|մառան|
հրապարակված է 29.07.2012 | ա-ակտուալ արվեստ |
լեւոն ներ­սիս­յան | համ­լե­տը
արտերիան սկսում է ներկայացնել "ա-ակտուալ արվեստ" ամսագրում հաջորդաբար տպագրված` Լեւոն Ներսիսյանի դասախոսությունները


պա­րա­կա­նոն ինք­նա­կեն­սագ­րու­թյուն լե­ւոն ներ­սիս­յա­նին

Եթե մենք խո­սում ենք տար­բեր բա­ներ, ապա լռում ենք միեւնույն բա­նը: Վար­դը, որ խտա­նում է ինքն իր ներ­սում, մնա­լով հա­յաց­քի կա­րոտ, պարգեւում է քեզ իր բույ­րը, որ ար­դեն եւ իրենն է եւ իրե­նը չէ, բո­լոր նրան­ցը, ով տեր է կանգ­նում նաեւ նրանց, ով տեր չի կանգ­նում: Նա չի դա­տում: Գու­ցե տե՞ր կանգ­նես: Սա ամե­նա­կա­տար­յալն է: Սա ին­քը` բնու­թյունն է: Իսկ բո­լոր նրանք, ով­քեր ան­հա­ղորդ են այդ գողտ­րիկ հո­ծու­թյա­նը եւ բաց­վող թեր­թիկ­նե­րին, տես­նում են մի­մի­այն փշե­րը: Եվ դա էլ ար­դեն վար­դի փշեպ­սակն է:

Ոչ մի ծա­ղիկ քեզ չի պար­տադ­րում իր բույ­րը եւ չի ասում` ար­բի, բայց նա քեզ մշ­տա­պես տա­լիս է դրա հնա­րա­վո­րու­թյու­նը: Եվ կորստ­յան ու երա­նու­թյան այս խառ­նա­րա­նում պի­տի լո­ղաս առանց լո­ղալ սո­վո­րե­լու: Պի­տի ապ­րես եւ ոչ թե պատ­րաստ­վես ապ­րե­լու, եւ ոչ թե շուն­չդ պա­հես ու սուզ­վես հոր­ձա­նու­տը: Լե­ռան սր­տից խփում է ցայ­տաղբ­յու­րը, լե­ռը թեթեւ շունչ է քաշ­ում, այդ քչք­չոցն իր հո­գու խոր­քից է գա­լիս եւ ու­րեմն ժայթ­քեց: Ամե­նա­ներսն` ամե­նադր­սում:

Ամե­նա­ներսն ինքն իր ներ­սում չի տե­ղա­վոր­վում, մի օր պի­տի ժայթ­քի, եր­բեք ու եր­բեք չդա­տե­լով նրանց, ով­քեր չեն ժայթ­քում: Ծանր է, ծանր է, ծանր է…

Բույ­րը տեղ չի հաս­նում: Այս ան­վեր­ջա­նա­լի ճա­նա­պար­հը քե­զա­նից դե­պի քեզ, ներ­սից դե­պի ներս: Գու­ցե ժայթ­քե՞ս: Եվ այդ­ժամ ար­դեն քո աչ­քե­րը մի­այն քո աչ­քե­րը չեն, մի­այն քո սիր­տը չէ, քո հո­գին աներեւույթ աղավ­նի է` քնած ման­կան ժպի­տի մեջ թեւածող, դու վար­դի բույր ես, որ չի դա­տում, դու այն ամենն ես, ինչ որ տես­նում ես, դու ցավն ես, որ ձի­ար­ձակ ար­շա­վում է կա­պույտ դաշ­տում եւ վա­ղորդ­յան ցո­ղը, որն արեւածա­գին իջ­նում է ապաշ­խա­րան­քի նման:

Շատ ավե­լի հեշտ է տա­ռա­պան­քը որ­պես թիկ­նոց կամ բեռ կրե­լը, կամ ան­հա­ճո հուշ­ի նման թո­թա­փե­լը, քան լի­նել նրա կո­րի­զը Կե­նաց ծա­ռի ճյու­ղե­րից մե­կից կախ, որի շուրջ խտա­նում է հյու­թը եւ կեղեւը պրկ­վում, պրկ­վում ու չի պատռ­վում, կամ ճեղք­վում ու դուրս է թռ­չում` հո­գո­ցի նման, լա­ց ու ­ծի­ծա­ղի նման, կս­կի­ծի նման, երա­նու­թյան նման, անն­ման…

Ծաղ­կի թեր­թիկ­նե­րը խտա­ցել ու փակ­վել են` տե՛ս, եւ նա ինք­նամ­փոփ ու խո­նարհ, ըմ­պում է թանձր մու­թը` հա­յե­ցո­ղի նման: Նա ինք­նամ­փոփ է, սա­կայն ո՛չ փակ: Ահա, տե՛ս թեր­թիկ­նե­րը բաց­վե­ցին, եւ նա բաց է լույ­սի ներ­քո, ինչ­պես ման­կան աչ­քը` ներ­հուն ու խա­ղաց­կուն: Ոչ ոք չի կա­րող համ­րել վար­դի թեր­թիկ­նե­րը, ոչ ոք չի կա­րող ասել, ա՛յ հի­մա բաց է, ա՛յ հի­մա` փակ, ոչ ոք չի կա­րող տես­նել ծա­ռի աճը ներ­սից, ոչ ոք չի կա­րող ասել, թե ճնճ­ղու­կը կտ­ցե­լիս ինչ է թող­նում եւ ինչ է տա­նում…

վար­դան ֆե­րե­շե­թյան


լեւոն ներ­սիս­յան | համ­լե­տը

[ հատված դասախոսությունից ]


Ես Ձեզ, կարծեմ, անցյալ անգամ, երբ հեռանում էի Ձեզանից© ասացի, որ մտածեք, թե ինչ՞ է արել Համլետը Վիթենբերգի համալսարանում© սիրել է, խմել է, հարբել է, սպանել է` մարդ է սպանել: Այդպես չէ՞, կարծեմ այդ հարցով հրաժեշտ էի տալիս, ասելով, որ պատասխան չունի այդ հարցս, որովհետեւ պատասխան ունի միայն յուրաքանչյուրիդ համար առանձին` ինչքան որ կաք: Այսինքն, պատահական չէ, որ Համլետով եմ վերջացնում խոսքս... եւ դա պատահական եղավ, որովհետեւ Համլետը չէ թե անբացատրելի է, այլ պարզապես ունի այնքան բացատրություններ, ինչքան ընթերցող, ինչքան դերասան, ինչքան հանդիսատես, ինչքան մարդ, ինչքան ժամանակ: Այսօրվա բառով ասաց` բազմանշանակ է, միանշանակ չէ: Այնպես որ չգիտեմ, թե ինչպե՞ս էր իսկապես ապրել Վիթենբերգում, չգիտեմ էլ թե ի՞նչպես եկավ այստեղ` Հելսինոր` Մեծ Բրիտանիայում եւ ե՞րբ երեւած նրան ուրվականը` հոր ուրվականը եւ խոսեց որդու հետ: Ես չգիտեմ, թե Համլետը տեսավ ուրվականը, թե ինքն իր հետ էր խոսում: Սա էլ բան չի, գիտեք... Որ ասում էի ողբերգությունից դուրս` Համլետը ողբերգությունից դուրս: Տեսնենք, թե ո՞վ է Համ­լետն ող­բեր­գու­թյու­նից դուրս: Տե­սանք թե ով է, սա էլ ող­բեր­գու­թյան մեջ է` սկզ­բից է:

Խո­սում է, ո՞ւմ հետ է խո­սում: Հա­վա­տու՞մ ես, որ կա ուր­վա­կա­նը: Դու հա­վա­տու՞մ ես: "Հա­վա­տում եմ,-ա­սում ես: -Հա­վա­տում եմ": Հի­մա տե­սեք© Ուր­վա­կան, հա, ուր­վա­կան: Ուր­վա­կա­նին հա­վա­տալն այն­քան հեշտ բան չէ: Ուր­վա­կա­նին հա­վա­տա­լը կն­շա­նա­կի, բա­ցի նրա­նից, որ ար­դեն Աստ­ծուն հա­վա­տաս, սա­տա­նա­յին պետք է հա­վա­տաս, չար­քե­րին պետք է հա­վա­տաս: Սա­տա­նան երբ ներս մտ­նի, սա պետք է վերց­նես եւ նե­տես սա­տա­նա­յի վրա, ինչ­պես թա­նա­քա­մա­նը: Ես ինչ գի­տեմ, կա՞ սա­տա­նա, թե` չկա՞: Ուր­վա­կան կա՞, թե չկա՞: Այս ուր­վա­կա­նի պատ­մու­թյունն ասում եմ Ձեզ նա­եւ այն պատ­ճա­ռով... Բե­մա­կան պատ­մու­թյու­նը Համ­լե­տի, էս­պես ինձ հետ հաշ­վի նս­տել չի կա­րող: Կա, չկա, ես ինչ գի­տեմ, եղել է, չի եղել: Սի­րել է, չի սի­րել: Սպա­նել է, չի սպա­նել: Ասում են բազ­ման­շա­նակ է, բազ­մա­թիվ բա­ցատ­րու­թյուն­ներ կա­րող են տալ: Ես ինչ կա­րող եմ ասել... Բայց պատ­կե­րաց­րեք, որ սա թատ­րո­նի հա­մար է: Հենց էն­պես Ձեր ըն­թեր­ցա­նու­թյան հա­մար չէ վերց­ված, այլ թատ­րո­նի հա­մար: Թատ­րո­նի հա­մար կն­շա­նա­կի, որ ոչ թե մի­լի­ո­նա­վոր Համ­լետ­ներ կան, այլ` մեկ: Չէ, որ դե­րա­սա­նը կա­րող է խա­ղալ մեկ Համ­լետ: Հի­մա տե­սեք© դու ասում ես, որ հա­վա­տում ես ուր­վա­կա­նին, դու ասում ես, որ չես հա­վա­տում, դու էլ ասում ես, որ, ես ինչ գի­տեմ, թե կա­րող է ցն­դել է, աչ­քին է երեւ­ա­ցել: Կա­րող ես ասել, կա­րող ես ան­գամ քն­նու­թյանն ինձ այդ­պես պա­տաս­խա­նել: Բայց բե­մից դու պի­տի ցու­ցա­բե­րես կամ ուր­վա­կան, կամ ստ­վեր: Բե­մում ամեն ինչ կա­րե­լի է անել: Չի­նա­կան ստ­վեր­նե­րով կա­րող ես անել...

Ես բազմաթիվ Համլետներ եմ տեսել, ինչպես հասկանում եք, ու համապատասխան քանակությամբ ուրվականներ: Կային ուրվականներ-դերասաններ, ռեժիսորներ կամ արտիստներ, որոնք խոսում էին այսպես© "Վրեե՜ժըը՜ս լուծիր, Հա՜մլետ": Այսինքն` գետնի տակից: Ենթադրում են, որ եթե ուրվական է, ուրեմն պետք է այդ ձայնով խոսի: Տեսնում ես, սա արդեն կոնկրետ բան է: Մարդը պատկերացնում է, որ պետք է խոսի ուրվականային, ես ինչ գիտեմ... լեզվով: Ուրիշ ուրվականներ էլ եմ տեսել... Ճիշտ մյուսների նման, անգամ ժամանակակից հագուստով: Մարդ, ոչ թե...

Հիշ­ում եմ, երբ նկա­րա­հան­վում էր "Համ­լետ" ֆիլ­մը, բազ­մա­թիվ ֆիլ­մե­րից մե­կը` մի քա­նի ֆիլմ կա: Ես ներ­կա էի, դժ­բախ­տա­բար, մի­այն մե­կի նկա­րա­հան­մա­նը` սո­վե­տա­կան, Կո­զին­ցե­վի: Հի­մա պետք է նկա­րի կի­նո­յում ուր­վա­կան: Նա­յեք ինձ... ձի­եր, նժույգ­ներ են կապ­ված այս­տեղ, հայտն­վում է` քա­մի էր ինչ էր,ուր­վա­կանն էր, դա չէ կա­րեւ­որ: Համ­լե­տը` Սմոկ­տու­նովս­կին էր, դեռ չի տե­սել, բայց ձին հան­կարծ սկ­սում է խրխն­ջալ, կա­պը կտ­րում եւ կա­տա­ղած վա­զում է: Կո­զին­ցեվն ու­զում է ասել, որ ուր­վա­կա­նը կա: Ես դեռ չեմ տե­սել, դուք դեռ չեք տե­սել, հան­դի­սա­տե­սը դեռ չի տե­սել` զգա­ցել է: Կա­տա­ղած կա­պե­րը կտրում է...

Բնա­կա­նա­բար, Շեքս­պի­րի մոտ այդ­պի­սի բա­ներ չկան գր­ված: Ինչ ձի, ինչ բան: Ընդ­հան­րա­պես ոչ մի բա­ցատ­րու­թյուն փա­կագ­ծում չկա, այս­պես կոչ­ված` ռե­մարկ­ներ, թե ինչ­պես պետք է խա­ղալ, ինչ­պես պետք է բե­մադ­րել: Ժա­մա­նա­կա­կից թատ­րո­նը շատ հեշտ թատ­րոն է այդ իմաս­տով: Ոչ մի­այն դի­ա­լոգ կա` երկ­խո­սու­թյուն, այլ, ինչ­պես նա­եւ, հե­ղի­նա­կա­յին բա­ցատ­րու­թյուն­ներ:

Սարոյանը, Վիլյամ Սարոյանը, իր նշանավոր "Իմ սիրտը լեռներում է" պիեսում այսպես է նկարագրում© ուրեմն Կոսակ անունով մի սլավոնացի նպարավաճառ ճանճ է բռնում, թե ճանճ է սատկացնում: Այսինքն` թատրոն չէ, երկխոսություն չկա, դիալոգ չկա: Նկարագրություն է, թե ինչպես, ուրեմն, Կոսակը ճանճ է սատկացնում, հետո էլ բացատրություն է տալիս, որովհետեւ ճանճից դժգոհ է: Հետո էլ բացատրություն է տալիս. Ճանճ է սպանում, որովհետեւ Ճանճից դժգոհ է:

Ինչ էր ասելիքս, որ նոր գրականությունը այսպիսի սինթետիկ արվեստ է, որը մտցնում է թատրոնի մեջ, երկխոսության մեջ, հոգեբանական վերլուծական նկարագրական տարրեր, որոնք բնորոշ են արվեստի մյուս տեսակներին, եւ բոլորովին անծանոթ եւ անպետք, անպիտան Շեքսպիրի համար, իսկ կինոն կամ բեմադրությունը պահանջում է հենց այդպիսիք: Նույն Սարոյանի փոքրիկ օրինակը բերեցի, որպես մեր դարի խոշոր գրողի, բայց այդպես են բոլորը: Իսկ Շեքսպիրը` ոչ մի բացատրություն չի տալիս: Այսինքն` շեքսպիրյան ողբերգությունների, այդ դեպքում "Համլետի" մեկնաբանաությունը ամբողջովին փոխառված է մեր վրա: Ճանճ է սպանում, այստեղ մարդ է սպանում, չի բացատրում ինչ է, սպանիր, ասում է, օ՜, մուկը, մուկը, սուսերը հանում եւ սպանում է բոլորիս, ինչու է սպանում, սակայն բացատրություն չի տալիս: Շեքսպիրը կարող էր ասել Սարոյանի նման, որովհետեւ կյանքից դժգոհ էր, ես ինչ գիտեմ ինչու է սպանում, կարծում եք հե՞շտ է, կարծում եք հե՞շտ է. ինչ անի, որ ուրվականը նախապատրաստված ընկալեք, որ բանական աշխարհից, ձիերից, նժույգներից, ամեն ինչից, բնության մեջ տեսնեք այդ խորհրդավոր ուժը: Շատ հնարավոր է, որ Շեքսպիրին ասեիք ցնդաբանություն է, կասեր, հա, գուցե: Գուցե ասեր նա, որովհետեւ ձիերը ուրվականներին զգալ չեն կարող: Ուրվականները հայտնվում են միմիայն նրանց, ում համար որ եկել են: Ուրվական եմ ես, բայց եկել եմ քեզ հետ խոսելու ոչ թե ինչ-որ ձիերի, թագավորների, ստրուկների, քեզ հետ: Շեքսպիրը, մի գուցե, այդպես էլ մտածել է, որ ուրվականները, այո, կան, բայց ուրվականները այցելում են միայն նրանց, ում պետք է այցելեն: Մյուսները չեն տեսնում: Երբ Համլետը խոսում է ուրվականի հետ, մյուսները զարմացած նայում են նրան, չմոռանաք, Համլետը խենթ է ձեւացնում իրեն, ինչ կա որ, մի խենթություն էլ ավելի: Ու՞մ հետ ես խոսում, ու՞մ հետ ես խոսում: Ոչինչ չկա: Ուրվականը, որպես դերասան, չկա, ոչ էլ որպես չինական ստվեր: Չկա: Այդ պատճառով, երբ անգամ դերասանն է խոսում, ոչ թե ուրվականը, նրա ասածներն էլ բազմիմաստ են, եւ ես չգիտեմ, թե ինչ է նրա բուն ասածը: Եթե քրքրեմ, պարզ, որպես տեքստ, որպես քերականական միավոր, հասկանալի է, բայց հենց որ սկսում ես փորփրել եւ տեսնել, թե ինչ կա այդ ոչ ուրվականային խոսքի մեջ, հանկարծ ոտքդ քարին է առնում, եւ դա գայթակղության քար է եւ, սովորական լեզվով ասած, գայթակղում է մեզ բազմաթիվ բացատրություններ տալով: Բոլորդ, անկախ նրանից կարդացել եք, թե ոչ "Համլետը", գիտեք, որ Համլետը ինչ-որ մի տեղ ասում է "Լինել, թե՞ չլինել": Ինչ է ասում, գիտեք սա, թե հիմա թարգմանիր եւ ասա ինչ է ասում: "Թու բի", արդեն իսկ "թու բի" բայը նշանակում է ապրել, ես կարող եմ այնպես թարգմանել, այնպես արտասանել, կամ էլ այնպես հեգնել ասածս, որ դա լինի ապրել, թե ապրել, այսինքն` այսքան ասելուցս դուք զգացիք, որ գրպանումս թույն կա, զգացիք, մինչդեռ կա, եւ ես հիմա որոշում եմ անձնասպան լինել, թե չլինել անձնասպան: Մարդու բուն գաղափարը էդ որ ասում է Համլետը, եւ որ դուք ասում եք, որ ինչ լավ բանաստեղծություն է, կամ, Օ՜, ինչ լավն է: Չգիտեմ ինչու հանկարծ նորից հիշեցի: Շիրվանզադեն պատմում է, որ Պետրոս Ադամյանը, որը նաեւ մեծ շեքսպիրյան դերասան էր, գիտենալով, որ իր արվեստը անցողիկ արվեստ է, դերասան է, մի հատ խաղաց, վերջացավ: Այո, գիտեր, որ անցողիկ է, այսօր ով որ տեսավ` տեսավ: Միակ արվեստն է, որ խաղում է միայն այս պահը: Եվ Պետրոս Ադամյանը մտահոգված` ինքն իր մեջ խռովքն զգում է աստվածատուր մարդու եւ բանաստեղծություններ է գրում նաեւ որպեսզի մնա: Շեքսպիրագիտական մի գործ էլ ունի Համլետի մասին, բայց բանաստեղծությունների վրա հույս ուներ, այսինքն`, նկարում էր նաեւ, այսինքն`, մնայուն բան էր ուզում: Մինչեւ անգամ խնդրում է Շիրվանզադեին, որ գա եւ կարդա իր բանաստեղծությունները: Գալիս է ջահել մարդ եւ արտասանում է նրան իր բանաստեղծությունները, սպասելով, թե Շիրվանզադեն կասի, թե ինչ լավ բանաստեղծություններ են: Հիմա Շիրվանզադեն ասում է, թե մեծ հոգեբան եմ, բայց ոչինչ չի հասկացել կյանքից: Գիտե՞ք ինչ է ասում, ասել է, օ՜, պարոն Ադամյան, ինչ լավ եք արտասանում: Ես եկել եմ, որպեսզի դուք գնահատեք բանաստեղծություններս, իսկ դու ասում ես ինչ լավ ես արտասանում, պատռել է բանաստեղծությունները եւ նետել կրակի մեջ: Բա էդպես բան կանեն, Շիրվանզադե՛:

...Ես ձեզ այս տա­րի հրա­ժեշտ եմ տա­լիս: Շատ լավ ժա­մա­նակ է, ձմեռն էլ եկավ (ու­սա­նո­ղու­հի­նե­րից մե­կը. - Լավ, էլի գա­րուն կգա):

Մեծ տոն է` Աստ­վա­ծա­մոր հայտ­նու­թյան տոնն է, որի համար շնոր­հա­վո­րում եմ ձեզ: Ու­րեմն, մի քա­նի մեծ իրա­դար­ձու­թյուն. ես վեր­ջին ան­գամ եմ այս­տեղ, տի­կին Ան­նան` Մա­րի­ա­մի մայ­րը, հղա­ցավ այ­սօր, եւ ավարտ­վեց սո­վե­տա­կան պե­տու­թյու­նը` ար­դեն պաշ­տո­նա­պես թղ­թի վրա: Հրաշ­ա­լի օր է: Ամ­բողջ կյան­քիս իմաս­տը եւ երա­զան­քը կա­տար­վեց, վեր­ջա­ցավ էս եր­կի­րը, ափ­սոս որ ես էլ իր հետ եմ վեր­ջա­նում: Նոր պետք է սկ­սե­ի ապ­րել եւ գոր­ծել:

-Բայց, ըն­կեր Ներ­սիս­յան, ձմ­ռա­նից հե­տո գա­րուն է գա­լիս:

-Դա, սի­րե­լի° բա­րե­կամ, կա­տար­վում է մի­այն ժո­ղովր­դա­կան եր­գե­րում, իրա­կա­նում էդ­պի­սի բան չկա: Ձմեռ է, ձմե­ռ է, ձմեռ է: Գի­տե՞ք, Սոլ­ժե­նի­ցի­նը գրում է իր "Ար­շի­պե­լագ Գու­լա­գում", որ Գու­լա­գում ձմե­ռը, այսինքն` աք­սո­րում, Սի­բի­րում, այ­սինքն` էս երկ­րում, ձմե­ռը տեւում է տասներկու ամիս, ան­գամ, եթե այդ կղ­զին, այդ բան­տը, այդ աք­սո­րը գտն­վում է տաք ջրե­րի մոտ: Այն­պես որ քո ձմե­ռը կանց­նի` գա­րուն կգա, ինչ գա­րուն, ինչ գա­րուն, այլեւս ձմեռ` տասներկու ամիս եւ այն­քան ամիս, ինչ­քան ես ապ­րեմ, այլեւս ձմեռ` այլեւս ձմեռ է...


[ առաջին անգամ տպագրվել է  | "ա-ակտուալ արվեստ" ամսագիր | #0  |  2004 ]