|մառան|
հրապարակված է 13.06.2012 | լեւ­ոն աբ­րա­համ­յան |
զրույց­ներ ծա­ռի մոտ
Ամեն տե­սա­կի մերկացումը` լի­նի դա պա­րա­հան­դե­սա­յին զգես­տի հա­մար­ձակ բաց­ված­քը կամ շր­ջազ­գես­տի թա­փա­հա­րու­մը պարի ժա­մա­նակ, ըն­դեր­քի` կնոջ ամե­նա­թա­քուն տե­ղի մաս­նա­կի մեր­կա­ցումն է:


նե­րա­ծու­թյուն

Ըն­թեր­ցո­ղի ուշ­ադ­րու­թյանն առա­ջար­կվող զրույց­նե­րը սկ­սե­ցին թղ­թին հանձն­վել 1970-ա­կան թվա­կան­նե­րից: Մի քա­նի օր եւ շա­բա­թից մին­չեւ մի քա­նի տա­րի տեւ­ող ժա­մա­նա­կա­հատ­ված­ներով դրանք գր­վում են մին­չեւ այ­սօր: Սկզ­բում ես մտա­ծում էի, որ 365 դր­վագ կլի­նի ըստ տար­վա պա­րու­նա­կած թվե­րի: Ես ար­դեն գի­տե­ի վեր­ջի­նը` այն պետք է կրկ­ներ առա­ջի­նը, եւ մտա­ծում էի լրա­ցու­ցիչ դր­վա­գի մա­սին, այն դեպ­քի հա­մար, եթե ”Զրույց­նե­րը ” կար­դան նա­հանջ տա­րում: Հե­տո ես հրա­ժար­վե­ցի այդ­պի­սի կա­ռուց­ված­քից` ինքս ինձ հույս նե­րար­կե­լով առ անշ­տապ ու ան­վեր­ջա­նա­լի գի­րը եւ ապա­գա ըն­թեր­ցո­ղին ազա­տե­լով պար­տադր­ված ”ռե­ժի­մա­յին ”ըն­թեր­ցա­նու­թյու­նից: Առա­վել եւս որ ”Զրույց­նե­րի ”տա­րե­կան բո­լո­րաշր­ջա­նը մտած­վել էր սոսկ որ­պես ակ­նարկ, հաս­տա­տու­մը կռահ­ման այն մա­սին, որ ծա­ռը, որի մոտ վար­վում են զրույց­նե­րը, կապ ու­նի տի­ե­զե­րա­կան ծա­ռի հետ: Եվ, ի դեպ, որոշ դր­վագ­ներ կամ դրանց հատ­ված­նե­րը բա­ցա­կա­յում են, ին­չը կա­րող է տար­վա մեջ այս կամ այն օրե­րի նշա­նա­կա­լի­ու­թյան թյուր տպա­վո­րու­թյուն ստեղ­ծել: Իսկ բա­ցա­կա­յում են դրանք այն բա­նի հա­մար, որ ես ի սկզ­բա­նե ղե­կա­վա­րվել եմ այն ամե­նը հա­նե­լու սկզ­բուն­քով, ինչն հե­տա­գա­յում ինձ այս կամ այն պատ­ճա­ռով ան­տե­ղի կթ­վա: Այդ տե­ղե­րը նշ­ված են այս նշա­նով***: Չշտ­կել` այլ ան­դարձ հե­ռաց­նել` նկա­տի են առն­վում իմաս­տա­յին կտոր­նե­րը, այլ ոչ թե մանր լեզ­վա­կան վրի­պակ­նե­րը, կամ էլ առան­ձին ասույթ­ներ, որոնց հետ ժա­մա­նա­կի ըն­թաց­քում չես հա­մա­ձայն­վում եւ որոնք կա­րող են վի­ճարկ­վել հե­տա­գա զրույց­նե­րում: Այդպի­սի պա­կա­սող դր­վագ­ներն այն­քան էլ շատ չեն, այն­պես որ շի­նու­թյունն, ընդ­հա­նուր առ­մամբ, հու­սով եմ, չի ցա­քուցր­վի ան­վե­րա­կանգ­նե­լի ավե­րակ­նե­րի:

Ով եւ ում հետ է զրույց­ներ վա­րում ծա­ռի մոտ: Ամե­նից առաջ դրանք զրույց­ներ են ինքդ քեզ հետ, բայց նա­եւ ամեն­քի հետ, ով հար­ցեր է տա­լիս, կամ կա­րող է դրա­նց պա­տաս­խա­նել: Քա­նի որ ես ազ­գագ­րա­գետ եմ, շատ հա­ճախ իմ զրուցա­կից­ներն են լի­նում այլ մշա­կույ­թի մար­դիկ: Թե­պետ զրույց­նե­րը տի­ե­զե­րա­կան ծա­ռի մոտ հնա­րա­վոր է ու­սուց­չի եւ աշ­ա­կեր­տի խրա­տա­կան զրու­ցատ­րու­թյան զու­գոր­դում հա­րու­ցի, իրա­կա­նում դա այդ­պես չէ, ու­սու­ցիչն ու աշ­ա­կեր­տը մշ­տա­պես տե­ղե­րը փո­խում են: Զրույց­ներն ու­նեն նա­եւ իրենց նա­խա­տի­պը կյան­քում: Դրան­ցից շա­տե­րը, մա­նա­վանդ վաղ շր­ջա­նի­նը` արձա­գանքն են այն զրույց­նե­րի, որ մենք վա­րում էինք Վար­դան Հայ­րա­պետ­յա­նի հետ` այս գիր­քը գրե­լուց առաջ եւ հե­տո: Հենց նա հա­մոզեց ինձ գրել այն, ինչն ավե­լի ուշ ձեւ­ա­վոր­վեց ”Զրույց­ներ”-ի տես­քով, թե­եւ, երեւ­ի, դրան­ցից ամե­նեւ­ին ոչ բո­լո­րի հետ է հա­մա­ձայն: Զրույց­ներն Հայ­րա­պետ­յա­նի հետ ինձ հա­մար կա­րեւ­որ են նա­եւ այն բա­նով, որ նա բա­նա­սեր է` ”խոսքասեր ”, իսկ ես որ­պես ազ­գագ­րա­գետ, ով ավե­լի շատ առնչ­վում է գոր­ծին, պետք է իդե­ա­լում լի­նեմ ֆի­լուրգ` ”գոր­ծա­սեր ”, այդ պատ­ճա­ռով չեմ կա­րող չօգտ­վել բա­նա­սե­րի խոս­քե­րից եւ մտ­քե­րից փի­լի­սո­փա­յի` ”իմաս­տա­սե­րի ”` իմ նա­խորդ­նե­րից մշա­կու­թա­յին եռյակում` ”գործ-­խոսք-­միտք ”: Սա­կայն ”գործ-­խոսք-­միտք ”բնու­թե­նա­կան (բնական) եռյակում ես եր­բեմն մի­այ­նակ եմ մնում մարդ­կա­յի­նի (մշա­կու­թա­յի­նի) սահ­մա­նագ­ծում, չկա որեւ­է մեկն, ում կող­մը շրջ­վեմ եւ զրույց­ներ վա­րեմ:

Քա­նի որ զրույց­նե­րը վա­րում է Ֆի­լուր­գը, մի շարք դր­վագ­նե­րում կա­րող են տեղ գտ­նել գծան­կար­ներ եւ կտավ­ներ, իրա­դար­ձու­թյուն­ներ կամ ժա­մա­նա­կա­հատ­ված­ներ, հնա­րա­վոր է եւ այլ ֆի­լուր­գի­ա­կան ռե­ա­լի­ա­ներ, որոնք չեն դար­ձել զրույց­նե­րի թե­մա ծա­ռի մոտ:
 


1.
Բա­ցատ, հանգ­չած կի­զիչ կե­սօ­րին: Բայց ահա ան­ցավ զեփ­յու­ռը` սո­սա­փե­ցին տե­րեւ­նե­րը, շր­շա­ցին խո­տե­րը, շարժ­վե­ցին ստ­վեր­նե­րը:
Բա­ցա­տը վե­րա­կեն­դա­նա­ցավ:

3.
Ամե­նայն շարժ­վող բան մենք հակ­ված ենք ըն­կա­լե­լու որ­պես կեն­դա­նի մի բան: Կատ­վի ձա­գը խա­ղում է մի­այն շարժ­վող կծի­կի հետ` որ­պես կեն­դա­նի մի բա­նի: Պրո­ֆե­սոր Գր­ժի­մե­կի փոր­ձե­րում կեն­դա­նի­ներն սկզ­բում իր­ենց ռե­զի­նե եղ­բայ­րա­կից­նե­րին ող­ջի տեղ էին դնում եւ փոր­ձում էին նրանց հետ խա­ղալ, բայց երբ նրանք ի պա­տաս­խան ոչինչ չէ­ին անում, ապա արագ կորց­նում էին որեւ­է հե­տաքրք­րու­թյու­ն:

4.
-Բայց չէ որ թռ­չուն­ներն իրենց ավար փնտ­րե­լիս` չար իշ­ա­մեղ­վի տեղ դի­մա­կա­վոր­ված, հա­մեղ թր­թուր­ներին ձեռք չեն տա­լիս: Ու­րեմն, նրանք դրանց իշ­ա­մեղ­վի տեղ են դնում, եւ ոչ այն պատ­ճա­ռով, որ այդ թր­թուր­ներն իշ­ա­մեղ­վի պես թռ­չում են, այլ պար­զա­պես, որ դրանք նման են դրանց:

-Ա­յո, դա ճիշտ է: Բայց թռ­չուն­նե­րը, մինչ խո­րա­մանկ թր­թուր­նե­րի խա­բե­ու­թյա­նը տր­վե­լը, ար­դեն փոր­ձել են խայ­թող բրետ­նե­րի հա­մը: Ամեն ինչ կախ­ված է այն բա­նից, թե ով է առա­ջի­նը ձեռ­քի տակ ըն­կել, իշ­ա­մե­ղու՞ն, թե՞ թր­թու­րը: Ասում են, թե որոշ ձա­խորդ թռ­չուն­ներ, առա­ջին ան­գամ հա­մեղ թր­թուր ճաշ­ա­կե­լով, հա­ջորդ օրն հա­ն­կարծ իշ­ա­մեղ­վի են հանդիպում, բայց հետո նրանց կրկին թր­թուր է պա­տա­հում եւ այլն: Եվ այս­պես նրանք կա­րող են ապ­րել ողջ կյան­քը, անվստահ իրենց կե­րի հան­դեպ:

-Ն­շա­նա­կում է, նրանք տես­նում են ծա­ծուկ գոր­ծո­ղու­թյու­նը:

-Ա­յո, դա այդ­պես է: Չնա­յած թռ­չու­նը, իհար­կե, հա­զիվ թե այդ­պես է հեր­թա­գա­յում թր­թուր­նե­րին եւ բրետ­նե­րին: Նա սկզ­բում բա­զում թր­թուր­ներ է ու­տում, հե­տո հան­կարծ իշ­ա­մեղ­վի է հան­դի­պում, բայց հե­տո կր­կին նրա կերն են կազ­մում միմի­այն թր­թուր­նե­րը, մին­չեւ որ մի նոր իշ­ա­մե­ղու խայ­թի նրան եւ այդ­պես շա­րու­նակ: Մենք բո­լորս առա­վել հիշ­ա­չար ենք, քան մո­ռաց­կոտ, այ­լա­պես, մինչ մենք կվարժ­վենք ամե­նուր մեզ դա­րա­նած մա­հա­ցու վտանգ­նե­րին, եր­կի­րը կհասց­նի դա­տարկ­վել:

5.
-Այդ­չափ գայ­լի չն­ման­վող Ֆար­լի Մո­ու­ե­թը, գայ­լա­վա­րի նշե­լով իր տա­րածք­նե­րը, ան­մի­ջա­պես ըն­դուն­վեց գայ­լե­րի կող­մից որ­պես յու­րա­յին` այդ պա­հից ի վեր նրանք սր­բո­րեն պահ­պա­նում էին ան­կա­խու­թյան գայ­լա­յին օրենք­նե­րը: Բայց դու կա­րող ես առար­կել, թե Ֆար­լի Մո­ու­ե­թը նմա­նա­կել է ոչ թե այն բա­նին, թե ինչ­պես են գայ­լե­րը մի­զում, այլ այն բա­նին, որ նրանք պար­զա­պես մի­զում էին: Նա, ասենք, չո­րեք­թաթ չէր կե­նում եւ ոտ­քը նր­անց բնո­րոշ չէր տն­կում եւ մի­զում էր, ի դեպ, գայ­լե­րից թա­քուն, երբ նրանք որ­սի էին: Դու նա­եւ կա­րող ես ասել, թե Մո­ու­ե­թը կա­րող է նս­տել գայ­լե­րի առաջ եւ սրվակի մեջ սին­թե­զել մեզն ու դրա­նով նշել իր սահ­ման­նե­րը, լկ­տի­ո­րեն նա­յե­լով տա­րա­կու­սած գայ­լե­րին: Նշա­նա­կում է, նա նմա­նա­կում էր նրանց մե­զին, այլ ոչ թե գայ­լե­րին: Այո, բայց գայ­լե­րը, նկա­տե­լով նշան­նե­րը քա­րե­րի վրա, ան­մի­ջա­պես իրենք էլ նշե­ցին դրանք, բայց մյուս կող­մից:

Այ­սինքն` նրանք ըն­կա­լե­ցին այդ որ­պես նոր գայ­լի երեւ­ան գա­լը, որը նույն­պես` ինչ­պես իրենք, նշում է իր սահ­ման­նե­րը: Գայ­լերն հիշ­ում են իրենց գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մա­սին, եւ այդ պատ­ճա­ռով էլ Մո­ու­ե­թի մեզն ըն­կա­լում են որ­պես նրա գոր­ծո­ղու­թյու­նը:

6.
-Ա­մուլ կի­նը կա­զատ­վի իր տա­ռա­պան­քից, եթե մի­զի այն տան կտու­րին, ուր վեր­ջերս ծն­վել է առա­ջնեկը` իհար­կե, տան­տե­րե­րից թա­քուն, քա­նի որ դրա­նով նա կարող է ծննդ­կա­նի վրա անպտ­ղու­թյուն տա­րա­ծել:

-Եվ երե­խան, եւ մե­զը իրենց մայ­րե­րի փո­րում են եղել: Բայց որ­պես­զի որո­վայ­նը հրաշ­ա­լի հատ­կու­թյուն­ներ ստա­նա, մե­զը պետք է այն­տե­ղից դուրս գա ինչ­պես երե­խան:
-Բայց մե­զը դա այն ”չե­րե­խան է”, ով վտար­վում է փո­րից, եւ հենց նա է ծննդ­կա­նին անպտ­ղու­թյուն հա­ղոր­դում: Ազատ­վե­լով այդ ”չե­րե­խա­յից”, մաքր­ված որո­վայ­նը, փռ­վե­լով ծննդ­կա­նի պտ­ղա­տու փո­րի վրա, հի­ա­նա­լի հատ­կու­թյուն­ներ է ձեռք բե­րում: Մեկ այլ ծե­սում անպ­տուղ կի­նը մի քա­նի ան­գամ ցատ­կում է դե­ռեւս հան­գո­ւց­յալ չըն­դու­նած գե­րեզ­մա­նի վրա­յով: Ցատկի մեջ եր­կու որո­վայն­նե­րը, եր­կու լայ­նա­բաց գե­րեզ­ման­նե­րը առա­վե­լա­գույնս նման­վում են մեկ­մե­կու: Սա­կայն նրան­ցից մե­կը շու­տով կհ­ղի­ա­նա:

-Կամ էլ` թե անպտ­ղու­թյու­նը տր­վում է հա­ղոր­դու­թյուն չս­տա­ցած սպան­վա­ծին` մի­զե­լով նրա գե­րեզ­մա­նի վրա ”ձեռ ու ոտով”: Մեզ ”չպ­տու­ղը ”ու­ղարկ­վում է հա­ղոր­դու­թյուն չս­տա­ցած հան­գուց­յա­լի ձե­ռ ու­ ո­տին, որ­պես­զի նա վերց­նի այն եւ հե­տը դժոխք տան­ի:

7.
-Ընդ­հան­րա­պես կա­նա­ցի մե­զը ուժ­գին վնա­սա­կար հատ­կու­թյուն­ներ ու­նի: Միկ­րո­նեզ­յան լե­գեն­դի թու­փը, որը հրա­ժար­վեց կնոջն օգ­նե­լուց, պատժ­վեց դրա հա­մար` կի­նը մի­զեց նրա վրա եւ հեռու վա­զեց: Բայց այդ վրեժն ահար­կու է ոչ մի­այն այն բա­նով, որ թու­փը պատ­վել էր գար­շա­հոտ հե­ղու­կով` կա­մե­նա­լով դաս տալ նրան, կի­նը պպ­զեց նրա վրա, եւ թու­փը մի պահ հայտն­վեց բաց­ված գե­րեզ­մա­նի տակ: Ապու­լեյ­ի փա­ռա­պանծ լամի­ա­նե­րը նույն­պես չռել էին ոտ­քե­րը տա­րա­բախտ Արիս­տո­մե­նեսի դեմ­քի վրա: Այդ մո­լեգ­նած լա­մի­ա­նե­րը որոշ­ե­ցին չհոշ­ո­տել եւ չկրտ­ել նրան` նա դեռ չէր կա­տա­րել իր առա­քե­լու­թյու­նը: -Ն­րանք պար­զա­պես նրան ժա­մա­նա­կա­վո­րա­պես գե­րեզ­մա­նով ծած­կե­ցին:

"Եթե կի­նը անց­նում է խա­մո­ւթի կամ առե­ղի վրա­յով, ապա ձի­ու հա­մար ծանր կլի­նի": Այս­տեղ եւս կինն անց­նում է իր զո­հի վրա­յով:

8.
”Ժան­տա­մահ­վան եւ հի­վան­դու­թյունն­երի դեմ` տան­տե­րը արորը կնոջ վրա գցած հեր­կում է բա­կը, իսկ կա­նայք մո­րե­մերկ լծված հե­րկում են գյու­ղե­րը":

-Հո­ղը հերկ­վում է, այ­սինքն նրա­նում ան­հա­մար փո­սեր են բաց­վում, ուր պի­տի չք­վի հի­վան­դու­թյու­նը: Եվ դա անում են կա­նայք` հա­գուստ­նե­րը հա­նե­լով: Ամեն տե­սա­կի մերկացումը` լի­նի դա պա­րա­հան­դե­սա­յին զգես­տի հա­մար­ձակ բաց­ված­քը կամ շր­ջազ­գես­տի թա­փա­հա­րու­մը պարի ժա­մա­նակ, ըն­դեր­քի` կնոջ ամե­նա­թա­քուն տե­ղի մաս­նա­կի մեր­կա­ցումն է: Բայց կա­նայք այս­տեղ մին­չեւ վերջ մեր­կա­նում են եւ լծ­ված հեր­կում են գյու­ղե­րը: Հի­վան­դու­թյուն­նե­րի հա­մար եր­կրի երե­սին այ­լեւս տեղ չկա` եւ ներ­քեւ­ից, եւ վե­րեւ­ից նրանց դա­րա­նում են եր­կու գր­կե­րը, եր­կու գե­րեզ­ման­նե­ր­ը, որոնք ան­դարձ կկ­լեն նրանց: Պարզ­վում է, եւ թու­փը, եւ Արիս­տո­մե­նեսը պատժ­վել են ամե­նա­սար­սա­փե­լի եղա­նա­կով` ըն­դեր­քը կլա­նում է նույ­նիսկ ժան­տա­մահն ու հի­վան­դու­թյուն­նե­րը, գործ­նա­կա­նո­րեն ամեն բան:***

51.
Դու, երեւ­ի, տե­սել ես, թե ինչ­պես թի­թեռ-­թավ­շազ­գես­տի որ­ձը բազ­մաց­ման ժա­մա­նա­կաշր­ջա­նում հե­տապն­դում է էգին, եւ թե ինչ­պես է նա պա­րպում իր սի­րա­յին ավ­յու­նը իր կող­քից թռ­չող տար­բեր բա­նե­րի վրա: Ասում են, թե որոշ ձա­խո­ղակ որ­ձեր փոր­ձում են նույ­նիսկ հե­տապն­դել կեռ­նե­խի չա­փ թռ­չուն­նե­րի: Նրանք սի­րա­հար­վում են թափ­վող տե­րեւ­նե­րին եւ նույ­նիսկ երկ­րի երե­սի սե­փա­կան ստ­վե­րին:

Բո­լոր այդ բա­նե­րը շարժ­վում են ինչ­պես էգը, եւ որ­ձը չի կա­րո­ղա­նում դր­անք տար­բե­րել իր ըն­կե­րու­հուց:

52.
-Ն­կա­տե՞լ ես դու արդ­յոք, որ երբ մարդ իրեն Նա­պո­լե­ոն է երեւ­ա­կա­յում, նա առա­ջին հեր­թին առանձ­նա­հա­տուկ ժեստ է անում:

-Բայց, գու­ցե թե, նա ինչ­-որ կերպ Նա­պո­լե­ոն է դար­ձել եւ ար­դեն կայսր լի­նե­լով` նրա սի­րած շարժմունքն է անում: Չէ՞ որ, եթե նա Նա­պո­լե­ոնն է, ապա նրա շար­ժում­նե­րը եւս պի­տի կայ­սե­րա­կան լի­նեն:

Իսկ եթե դու ու­զում ես հա­կա­ճա­ռել, թե երբ երե­խան փայ­տիկն հե­ծած սլա­նում է սեն­յա­կով, նա իրեն իս­կա­կան հե­ծե­լակ է զգում, ապա ես քեզ կհարց­նեմ` ”Իսկ քեզ որ­տե­ղի՞ց է հայտ­նի, որ նա սլա­ցավ եւ այդ պատ­ճա­ռով հե­ծե­լակ դար­ձավ: Գու­ցե թե նա ար­դեն հե­ծե­լակ է, եւ ինչն են գր­կում նրա ոտ­քե­րը, եթե ոչ ընտ­իր ձի­ու գա­վա­կը՚:
-Հ­նա­րա­վոր է, որ դու ճիշտ ես, եւ պետք չէ ամեն ին­չում ծա­ծուկ գոր­ծո­ղու­թյուն­ներ փնտ­րել` թե­պետ դու կա­րող ես գտ­նել դրանք: Եվ հե­տո, չէ՞ որ մեր նպա­տա­կը փնտ­րե­լը չէ, թե ինչն է ավե­լի շուտ եղել` ձու՞ն, թե՞ հա­վը:

53.
Երբ կա­խար­դը պետք է փո­խա­կերպ­վի տո­տեմ-­կեն­դա­նու, նա պա­րե­լիս մի քա­նի ըն­դօ­րի­նակ­ման շար­ժում­ներ է անում: Իսկ երբ հնդ­կաս­տան­ցին կնոջ հետ սկզ­բում ձկան, հե­տո կրի­ա­յի, անի­վի եւ ծո­վա­խե­ցու դիր­քեր է ըն­դու­նում, նա ին­քը դառ­նում է Վիշ­նուն:

Տես, ինչ ճշ­մա­րիտ գոր­ծո­ղու­թյուն է: Որ­պես­զի փո­խա­կերպ­վի Վիշ­նու­ի, հնդ­կաս­տան­ցին նման­վում է նրա առա­ջին չորս ավա­տար­նե­րին: Դու նո­րից ու­զում ես առար­կել, որ այդ դիր­քե­րում նա պար­զա­պես նման­վում է Վիշ­նու­ի դր­սեւ­ո­րու­մներից մե­կին: Բայց դրանք պար­զա­պես բո­լո­րը սի­րա­յին բանդ­խա­ներ են: Դրան­ցում նա, ճիշտ է, նման­վում է ձկան, կրի­ա­յի եւ այլն, բայց դրանք կեն­դա­նի պատ­կեր­ներ են: Մշ­տա­պես գոր­ծե­լով /եւ ինչ­պես գոր­ծե­լով/ նա այդ պատ­կեր­նե­րը մի­ահ­յու­սում է:

55.
”Ես անում եմ ”դուրս է պրծ­նում այն տնից, որը մենք այն­քան եր­կար եւ մեծ դժ­վա­րու­թյամբ կա­ռու­ցել ենք: Սա­կայն, դա տե­ղի է ու­նե­նում ոչ այն­քան հազ­վա­դեպ:

Պար­զա­պես մենք չենք նկա­տում. չէ՞ որ յու­րա­քանչ­յուր կեն­դա­նի էակ առա­ջին հեր­թին ինչ­-որ բան անում է:

Դա կար­ծես թե ”անտարած կետ է, ասե­ղի սայր... ”Ես անում եմ"-ը, թվում է, թե ամե­նայն փոր­ձից հե­ռու, որոշ­ա­կի իմաստ ու­նի":

56. Եթե ես ոչինչ չեմ անում, ապա նույ­նիսկ դա ես նկա­րագ­րում եմ որ­պես իմ գոր­ծո­ղու­թյու­նը` ես պա­րապ եմ մնում:

“Մար­դիկ գոր­ծի կողմ­նա­կից են, իսկ մենք` ան­գոր­ծու­թյան”:

84.
Երբ քո կի­նը հագ­նում է իր ամե­նազրն­գուն զար­դե­րը եւ քեզ հետ տե­ղե­րով փոխ­վում է, եւ ”սիթ ”ճիչն ար­ձա­կե­լով, քեզ հար­ված­ներ է հասց­նում, նա ծի­ծա­ղում եւ հանդգ­նո­րեն զվար­ճա­նում է իր հաղ­թա­նա­կով. ”Հի­մա ես կս­տի­պեմ քեզ մա­հա­նալ: Դե թաքն­վիր, մի՞­թե ես չա­նար­գե­ցի քո հպար­տու­թյու­նը”:

Սա­կայն կի­նը քո թող խու­սա­փի հա­կա­ռակ բանդ­խից, եթե նա պա­տրաստ է բեղմ­նա­վոր­վե­լու, ապա այդ­ժամ պտու­ղը նրա որո­վայ­նում չի իմա­նա ինչ դառ­նա` տղա­մա՞րդ, թե՞ կին:

Մի՞­թե դու չես նման­վում կնոջ, երբ կի­նը քո մո­լե­գին բռ­նում է քեզ, եւ նրա սան­ձար­ձակ մա­զե­րը թափ­վում են քո շուր­թե­րի վրա, իսկ քո ականջ­նե­րում նրա ապա­րան­ջան­նե­րից ու օղե­րից զն­գոց է կանգ­նած, երբ նրա ազդ­րե­րը էքս­տա­զի մեջ ետ ու առաջ են շարժ­վում:

Բայց ”ասում են, որ նրա հա­մար, ով վաս­տակ­նե­րի է հա­սել նա­խորդ ծնունդ­նե­րում` կնոջ լե­զուն լռում է եւ ոտ­քե­րի ապա­րան­ջան­նե­րի ձայ­նը մա­րում է, երբ նա հեծ­նում է նրան պու­րուշ­այի­տայում”: Ասում են, թե մի­այն նա­խորդ ծնունդ­նե­րում վաս­տակ ու­նե­ցող մար­դիկ են կա­րող մեղր ճաշ­ա­կել իրենց կա­նանց շուր­թե­րից, երբ նրանք, աչ­քե­րը ծաղ­կա­թեր­թե­րի պես կի­սա­գոց, նն­ջում են այդ բանդ­խի­ում, կր­քից պար­տա­սած:

86.
Երբ ի սկզ­բա­նե այդ ամե­նը սոսկ Աթ­ման էր Պու­րուշ­ա­յի տես­քով, նա շուրջ­բո­լո­րը նա­յեց եւ իրե­նից բա­ցի ոչ մե­կին չտե­սավ: ”Հի­րա­վի, նա բերկ­րանք չէր ապ­րում:

Այդ պատ­ճա­ռով նա, ով մի­այ­նակ է, ու­րա­խու­թյուն չի ապ­րում": Նա երկ­րոր­դին ու­զեց: Նա դար­ձավ այն­պի­սին, ինչ­պի­սին կինն ու տղա­մար­դը` գր­կա­խառ­նում­նե­րում մի­ա­ձուլ­ված: Նա ինքն իրեն բա­ժա­նեց եր­կու մա­սի: Այդ­ժամ առա­ջա­ցան այրն ու կի­նը: Դրա հա­մար էլ, ինչպես ասաց Յա­ջին­յա­վալկ­յան` այդ տա­րա­ծու­թյու­նը լրաց­ված է կնո­ջով: Նա զու­գորդ­վեց կնոջ հետ: Այդ ժա­մա­նակ ծն­վե­ցին մար­դիկ”:

Երբ հար­սա­նի­քից առաջ հար­սին տա­նում են առան­ձին բնա­կա­տուն եւ, քո­ղը հա­նե­լով, մի հյուս­քից եր­կուսն են հյու­սում, նա ար­դեն, ասես թե, ապ­րում է ամուս­նա­կան մա­հ­ճի խոր­հուր­դը: Հի­մա դրանք եր­կուսն են, դրանք մարդ ու կին են, եւ հյուս­քե­րը հյու­սում են, մրցելով արա­գու­թյան մեջ, հարս ու փե­սա­յի խնա­մա­խոս­նե­րը: Հի­մա նա կկա­պի հյուս­քե­րը գլ­խի շուր­ջը եւ կթաքց­նի հա­տուկ կա­նա­ցի գլ­խաշ­ո­րի տակ, չէ որ ոչ ոք չպետք է տես­նի նրանց ամուս­նական մեր­ձե­ցու­մը: Նրանք եր­կուսն են, բայ­ցեւ` մե­կը: Նրանց կիպ նս­տեց­նում են, ասես եր­կու կող­մից սեղ­մում են միմ­յանց, որ­պես­զի նրան­ցից մեկ ամ­բող­ջու­թյուն ձու­լեն: Եվ ար­դեն ”այր ու կնոջ արան­քով թել էլ չես անց­կաց­նի":

Ասում են, թե Շի­վան, սի­րա­հար­վե­լով սե­փա­կան կա­նա­ցի կե­սին, գո­վեր­գել է իր սե­րը 100 000 գր­քե­րում: Իսկ Դա­թա­կան, ով Շի­վա­յի զայ­րույ­թի պատ­ճա­ռով մի ժա­մա­նակ կնոջ էր փո­խա­կերպ­վել, իր նախ­կին կեր­պա­րան­քը ստա­նա­լով, պար­զեց, որ ինքն հա­վա­սա­րա­պես գի­տակ է սի­րո ակ­տի նր­բու­թյուն­նե­րին` ինչ­պես տղա­մար­դու տե­սանկ­յու­նից, այն­պես էլ` կնոջ, ինչն, ինչ­պես ասում են, նաեւ նկա­րագ­րել է իր բազ­մա­թիվ աշ­խա­տու­թյուն­նե­րում:
Իս­կա­պես, ինչ տաղտ­կա­լի կլի­նե­ին բո­լոր այդ գր­քե­րը, եւ դու դրանք կըն­թեր­ցե­իր որ­պես տռ­փա­գա­րի պա­րապ սնա­պար­ծու­թյուն­ներ, եթե Շի­վան եւ Դա­թա­կան այդ­քան լավ չի­մա­նա­յին նա­եւ այն ամե­նը, ինչ կինն է զգում:

149.
Իսկ հի­մա լսիր, թե ինչ խնդ­րով ինձ դի­մեց մի ան­գամ մի կին: Նրա երե­խա­նե­րը չգի­տես ին­չու մա­հա­նում էին կամ փո­րում, կամ ծն­վե­լուց ան­մի­ջա­պես հե­տո: Բժիշկ­ներն անօգ ձեռ­քերն էին տա­րու­բե­րում, բայց կինն հա­մոզ­ված էր, որ իր տա­ռա­պան­քի պատ­ճա­ռը որոշ­ա­կի իրա­դար­ձու­թյունն էր: Պարզ­վեց, որ երբ մա­հա­ցել էր նրա տա­լը, չգի­տես ին­չու չեն կա­րո­ղա­ցել գտ­նել նրա հա­գուս­տը, եւ այդ պատ­ճա­ռով հան­գուց­յա­լին խնդ­րար­կու­իս հա­մար կա­րած նոր զգես­տով են թա­ղել: Եվ ահա այդ պա­հից էլ սկս­վել են նրա դժ­բախ­տու­թյուն­նե­րը:

Ի՞նչ կա­րե­լի էր խոր­հուրդ տալ խեղճ կնո­ջը:

Էքգու­մա­ցի­ա­յի եւ ճա­կա­տագ­րա­կան զգես­տի մնա­ցուկ­նե­րի ոչն­չաց­ման մա­սին, ան­շուշտ, մտա­ծել ան­գամ չէր կա­րե­լի:

– Այո, իհար­կե: Բա­ցի այդ, բա­ցառ­վում էր նա­եւ հան­գուց­յա­լի զգես­տի հետ ամեն տե­սա­կի ձեռ­նա­ծու­թյուն­նե­րի հնա­րա­վո­րու­թյու­նը: Եվ բա­ցի այդ ես չէի կա­մե­նում դի­մել կրկ­նա­գիր­նե­րի եւ նեն­գա­փո­խում­նե­րի օգ­նու­թյա­նը, քա­նի որ գոր­ծադր­վող մի­ջո­ցը, հա­վա­նա­բար, շատ ու­ժեղ էր եւ ու­զածդ սխալը կա­րող էր ճա­կա­տագ­րա­կան լի­նել: Պարզ եւ ճիշտ մի­ջոց էր պետք: Եվ այդ ժա­մա­նակ ես հիշ­ե­ցի, թե ինչ­պես էր ”6 դր­վա­գի կինն ազատ­վում իր տա­ռա­պան­քից:

– Դու նկա­տի ու­նես, թե ինչ­պես էր նա ազատ­վում իր ”չե­րե­խա­յից ”ªմի­զե­լով հա­ղոր­դու­թյու­նից զուրկ գե­րեզ­մա­նի վրա:

– Այո: Բայց հի­մա դա կլի­նի իր մե­ռած երե­խան, ում պետք է վտա­րել մոր որո­վայ­նից: Եվ դա հենց մա­հա­ցած տա­լը կլի­նի, ով կըն­դու­նի իրեն նա­խա­սահ­ման­ված երե­խա­յին:

– Եվ դու խոր­հուրդ տվե­ցիր այդ կնո­ջը մի­զել իր տա­լի գե­րեզ­մա­նի վրա՞:

– Այո: Բայց դա ասես թե ինք­ն է պառ­կած այդ գե­րեզ­մա­նում: Դա ասես իր կրկ­նակն է: Նրա մար­մի­նը կնոջ մար­մինն է, նրա զգես­տը: Սա­կայն նրա որո­վայ­նը մե­ռած է, հա­վետ մե­ռած է: Տես, թե ինչ հզոր մո­գու­թյուն են գոր­ծա­ծել այդ կնոջ հան­դեպ: Ահա թե ին­չու նրա որո­վայ­նը մի­այն մե­ռած երե­խա­ներ էր ծնում: Հենց դրա հա­մար էլ ես վա­խե­նում էի սխալ­վե­լուց, քա­նի որ մո­գու­թյունն այդ­քան ու­ժեղ էր:

– Դու կար­ծում ես դա սեւ մո­գու­թյո՞ւն էր:

– Չգի­տեմ: Չնա­յած կի­նը պն­դում էր, որ կա­խար­դանք է եղել: Շատ հնա­րա­վոր է, որ մո­գու­թյան մե­խա­նիզմ­ներն ինք­նա­բե­րա­բար են շարժ­ման մեջ մտել: Եվ առա­վել եւս պետք է զգույշ լի­նել, որով­հե­տեւ մեր ախո­յա­նը կա­րող է դառ­նալ անկառավարելի ու­ժը:

Այս­պի­սով, գե­րեզ­մա­նում պառ­կած էր նույն կի­նը, բայց մե­ռած որո­վայ­նով: Սա­կայն ներ­սը ոչ լի­ո­վին էր հա­մա­պա­տաս­խա­նում մարմ­նին: Այդ պատ­ճա­ռով էլ հարկ էր բնա­կեց­նել մար­մինն իր պտու­ղով` մե­ռած պտու­ղով:

– Եվ դրա հա­մար պետք էր գե­րեզ­մա­նի վրա մի­զե՞լ: Բայց չի՞ դի­մադ­րի, արդ­յոք, մե­ռած ներ­սը ներ­խուժ­մա­նը:

– Դա նրա ու­ժե­րից վեր է: Մե­ռած պտուղն անս­խա­լո­րեն կգտ­նի իր մո­րը, ինչ­պես ”141 դր­վա­գում հի­վան­դու­թյու­նը զգես­տով իմա­նում է, թե ուր պի­տի բնա­վոր­վի:
– Բայց այդ ժա­մա­նակ կի­նը կա­րող է նա­խօ­րոք տանն ինչ-որ սր­վա­կի մեջ հա­վա­քած մեզ լց­նել գե­րեզ­մա­նի վրա:

– Ես խոր­հուրդ չէի տա այդ­պես անել: Ավե­լին, դա շատ վտան­գա­վոր է. չէ որ այն ըն­թաց­քում, երբ նա կգ­նա դե­պի գե­րեզ­մա­նը, նրա որո­վայ­նում կա­րող է մե­զի նոր բա­ժին առա­ջա­նալ, թե­կուզ չն­չին: Իսկ մենք գործ ու­նենք սաղմ­նա­վոր­ման, կյան­քի առա­ջին ծի­լե­րի հետ: Պար­պե­լով իր սր­վա­կը` նա դե­ռեւս չի ազատ­վի իր դժ­բախ­տու­թյու­նից, քա­նի որ նրա որո­վայ­նում ար­դեն հայտն­վել է նոր մե­ռած սաղմ: Ոչ, նա ան­պատ­ճառ պետք է մի­զի հենց գե­րեզ­մա­նի վրա` վա­նե­լով իր ներ­սից ամե­նը մին­չեւ վեր­ջին կա­թի­լը:

– Այդ դեպ­քում, գու­ցե, ավե­լի լավ է այդ անել երեք ան­գամ` մե­ռած երե­խա­նե­րի թվո՞վ:

– Դրա կա­րի­քը չկա: Չէ՞ որ մե­ռած է նրա ներ­սը: Քո խոր­հր­դին հե­տեւ­ե­լով` հարկ կլի­ներ, որ նա այն­տեղ անընդ­հատ մի­զեր, կան­խա­գոր­ծե­լով ապա­գա սաղմ­նա­վո­րում­նե­րը: Բայց ան­կեն­դանն իր օրենք­ներն ու­նի: Այն ամե­նը, ինչ որ ան­ցել է դրան, ար­դեն մեկ է: Դրա համար էլ մեռ­յալ­նե­րը կորց­նում են իրենց կեր­պա­րան­քը եւ մի­ա­տե­սակ են դառ­նում: Եվ այդ պատ­ճա­ռով էլ նրանց բո­լո­րին հիշ­ում են նույն օրը, իսկ նրանք, ով­քեր կար­գում են իրենց հան­գուց­յա­լի օրը, պար­զա­պես չեն ու­զում հաշտ­վել այն բա­նի հետ, որ իրենց սի­րե­լին պատկանում է այլ` ան­ծա­նոթ մի աշ­խար­հի:

Կնո­ջից վան­վող հա­վեր­ժո­րեն մեռ­յալ պտու­ղը նրա անց­յալ եւ ապա­գա երե­խա­ներն են: Այն իր տե­ղը կգտ­նի իր կրկ­նա­կի ար­դեն թաղ­ված մե­ռած մարմ­նում: Այդ­պես այդ կի­նը կա­զատ­վի իր տա­ռա­պան­քից:

145.
– Ին­չո՞ւ օձը, որ գայ­թակ­ղում էր Եվա­յին, Եվա­յի դեմքն ու­ներ: Հա­մե­նայն դեպս, այդ­պես էին պատ­կե­րում նրան հին վար­պետ­նե­րը:

– Երեւ­ի այն պատ­ճա­ռով, որ օձն այս դեպ­քում կապ չու­նի: Չէ՞ որ նա գայ­թակ­ղում է Եվա­յին, եւ նրա դեմ­քը հենց Եվա­յի դեմքն է: Բայց Եվա­յին պետք չէ գայ­թակ­ղել` նա կին է, եւ գայ­թակ­ղու­թյու­նը հենց նրա մեջ է: Երբ Արա­րի­չը ստեղ­ծեց Եվա­յին, նա կա­մե­նում էր, որ­պես­զի Ադա­մը մի­այ­նակ չլի­նի, որ­ նա ըն­կեր ձեռք բե­րի: Այդ պատ­ճա­ռով նա նրա հա­մար ըն­կե­րու­հի արա­րեց: Նկա­տիր, նա ստեղ­ծեց նրան Ադա­մի ձախ կո­ղից, այ­սինքն` հենց ամե­նասկզ­բից նրա մեջ ձա­խից ու ծու­ռից ինչ­-որ բան կա:

– Բայց ինչ­պե՞ս կա­րող էր կի­նը ըն­կեր դառ­նալ: Չէ՞ որ միշտ գա­լիս է պա­հը, երբ նա ան­պայ­ման դա­վա­ճա­նում է ըն­կե­րու­թյա­նը: Նրա մեջ ինչ­-որ մթին ու տի­րա­կան բան է զարթ­նում, եւ զգաց­մունք­նե­րը խանգա­րում են նրան իս­կա­կան ըն­կեր լի­նել:

– Բայց մի՞­թե հենց դու չես նպաս­տում դրան: Արդ­յոք առա­ջի­նը դո՞ւ չես սխալ­վում:

– Երեւ­ի թե այդ­պես է: Բայց ես դրան նշա­նա­կու­թյուն չեմ տա­լիս: Երբ մեծ րիշ­ի­նե­րին այ­ցե­լում են երկ­նա­յին դեւ­ա­նե­րը, պա­տա­հա­բար կամ աստ­ված­նե­րի դրդ­մամբ, նույ­նիսկ նրանք ըն­դու­նակ չեն դի­մադ­րե­լու նրանց գե­ղեց­կու­թյա­նը: Ակն­թար­թա­յին կիր­քը կա­րող է հա­մա­կել նրանց, եւ եթե նրանք նույ­նիսկ չմո­տե­նան էլ հի­աս­քանչ ապս­արա­յին, բնու­թյու­նը կա­րող է իրենն անել: Եվ դրա­նում ես մեծ չա­րիք չեմ տես­նում: Չէ որ ճգ­նակ­յա­ցը մարտն­չում է գայ­թակ­ղու­թյան դեմ, որն իր մեջ է ապ­րում: Նա վանում է հենց իր սե­փա­կան երեւ­ա­կա­յու­թյան պտուղ­նե­րը, որոնք ծա­գել են իր ծա­ծուկ ցան­կու­թյուն­նե­րից: Բայց այս­տեղ ամեն ինչ քե­զա­նից դուրս է, այդ կար­ճա­տեւ վի­ճակ­նե­րը, որոնք կա­րող են բե­րել իրենց բա­րի­քը, ինչ­պես մե­նակ­յա­ցի թափ­ված սեր­մից մի ժա­մա­նակ ծն­վեց Դրո­նան:

– Հա­վա­նա­բար, դու ճիշտ ես: Կի­նը չի կա­րող իս­կա­կան ըն­կեր լի­նել: Ըն­կե­րու­թյան մեջ ամու­սին­նե­րի կամ սի­րա­հար­նե­րի զգաց­մունք­նե­րից տար­բեր ինչ­-որ բան պետք է լի­նի: Եվ այդ պատ­ճա­ռով էլ Եվան պետք է որոշ­ա­կի պա­հին դա­վա­ճա­ներ ըն­կե­րու­թյա­նը: Օձ-­գայ­թակ­ղիչն իր ներ­սում է, եւ նա ինքն իրե­նով գաղ­թակ­ղում է Ադա­մին:
– Բայց ին­չո՞ւ է այդ­պես: Այդ ի՞նչ է նրա­նում, ի՞նչն է գայ­թակ­ղում Ադա­մին:

– Նրա մեջ ինչ­-որ բան կա, որ օգ­նում է իրեն: Հիշ­իր թռ­չուն­նե­րի որ­ձե­րի վառ փետ­րա­վո­րու­թյու­նը, որով նրանք փոր­ձում են գրա­վել ան­բա­րե­տես էգե­րի ուշ­ադ­րու­թյու­նը, կամ ընդ­հա­կա­ռա­կը, մեր գրա­վիչ կա­նանց գրգ­ռիչ հան­դեր­ձանք­նե­րը, կամ էլ այն ան­հաս­կա­նա­լին, ին­չը մղում է որոշ սար­դե­րի իրենց էգե­րի զո­հը դառ­նա­լու: Եվ մի մո­ռա­ցիր, որ կա­նայք ձախ են, եւ նրանք ավե­լի մոտ են բնու­թյա­նը, քան մենք:

– Բայց մենք էլ եր­բեմն մոտ ենք ձա­խու­թյա­նը, հատ­կա­պես, երբ դուրս ենք գա­լիս մշա­կույ­թի հս­կո­ղու­թյու­նից եւ ընկ­նում ենք բնու­թյան հս­կո­ղու­թյան տակ: Այդ­պես ան­տա­ռում մո­լոր­վե­լիս, մենք ժա­մա­ցույ­ցի հա­կա­ռակ ուղ­ղու­թյամբ շր­ջա­նա­գիծ ենք գծում, քա­նի որ մեր աջ ոտ­քի քայ­լը ձա­խից ու­ժեղ է: Հենց այն բա­նի հա­մար, որ մեր աջը ձա­խից ու­ժեղ է, բնու­թյու­նը միշտ զի­ջել է մշա­կույ­թին, եւ մենք անն­կատ ձախ ենք գնում, մին­չեւ որ չենք հայտն­վում այն­տեղ, որ­տե­ղից սկ­սել ենք մեր կույր ու­ղին:
 

________________________
0. Եր­կու եռյակների տար­բե­րա­կու­մը, ինչ­պես նա­եւ “Ֆի­լուր­գի­ա ”ան­վա­նու­մը իմ հե­տաքր­քրու­թյուն­նե­րի շր­ջա­նա­կի հա­մար առա­ջար­կել է Վ. Հայ­րա­պետ­յա­նը:

4. Թռ­չուն­նե­րի եւ թր­թուր­նե­րի մա­սին տես Ф. М. Шепард ”Естественный отбор и наследственнпость”: М.., 1970, էջ 165:

5. Ֆար­լի Մո­ուե­թի մա­սին տես Ф. Моуэт ”Не кричи, волки”, М., 1968, էջ 56-57:

6. Բու­ժում փնտ­րող անպ­տուղ կնոջ մա­սին, տես Ստ. Լի­սից­յան, ”Զան­գե­զու­րի հա­յե­րը”, Եր., 1969, էջ 199-200, 272:

7. Միկ­րո­նեզ­յան կնոջ եւ թփի լե­գեն­դի մա­սին, տես ”Сказки и легенды Океании”, Մ., 1970, հ. 133: Տա­րա­բախտ Արիս­տո­մե­նե­սի մա­սին, տես Ապու­լեյ Մե­տա­մոր­ֆոզ­ներ: I, 13: “Եթե կի­նը անց­նում է խա­մու­թի կամ կո­ղա­փայ­տի վրա­յով…”. - В. Даль. Пословицы русского народа, Մ., 1957, էջ 937:

8. ”Ժան­տա­մա­հից ու հի­վան­դու­թյուն­նե­րից ազատ­վե­լու հա­մար տան­տե­րը գու­թա­նով կնո­ջը սան­ձե­լով հեր­կում է բակ­լը”
: – В. Даль. Пословицы русского народа, էջ 928:

51. Թի­թեռ-­մե­տաք­սա­թեւ­ի սի­րա­հար­ված որ­ձի մա­սին, տես Н. Тинберген. Поведение животных, Մ., 1969, էջ 56:

55. Այդ ասես թե ”ձգձգ­վող կե­տը, ասե­ղի սայ­րը… ”Ludvig Wittgenstein, Philosphische Untersuchungen. “ 620:

56. ”Մար­դիկ գոր­ծի կողմ­նա­կից են, մենք ան­գոր­ծու­թյան”: В. Даль. Пословицы русского народа, Մ., 1957, էջ 256:

84. Պու­րուշ­ա­յիտայի մա­սին, տես Koka Shastra, IX: Այն մա­սին, որ ծնն­դա­բե­րության պատ­րաստ կի­նը պետք է խու­սա­փի պու­րուշ­այ­թե­ից, տես նույն տե­ղում. սաղ­մի կաս­կած­նե­րը մեկ­նա­բան­վում են ըստ Յաշ­ադ­խա­րայ­ի: “Ասում են, որ նրա հա­մար, ով վաս­տակ­նե­րի է հա­սել նա­խորդ ծնունդ­նե­րում…”, – The Vasanta Vilasa, 1962, 14, skt (6):

86. Պու­րուշ­ա­յիտայի մա­սին, որը իրեն եր­կու մա­սին է բա­ժա­­նել, տես Բրի­հա­դարան­յա­կա ու­պա­նիշ­ա­դա,1. 4: Այն մա­սին, թե ինչ­պես են հարս­նա­ցու­ի մի հյուս­քից եր­կու­սը հյու­սում, տես ”Чердинская свадьба”. Пермь, 1969, էջ 162, 176: “Այր եւ կնոջ արան­քով թել չես անց­կաց­նի…”, – В. Даль. Пословицы русского народа, էջ 372:

145.Այն մա­սին, որ մեռ­յալ­նե­րի թա­գա­վո­րու­թյու­նում բո­լո­րը մի­եւ­նույն տեսքն ու­նեն, տես В. Е. Пропп. ”Корни волшебной сказки”: Այն մա­սին, թե ին­չու օձ-­գայ­թակ­ղի­չը Եվա­յի դեմքն ու­նի, տես նա­եւ E. Leach, Genesis as Myth and other Essays, L., 1969, 7-23;
 
 

[ հատ­ված­ներ Լեւոն Աբրահամյանի "Զրույց­ներ ծա­ռի մոտ" գր­քից, "ա-ակտուալ արվեստ" ամսագիր, #1, 2004, թարգմանությունը ռուսերենից՝ Մ. Մաթեւոսյանի, լուսանկարը՝ Զ. Սարգսյանի ]