: Կգա ժա­մա­նա­կը, երբ Իս­մե­նեն կա­սի` ես էլ քեզ հետ եմ եղել: Ան­տի­գո­նեն կա­սի` չէ, հի­մա քո զո­հա­բե­րու­թյու­նը պետք չէ, զո­հա­բե­րու­թյուն չա­նես: Այդ­պես ձեր հիշ­ո­ղու­թյան մեջ թող մնա` Ան­տի­գո­նեն` այդ հա­մար­ձակ աղ­ջի­կը եւ Իս­մե­նեն` նրա վախ­կոտ քույ­րը:

Ի՞նչ պի­տի անի: Մե­նակ մնա­ցած աղ­ջիկ է: Փոս փո­րի, մեջն իջեց­նի՞: Չէ, անար­գան­քից փր­կե­լու հա­մար բա­վա­կան է մի բուռ հող լց­նես դի­ա­կի վրա. մի բուռ հո­ղը բա­վա­կան է, որ­պես­զի անար­գան­քը հան­վի: Ու­րեմն, գա­լիս ասում են, թե ան­հայտ մար­դիկ թաղ­ման ծես են կա­տա­րել Պո­լի­նի­կո­սի դի­ա­կի վրա: "Ան­մի­ջա­պես ու­ժե­ղաց­նել պա­հա­կա­խում­բը", - հրա­մա­յում է Կրե­ոն­տը, եւ հե­տո նրա մոտ են բե­րում բռն­ված Ան­տի­գո­նե­ին: Ու­րեմն, մեզ հե­տաքրք­րող իրա­վի­ճակն է` Կրե­ոնտ եւ Ան­տի­գո­նե: Ընդ­հան­րա­պես, մեկ­նա­բա­նու­թյան մեջ այս ող­բեր­գու­թյան դա­րեր շա­րու­նակ եւ ձեր կար­դա­լիք որոշ նյու­թե­րում եւս այս­պի­սի մի մեկ­նա­բա­նու­թյուն կա, որ ահա Կրե­ոն­տը` բռ­նա­կալ, հրեշ, վայ­րե­նի, դա­ժան, դա­հիճ, Ան­տի­գո­նեն` հե­րո­սու­հի, պայ­ծառ, մա­քուր, այ­սինքն` Ան­տի­գո­նեն պայ­քա­րում է բռ­նա­կա­լու­թյան դեմ: Մենք պի­տի այլ կերպ ըն­կա­լենք: Անց­յալ դա­րի մեծ գեր­մա­նա­ցի մտա­ծող Ֆրիդ­րիխ Նից­շեն ասում էր. "Եթե ու­զում ես պայ­քա­րել թշ­նա­մու դեմ, ինչ ես դու նրան սե­պի մեջ խրում, որ թա­վալ չգա քո թշ­նա­մին, ընդ­հա­կա­ռա­կը, բարձ­րաց­րու նրան, աստ­վա­ծաց­րու եւ այդ բարդ աստ­վածու­թյան դեմ սկ­սի քո կռի­վը": Թշ­նա­մու դեմ այդ­պես են պայ­քա­րում: Այն­պես որ, թույլ տվեք հի­մա էլ ես Կրե­ոն­տին այդ կա­պանք­նե­րից ազա­տեմ եւ փոր­ձեմ հաս­կա­նալ, թե ինչ է Կրե­ոն­տի թշ­նա­մու­թյու­նը, որով­հետեւ ես անց­յալ ան­գամ ասել եմ ձեզ. որ իրա­վի­ճա­կը գո­յու­թյուն ու­նի այն­քան ժա­մա­նակ, որ­քան ու­ժե­րը հա­վա­սա­րակշռ­ված են, հե­տո պի­տի խախտ­վի, որ­պես­զի իրա­վի­ճա­կը փոխ­վի: Բախ­վող ու­ժե­րը հա­վա­սար են: Ոչ թե ճշ­մար­տու­թյու­նը ստի դեմ, սեւը` սպի­տա­կի դեմ, այլ եր­կու ճշ­մար­տու­թյուն­ներ պետք է պայ­քա­րեն: Հու­նա­կան ող­բեր­գու­թյու­նը սա է ասում: Կրե­ոն­տը թա­գա­վոր է, իր ընտ­րած օրենք­նե­րը պե­տու­թյան օրենք­ներն են: Պե­տու­թյունն առանց օրեն­քի գո­յու­թյուն ու­նե­նալ չի կա­րող: Անց­յալ ան­գամ տե­սանք, որ այդ գա­ղա­փա­րը կա: Էս­քի­լե­սը. Աթե­նաս Պա­լա­սը ոչ թե իր աստ­վա­ծա­յին ու­ժով է փր­կում Օրես­տե­սին, այլ` դա­տա­կան ատ­յա­նը, այ­սինքն` օրի­նա­կա­նու­թյու­նը, օրեն­քը, որ­պես պե­տու­թյան հիմք ար­դեն գտն­ված է հու­նա­կան գրա­կա­նու­թյան մեջ: Սկիզ­բը դր­ված է: Պե­տա­կան օրենքն ասում է` սրան թա­ղել, սրան թող­նել ան­թաղ, որով­հետեւ ժո­ղովր­դի թշ­նա­մին է: Ի՞նչ պետք է անի իս­կա­կան ար­դար իշ­խա­նա­վո­րը, ի՞նչ պի­տի անի Կրե­ոն­տը: Պատ­ժի, չէ՞, օրեն­քը խախ­տո­ղին պատ­ժի: Ասում են օրեն­քը օրենք է բո­լո­րի հա­մար` վե­րից վար, առանց բա­ցա­ռու­թյան: Բե­րում են Ան­տի­գո­նե­ին: Ամեն ինչ սպա­սում էր Կրե­ոն­տը, ինչ­-որ ավա­զակ­ներ, ինչ­-որ սրի­կա­ներ, ինչ­-որ Պո­լի­նի­կո­սի օտար լր­տես­ներ եկել, այս բանն արել են, որ­պես­զի սա­սա­նեն նրա պե­տու­թյու­նը: Չէ, դե­մը կանգ­նած է ձեր տա­րի­քի մի հրաշք աղ­ջիկ: Այն էլ ոչ թե հենց էն­պես աղ­ջիկ, այլ իր ապա­գա հարս­նա­ցուն, իր մի­ակ որ­դու նշա­նա­ծը: Տե­սեք, թե ինչ ծանր ող­բեր­գա­կան վի­ճա­կի մեջ է գտն­վում Կրե­ոն­տը: Ընդ­հան­րա­պես մենք խո­սում ենք Ան­տի­գո­նե­ի ող­բեր­գու­թյան մա­սին, բայց տե­սեք, թե ինչ ող­բեր­գու­թյուն է ապ­րում Կրե­ոն­տը: Եվ տե­սեք ինչ է անում Կրե­ոն­տը: Երեք հարց է տա­լիս Ան­տի­գո­նե­ին. առա­ջի­նը` դու՞ ես կա­տա­րել այս հան­ցան­քը: Տե­սեք, սո­ղոս­կե­լու հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս. ասա` չէ, չէ, առիթ եղավ, հիշ­ե­ցի գո­ղա­կան­նե­րին` "սու­խոյ ատ­կազ": Բայց Ան­տի­գո­նեն "բլատ­նոյ" օրենք­նե­րից դուրս է: Շատ կարեւոր հարց է: Այլեւս տեղ չու­նի, ասում է. ինչ կա­րող ես ասել քեզ ար­դա­րաց­նե­լու հա­մար: Ասա, որ հի­մար աղ­ջիկ եմ, այո, գի­տե­ի, որ ար­գել­ված է, բայց էլ չեմ անի, մի բան ասա, փրկ­վի: Քեզ հնա­րա­վո­րու­թյուն է տր­վում: Ասում է, ես ար­դա­րա­նա­լու բան չու­նեմ, որով­հետեւ քո օրենք­նե­րից զատ ու­րիշ օրենք­ներ կան, եւ ես դրանց եմ են­թարկ­վում: Կրե­ոնտն ամեն ինչ անում է, բայց այն­պի­սի պատ­նեշ է, որ մի­ակ բա­նը, որ կա­րող է անել, զն­դան ու­ղար­կելն է: Ինչ պետք է անի իս­կա­կան, ար­դար ար­քան, եթե լսում է, որ ժո­ղո­վուր­դը դեմ է: Ար­դեն եր­կու­սու­կես հա­զար տարի է բո­լոր իշ­խա­նա­վոր­ներն այս­պես, թե այն­պես փոր­ձում են այս հար­ցին պա­տաս­խա­նել: Ոչ մի իշ­խա­նա­վոր չի ասում, որ ին­քը ժո­ղովր­դի դեմ է, այդ­պի­սի բան չկա: Ու­զում ես 1600 կու­սակ­ցու­թյուն ու­նե­ցիր, ամեն մեկդ մի կու­սակ­ցու­թյուն ու­նե­ցեք, բո­լորդ ասում եք` հա­նուն ժո­ղովր­դի: Աշ­խար­հի բո­լոր հիտ­լեր­նե­րը, նե­րոն­նե­րը, ստա­լին­նե­րը հա­նուն ժո­ղովր­դի են:

Ասում ես, բա ոնց թե, բա կո­տո­րել ես, էս ես արել… Այո, կո­տո­րել եմ` հա­նուն ժո­ղովր­դի, ընդ­դեմ ժո­ղովր­դի: Այ­սինքն` ժո­ղո­վուր­դը պատ­րաստ չէ, ազա­տու­թյան պատ­րաստ չէ, չգի­տեմ` ան­կա­խու­թյան պատ­րաստ չէ: Ժո­ղո­վուր­դը, այո, ես հա­նուն ժո­ղովր­դի եմ անում, բայց երբ պետք է, ես դեմ կկանգ­նեմ ժո­ղովր­դին` հա­նուն այդ իսկ ժո­ղովր­դի: Այս հա­զա­րա­վոր տա­րի­ներ տեւող խն­դի­րը, որն առա­ջին ան­գամ դնում է Սո­ֆոկ­լե­սը Կրե­ոն­տի առաջ, եւ Կրե­ոնտն ասում է` հա­նուն ժո­ղովր­դի` ընդ­դեմ ժո­ղովր­դի, մա­նա­վանդ, որ ինձ հետ են աստ­ված­նե­րը: Այն­պես որ ես մնում եմ իմ դիր­քե­րում:

Բայց ող­բեր­գու­թյու­նը պա­հան­ջում է շար­ժում, նոր ուժ: Հայտն­վում է մեզ ար­դեն ծա­նոթ Տե­րե­զի­ա­սը` պատ­գա­մա­խոսն ու իմաս­տու­նը: Նրա ասա­ծը Կրե­ոն­տին սա է. "Գի­տե՞ս ինչ, աստ­ված­նե­րը հա­մա­ձայն չեն որոշ­մանդ, դժ­գոհ են": Ի՞նչ պի­տի անի Կրե­ոն­տը: Կրեոն­տը կա­րող է իր մեջ ուժ գտ­նել եւ պար­տա­վոր է հայ­տա­րա­րե­լու ոչ մի­այն հա­նուն ժո­ղովր­դի` ընդ­դեմ ժո­ղովր­դի, այլեւ հա­նուն աստ­ված­նե­րի` ընդ­դեմ աստ­ված­նե­րի: Հա­մաշ­խար­հա­յին գրա­կա­նու­թյունն ու­րեմն լեփ­լե­ցուն է ոչ մի­այն հա­վատ­քով եւ աստ­վա­ծա­բա­նու­թյամբ, այլեւ ըմ­բոս­տաց­մամբ: Հիշ­ենք մեր Ֆրի­կին: Գան­գատ­վում է: Այդ­պես, այն ժա­մա­նակ­նե­րից սկ­սած մինչեւ Պետ­րոս Դուր­յան` տր­տունջք է, էլ չեմ ասում ողջ հա­մաշ­խար­հա­յին գրա­կա­նու­թյան մեջ:

Ի դեպ, ամ­բողջ մի ուս­մունք կա, էս­պես կոչ­ված` թե­ո­դի­ցի­ա, որի մե­ծա­գույն փի­լի­սո­փա ներ­կա­յա­ցու­ցի­չը գեր­մա­նա­ցի մտա­ծող Լայբ­նիցն էր, թե­ո­դի­ցի­ա` Աստ­ծու ար­դա­րա­ցում, պետք է ճա­նա­պար­հը գտ­նեք ար­դա­րաց­նե­լու հա­մար, բա­ցատ­րե­լու հա­մար, թե ինչ­պե՞ս է, եթե Աստ­ված բա­րի է, այս­քան չար կա, որ­տե­ղի՞ց: Գու­ցե այն պատ­ճա­ռով է, որ այդ չա­րու­թյու­նից բա­րու­թյուն պի­տի ծնի Աստ­ված: Մար­դը չի հաս­կա­նում: Ու­րեմն, այո, Աստ­ծո կա­տա­րած­նե­րի մեջ այն կա, ինչը որ մար­դը չար կա­րող է հա­մա­րել: Դրա հա­մար պետք է թե­ո­դի­ցի­ա` Աստ­ծո ար­դա­րա­ցում, բայց քա­նի որ այդ Աստ­ծո ար­դա­րա­ցու­մը դեռեւս չկա, Աստ­ծո դեմ բո­ղո­քում են: Աստ­ված թույլ է տվել, որ չա­րը հաղ­թա­նա­կի, ու­րեմն կա­րե­լի է ասել. "Տե՛ր իմ, դա սխալ է, ես բո­ղո­քում եմ, ես ըմ­բոս­տա­նում եմ": Պատ­կե­րաց­րեք, թե ինչ­քան ավե­լի հեշտ է այս ըմ­բոս­տա­ցու­մը, եր­բ Աստ­ված մե­կը չէ, ինչ­պես բո­լոր մեծ կրոն­նե­րում, այլ բա­զում են, բա­զում: Եվ ոչ մի­այն, ասենք, տաս­նե­րկու աստ­ված ու­նե­ցող Օլիմ­պո­սը, այլ այդ տաս­ներ­կու­սի կող­քին կան բազ­մա­թիվ այլ աստ­ված­ներ` տե­ղա­յին, ար­հես­տի աստ­ված­ներ: Դուք տե­սել եք ար­դեն, որ կա­րող է սխալ­ներ գոր­ծել ին­քը Զեւսը` Պրո­մեթեւսի դեմ: Այն­պես որ, ին­չու՞ չէ, Կրե­ոնտ, կա­րող ես ասել: Դու մի քիչ առաջ գտար պա­տաս­խա­նը. այո, ժո­ղովր­դի հա­մար ես անում, այո, ժո­ղովր­դին պետք է պաշտ­պա­նել, այո, պետք է պատժ­վի հա­նուն ժո­ղովր­դի` ընդ­դեմ ժո­ղովր­դի, հա­նուն աստ­ված­նե­րի` ընդ­դեմ աստ­ված­նե­րի: Այդ­քան ուժ գտ­նում է իր մեջ Կրե­ոն­տը: Բայց սա դեռ վեր­ջին հար­վա­ծը չէ: Իշ­խա­նա­վո­րը կա­րո­ղա­ցավ ապա­ցու­ցել, որ իշ­խա­նա­կան օրեն­քը ան­սա­սան է: Հի­մա մեկ ու­րիշ բան` մե­ռա­ծի դեմ մե­ռած ես ու­նե­նա­լու: Եթե իմ պատ­գա­մա­խո­սա­կան խրթ­նա­բա­նու­թյու­նը բա­ցատ­րեմ, կն­շա­նա­կի, եթե մեռ­նի Ան­տի­գո­նեն, կմեռ­նի նաեւ քո մի­ակ զա­վա­կը` Հե­մո­նը:

Հի­մա տե­սեք ինչ է կա­տար­վում: Կրե­ոն­տը, որ­պես իշ­խա­նա­վոր, բո­լոր հար­ված­նե­րին դի­մադ­րեց: Հի­մա պետք է նրան տես­նեք ար­դեն ոչ որ­պես իշ­խա­նա­վոր, այլ որ­պես սո­վո­րա­կան մի մարդ եւ հայր: Քանդ­վեց նրա պե­տա­կան ան­սա­սա­նու­թյու­նը. Մարդ, Մի­ակ որ­դին: Նետ­վում է այն­տեղ զն­դան, ազա­տի, ազա­տի, ի վեր­ջո, ազա­տի որ­դուն, բայց Ան­տի­գո­նեն ար­դեն անձ­նաս­պան է եղել, եւ դի­ա­կի մոտ կանգ­նած է Հե­մո­նը: Տես­նում է Հե­մո­նը այն մար­դուն, ով, այո, այս պա­հին նրա աչ­քե­րում դա­ժան բռ­նա­պետ է եւ մահ­վան հասց­րեց իր սի­րեց­յա­լին: Դուրս է քաշ­ում սու­րը հար­վա­ծե­լու հա­մար այդ ճի­վա­ղին, բայց այդ ճի­վա­ղը իր հայրն է: Եվ մի­ակ բա­նը, որ Հե­մո­նը կա­րող է անել, սուրն իր դեմ ուղ­ղելն է: Մեզ կմ­նա մտա­ծել, թե ինչ կա­տար­վեց եւ որ ճշ­մար­տու­թյու­նը հաղ­թեց:

Ին­չու՞ իս­կա­պես Ան­տի­գո­նեն այս քայ­լը կա­տա­րեց: Առա­ջին ան­գամ այս խնդ­րին փոր­ձեց պա­տաս­խա­նել անց­յալ դա­րի սկզ­բում հրա­տա­րակ­ված իր առա­ջին մեծ փի­լի­սո­փա­յա­կան աշ­խա­տու­թյան մեջ մե­ծա­գույն փի­լի­սո­փա Հե­գե­լը: Նա քն­նու­թյան առավ հա­րա­զա­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը: Շատ պար­զու­նակ ձեւով, են­թադ­րենք, վերց­նում ենք աս­տի­ճա­նա­բար տար­բեր հա­րա­բե­րու­թյուն­ներ` կին եւ ամու­սին: Մի­ա­սին, ես ինչ գի­տեմ, հի­սուն տա­րի են ապ­րում, ոս­կի հար­սա­նիք են անում եւ այլն եւ այլն: Կին եւ ամու­սին, դրա­նից ավե­լի մոտ մար­դի՞կ, բայց ներ­քին թշ­նա­մու­թյուն ու­նեն: Ար­դեն իսկ կին եւ տղա­մարդ, ար­դեն իսկ կռիվ է: Սի­րել չի նշա­նա­կի մի­այն փա­ղաք­շել, սի­րել կն­շա­նա­կի նաեւ հաղ­թել: Առանց էդ կռ­վի սե­ր չի լի­նի: Բայց հա­րա­բե­րու­թյան մեջ կա այն­պի­սի որդ, որը կա­րող է հասց­նել ող­բեր­գու­թյան: Փոք­րիկ, կեն­ցա­ղա­յին ող­բեր­գու­թյան, ասենք` ամուս­նա­լու­ծու­թյան, եւ կամ` մեծ: Նշա­նա­կու­թյուն չու­նի: Չա­փե­րը նշա­նա­կու­թյուն չու­նեն: Որ­դը կա: Խախ­տու­մը հա­րա­բե­րու­թյան մաք­րու­թյան սկզ­բից ևետ դր­ված է: Կամ, ասենք, ինչ կա­րող է լի­նել ավե­լի մոտ, քան եր­կու զա­վակ­նե­րը: Բայց ձեր ամե­նօր­յա օրի­նա­կը աչք­նե­րիդ առաջ է: Ես, որ եւ հայր եմ, եւ պապ եմ եւ, այս­պես ասած, ամ­բողջ ցիկ­լը ան­ցել եմ մարդ­կա­յին, շատ լավ հաս­կա­նում եմ` իրոք, իմ ու­զա­ծը լավն է, չէ՞: Բայց էն, ինչ որ ես լավ եմ կար­ծում, քեզ հա­մար լավ չէ: Ի՞նչ ես ու­զում, հան­գիստ թող ինձ: Այո, լավ է, այո, բայց ինձ հա­մար չէ: Ու­րեմն, այս է խն­դի­րը: Դուք էլ գի­տեք, չէ` հայր ու որ­դի, ու­րեմն այս չհաս­կա­նա­լը, նաեւ այս սե­րունդ­նե­րի տար­բե­րու­թյունն իր մեջ ար­դեն պա­րու­նա­կում է հնա­րա­վոր ող­բեր­գա­կան բա­խում: Այ­սինքն` հա­րա­բե­րու­թյուն­նե­րը բա­ցար­ձակ մա­քուր չեն: Եվ կամ` եղ­բայր եւ եղ­բայր: Մինչեւ հի­մա մենք, երբ ներկա­յաց­նում ենք որեւէ մտե­րիմ ըն­կե­րոջ, ասում ենք` ախ­պերս է: Ասում ենք, բայց հո մենք գի­տենք, որ եղ­բայր­նե­րի մե­ծա­գույն մա­սը ըն­կեր էլ չեն: Այո, լավ է, երբ ըն­կե­րը եղ­բայր է, բայց ինչ­քան ավե­լի լավ կլի­ներ, եթե եղ­բայ­րը ըն­կեր լի­ներ: Կամ եր­կու քույ­րեր: Ինչ կա­րող է դրա­նից լավ լի­նել: Իսկ եթե դուք եր­կու­սով սի­րեք մի տղա­յի՞: Պատ­կե­րաց­նու՞մ եք, ինչ ծանր բան է, մեծ ող­բեր­գու­թյուն է: Այ­սինքն` հա­րա­բե­րու­թյան մեջ, այդ­քան մարդ­կանց հա­րա­բե­րու­թյան մեջ մեկ էլ տե­սար փչաց­ման որ­դը կա: Ող­բեր­գու­թյու­նը ծնունդ է առ­նում, ծի­լը կա: Կան, իհար­կե, լավ քույ­րեր, բայց այդ ող­բեր­գու­թյան ծի­լը կա, մնում է:

Հե­գե­լը գա­լիս է այն եզ­րա­կա­ցու­թյան, որ հա­րա­բե­րու­թյան մի­ակ գի­ծը, որը մա­քուր է մնում, քույր­-եղ­բայր հա­րա­բե­րու­թյունն է: Այն­պես որ "Ան­տի­գո­նե" ող­բեր­գու­թյու­նը եւ, թե ին­չու է այդ բանն անում Ան­տի­գո­նեն, կա­րե­լի է բա­ցատ­րել եւ այն­ բա­նով, որ ամե­նա­սուրբ եւ ամե­նա­մարդ­կա­յին զգա­ցու­մը չա­րա­տա­վո­րե­լու հա­մար քույ­րն ամեն ինչ կա­րող է անել: Չկար­ծեք, որ Հե­գե­լը այն­քան մի­ա­միտ է, որ չհաս­կա­նար նաեւ, որ քույր­-եղ­բայր հա­րա­բե­րու­թյունը ներք­նա­պես նաեւ վտան­գա­վոր է, որ մե­կը կին է, մյու­սը` տղա­մարդ: Մի քա­նի ան­գամ գրա­կա­նու­թյան մեջ, էլ չեմ ասում կյան­քում, պա­տա­հել է ահա, որ տե­սել եմ ահա այս հա­րա­բե­րու­թյան ող­բեր­գա­կան ար­տա­հայ­տու­թյուն­նե­րը: Բայց Հե­գելն ու­զում է ասել, որ այս բո­լոր հա­րա­բե­րու­թյուն­նե­րը պետք է վերց­նել իրենց իդե­ա­լա­կան մա­կար­դա­կում:

Իսկ հի­մա դառ­նանք Ան­տի­գո­նե­ին:

... Այն պա­հից, երբ իմ ճշ­մար­տու­թյու­նը բախ­վում է պե­տա­կան ճշ­մար­տու­թյա­նը, սկիզբ է առ­նում ող­բեր­գու­թյու­նը: Ան­տի­գո­նե­ի դեպ­քը հենց դա է. նա դեմ է կանգ­նում պե­տա­կան օրեն­քին: Եվ հի­մա նա ոչ թե ցն­դածի մեկն է: Նա առա­ջին քաղ­բան­տարկ­յալն է: Հի­մա, ինչ­պես են պա­հում իրենց քաղ­բան­տարկ­յալ­նե­րը: Դրանք այն մար­դիկ են, ով­քեր հե­տա­գա­յում մա­սամբ դառ­նում են հե­րոս­ներ. ես դեմ եմ կանգ­նել պե­տու­թյան օրեն­քին` ես հե­րոս եմ: Մեր գիտ­ցած այդ ըմ­բոստ հո­գին, երբ նրան բռ­նե­ցին եւ ասում են հոպ, հի­մա քեզ կկ­րա­կեմ կս­պա­նեմ: Ասում է` կրա­կիր, սպա­նիր: Հի­մա, մեր Ան­տի­գո­նեն, մեր այդ 27-րդ պատ­վի կո­մի­սա­րը չէ եւ այդ­պի­սի բա­ներ չի ասում: Ահա, տա­նում են հի­մա նրան զն­դան: Ինչ­-որ շար­ժում­ներ չի անում, հե­րո­սա­կան ճա­ռեր չի ար­տա­սա­նում, որոնց հե­տո, գի­տեք, ասում են` վեր­ջին խոսք: Ասում են, թե ին­չու երե­սուն­յոթ թվին Բու­խա­րի­նը ու­րեմն հե­րո­սա­կան ճառ չար­տա­սա­նեց, իսկ Դի­միտ­րո­վը Սո­ֆի­ա­յում ար­տա­սա­նեց: Հե­րո­սա­կան ճառ: Մեր Ան­տի­գո­նեն այդ­պես չի անում: Ընդ­հա­կա­ռա­կը, նրան ասում ես` սա՞ է հե­րո­սու­հին: Այո, դա է: Ու­րեմն ձեր տա­րի­քի աղ­ջիկ է: Կյան­քը ինչ բան է` դեռ չի տե­սել: Սի­րել է, բայց դեռ չի ըմ­բոշխ­նել դրա քաղց­րու­թյու­նը: Նա ու­զում է ապ­րել, նա ու­զում է սի­րել, երե­խա­ներ ու­նե­նալ, լաց է լի­նում: Տա­նում են` լա­լիս է էս աղ­ջի­կը: Ոնց թե, դու հե­րո­սու­հի՞ ես, ինչ ես լա­լիս: Եվ, երբ մտա­ծում ես, բա ո՞րն է այդ քո ճշ­մար­տու­թյու­նը, բա ու՞ր է քո հե­րո­սու­թյու­նը. պարզ­վում է, որ այս­պես էլ կա­րե­լի է… Եվ նա հե­րոս է ոչ թե այն ճառն ար­տա­սա­նե­լու հա­մար, ոչ թե, որ ու­զե­ցել է պե­տու­թյան եւ օրեն­քի դեմ կանգ­նել, որով­հետեւ այլ կերպ ապ­րել չի կա­րող: Այո, ու­զում է ապ­րել, սի­րել, մայ­րա­նալ, բայց չի կա­րող: Կու­զեմ ապ­րել, կու­զեմ փրկ­վել. էհ, արա, ասա մե­ղա, մե­ղա ասա, կամ, ինչ­պես մահ­մե­դա­կան­ներն ասում են, աման: Թուր­քը որ վրադ հար­ձակ­վի, ասա աման, եւ կվեր­ջա­նա` ամե­նա­մեծ գա­զա­նից անգամ կփրկվես: Չեմ կա­րող ասել, չեմ կա­րող: Էու­թյունս ներք­նա­պես պատ­րաստ չէ, բայց սա ար­դեն պայ­քար չէ, բա­խում չէ, կռիվ չէ պե­տու­թյան դեմ, այլ իմ եսի, իմ սր­տի օրեն­քի հետ` իմ հա­մա­ձայ­նու­թյան նշա­նը: Այդ­պես, ինչ­պես բո­լոր նրանք, ով­քեր երբ­ևէ` հի­մա կամ վա­ղը, իրենց սր­տի օրեն­քը կհա­կադ­րեն պե­տու­թյան օրեն­քին: Պե­տու­թյան մե­քե­նան ծանր տան­կի նման կգա եւ կճզ­մի, կփշ­րի, կփշ­րի… Էս էլ Ան­տի­գո­նե­ի ճշ­մար­տու­թյու­նը: Քիչ առաջ պաշտ­պա­նում էի Կրե­ոն­տին, կու­զեք էլի պաշտ­պա­նեմ, ասեմ, թե ու­րիշ ելք չու­նի Կրե­ոն­տը: Ուշ­ադրու­թյուն դարձ­րեք, որ արա­ծը Ան­տի­գո­նե­ի մի չն­չին բան է` մի բուռ հող: Ուշ­ադ­րու­թյուն դարձ­րեք, որով­հետեւ կանց­նեն ամիս­ներ, եւ երբ ես կամ մեկ այլ մարդ կպատ­մի ձեզ Շեքս­պի­րի ող­բեր­գու­թյուն­նե­րը, երբ ասի, թե ի՞նչ եղավ, եղ­բայր Օթել­լո­յին ի՞նչ է պա­տա­հել: Թե ասում է թաշ­կի­նա­կը, թաշ­կի­նա­կը: Թաշ­կի­նա­կի հա­մար մարդ է սպա­նել, եղ­բայր: Այդ թաշ­կի­նա­կը, Շեքս­պի­րի այդ թաշ­կի­նա­կը, այս Ան­տի­գո­նե­ի մի բուռ հողն է: Փոքր բան է, բայց ամ­բողջ իր կյան­քը այս փոք­րու­թյան մեջ է: Էս փոք­րից է, որ մենք հի­մա որո­տըն­դոստ ճա­ռեր ենք ասում` փոք­րից: Այդ փոք­րը բե­րում է իր հետեւից ամե­նը, եւ մի բուռ հող ցա­նո­ղը աշ­խար­հը կքան­դի: Իրա­վունք ու­նեմ էդ­պես մտա­ծե­լու ես,` Լեւոնս, ես` իշխ­ա­նա­վորս, ես` Հիտ­լե­րը, Ստա­լի­նը, ես` Թա­լե­ա­թը, Աբ­դուլ Հա­մի­դը: Ի՞նչ է, հայ ես, իսկ ես ու­զում եմ թուրք պե­տու­թյուն ստեղ­ծել, իսկ դու ինձ խան­գա­րում ես, որով­հետեւ դրամս քեզ մոտ է, առեւտո­ւրս քեզ մոտ է, հրա­տա­րակ­չու­թյունս քեզ մոտ է, թատ­րոնս քեզ մոտ է, դպ­րո­ցա­կան սիս­տե­մը քեզ մոտ ավե­լի լավ է կազ­մա­կերպ­ված, քան ինձ մոտ: Ի՞նչ պի­տի անեմ ես` պի­տի խեղ­դեմ, ջար­դեմ, կո­տո­րեմ` մե­կու­կես մի­լի­ոն, եր­կու մի­լի­ոն, Տեր Զո­րում, թե անա­պա­տում, թե եկե­ղե­ցում: Կո­տո­րեմ հա­նուն փր­կու­թյան: Սա այն է, ին­չը որ մեր նոր ժա­մա­նակ­նե­րում, այս­քան վատ ժա­մա­նակ­նե­րում կոչ­վում է ար­դա­րաց­ման փի­լի­սո­փա­յու­թյուն: Այդ փի­լի­սո­փա­յու­թյամբ ամեն ինչ կա­րե­լի է, այո, ար­դա­րաց­նել: Մեր պատ­մու­թյան մեջ էլ 66 մի­լի­ոն զոհ տվինք սի­բիր­նե­րում` հա­նուն սո­ցի­ա­լիզ­մի: Հա­կա­ռակ դեպ­քում սո­ցի­ա­լիզ­մը չէր հաղ­թի իր հա­վի խել­քով: Բայց այդ հա­վի խել­քը տա­կը ուժ ու­նի, քեզ խեղ­դե­լու մա­գիլ­ներ ու­նի: Ինչ անեմ ու­րեմն, ինչ անեմ: Այո, իրա­վա­ցի ես, հա, ար­դար ես, հա կո­տո­րիր հա­յե­րին, հրե­ա­նե­րին, սլա­վոն­նե­րին, ֆրան­սի­ա­ցի­նե­րին, կո­տո­րիր, կո­տո­րիր, ազ­գեր կո­տո­րիր, սո­ցի­ա­լիստ­ներ կո­տո­րիր, կամ դաշ­նակ­ներ կո­տո­րիր: Էս բո­լո­րը, էս բո­լո­րը գա­լիս է մի բուռ հո­ղից, մի թաշ­կի­նա­կից, իմ մի ճիչից, իմ ճշ­մար­տու­թյու­նից, ես եմ, այդ եմ ու­զում, թող ինձ հան­գիստ ապ­րեմ, հան­գիստ սի­րեմ: Չի կա­րող, չի կա­րող թող­նել, որով­հետեւ այդ ապս­տամ­բու­թյու­նը կոր­ծա­նումն է պե­տու­թյան: Տե­սա՞ք ինչ­պես կոր­ծան­վեց Կրե­ոն­տը: Հենց որ իրեն մարդ զգաց` ինքն էլ կոր­ծան­վեց: Եվ նույն մե­քե­նան կգա եւ նույն ու­ժով եր­կու­սին էլ ոտ­նա­տակ կտա, կջար­դի, կկո­տո­րի: Ինչ է դուրս գա­լիս, ամ­բողջ պատ­մու­թյու­նը սա է, ամ­բողջ հա­մաշ­խար­հա­յին գրա­կա­նու­թյու­նը սա է` Ան­տի­գո­նե­ի ճիչն է, Ան­տի­գո­նե­ի կռիվն է` հա­նուն իր փոք­րիկ ճշ­մար­տու­թյան, իր մի բուռ հո­ղի, իր սի­րած թաշ­կի­նա­կի...Ես չգի­տեմ գա­լու՞ է, արդ­յոք, մի ժա­մա­նակ, երբ այս սխալ վե­րա­ճած մար­դը հան­կարծ հաս­նի հա­սա­րա­կա­կան այն վի­ճա­կի, երբ շտկ­վեն, հար­մա­րեց­վեն, հա­մահնչ­յուն լի­նեն իմ ճշ­մար­տու­թյու­նը եւ այդ հս­կա պե­տու­թյան ճշ­մար­տու­թյու­նը: Մի ժա­մա­նակ, եւ դուք էլ մի կորց­րեք ձեր հույ­սը, որով­հետեւ առանց դրա անի­մաստ է ապ­րել: Ես ոչ մի­այն բի­ո­լո­գի­ա­կան հույսս եմ կորց­րել, այլեւ մե­տա­ֆի­զիկ հույսս, որով­հետեւ, երբ դա լի­նի ինչ­պի­սի գե­ղեց­կու­թյուն­ներ, ինչ­պի­սի ող­բեր­գու­թյուն­ներ, ինչ­պի­սի զմայ­լե­լի հե­նա­րան­ներ կկորց­նեմ ես: Կկորց­նենք պայ­քա­րը, կկորց­նենք Ան­տի­գո­նե­ին, կկորց­նենք Համ­լե­տին, կկորց­նենք Օթել­լո­յին, կկորց­նենք ինձ եւ քեզ` բո­լո­րիս կկորց­նենք` հա­նուն չգի­տեմ ինչ­-որ իմ եւ պե­տա­կան օրեն­քի նմա­նու­թյան, եւ կկորց­նենք, իհար­կե, մեր այս զրույց­նե­րը, մեր այս կում-­կում ծա­րա­վը հա­գեց­նե­լու պա­հան­ջը...



[ առաջին անգամ տպագրվել է | "ա-ակտուալ արվեստ" ամսագիր | #1 | 2004 ]