|մառան|
հրապարակված է 01.06.2012 | ալեք­սանդր մել­քոն­յան |
եթե այս ամե­նին նա­յենք ներ­սից “կդզ­վի”
...հիմա մենք արժենք իրար՝ թե վերադաս, թե ստորադաս, նախագահ, թե քաղաքացի, գե­նե­րալ, թե շարքային:
 
  • Քա­ղա­քա­կան կա­յու­նու­թյուն - քա­ղա­քա­կա­նու­թյան բա­ցա­կա­յու­թյուն, հա­սա­րա­կու­թյան բա­ցար­ձակ ան­տար­բե­րու­թյուն “իշխանու­թյան” եւ “ընդ­դի­մու­թյան” հան­դեպ. նրա գոր­ծու­նե­ու­թյան ինք­նա­բա­վա­րար­վու­ծու­թյուն, անվս­տա­հու­թյուն ու հեգ­նանք հա­սա­րա­կու­թյան կող­մից քա­ղա­քա­կան բո­լոր ճյու­ղե­րի հան­դեպ, կլո­նա­յին հա­մա­կար­գի պրակ­տի­կա: Քա­ղա­քա­կա­նու­թյու­նը մեր իրա­կա­նու­թյան մեջ հար­մար է տն­տե­սա­կան պաշտ­պան­վա­ծու­թյան առու­մով... Մեր ներ­կա­յիս կա­յու­նու­թյան գրա­վա­կա­նը կեն­ցա­ղա­յին պրոբ­լեմ­նե­րի մեջ թաղ­ված ժո­ղովր­դի ան­տար­բե­րու­թյունն է, որը սո­վոր է ապ­րե­լու իր դա­րա­վոր պրակ­տի­կա­յի շնոր­հիվ` առանց պե­տա­կան պաշտ­պան­վա­ծու­թյան` ըն­տա­նի­քով, ծա­նո­թով, բա­րե­կա­մա­կան շր­ջա­պա­տով...

     
  • Մի­ջազ­գա­յին ճա­նա­չում - պատ­րանք` ստեղծ­ված հա­մաշ­խար­հա­յին հան­րու­թյան կող­մից, որ­պես­զի մենք փա­րա­տենք եւ գուր­գու­րենք մեր թվաց­յալ հա­ջո­ղու­թյուն­նե­րը (փա­փուկ բարձ գլ­խի տակ): Իմա­նա­լով մեր հա­վակ­նու­թյուն­նե­րը` աշ­խա­տել չգրգ­ռել հա­սա­րա­կա­կան ակ­տի­վու­թյուն, ին­չը եւ հա­ջող­վում է, մա­նա­վանդ, որ մենք ինք­ներս էլ ձգ­տում ենք շու­տա­փույթ ինք­նա­գո­հա­նալ եւ բա­վա­րար­վել եղա­ծով...

     
  • Տն­տե­սա­կան դի­նա­մի­կա - շու­կա­յա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի նա­խադր­յալ­ներ, արդ­յու­նա­կան ճիշտ վե­րա­զի­նում ըստ մի­ջազ­գա­յին շու­կա­յի պա­հանջ­նե­րի, ար­ժա­նի տեղ գրա­վե­լու նպա­տա­կով. բազ­մա­մի­լի­ո­նա­նոց սփ­յուռ­քի շնոր­հիվ` գլուխ պա­հե­լու հնա­րա­վո­րու­թյուն, տն­տե­սու­թյան եւ արդ­յու­նա­բե­րու­թյան վերջ­նա­կան կախ­վա­ծու­թյուն ար­տա­քին ներ­մու­ծում­նե­րից եւ ռազ­մա­վա­րա­կան նե­րու­ժի կո­րուստ...

     
  • Իրա­վա­կան եւ օրենս­դիր դաշ­տի կազ­մա­վո­րում - իրա­վա­կան եւ օրենս­դիր բա­ցար­ձակ բա­նաձեւերի եւ տե­սակ­նե­րի կոնգ­լո­մե­րատ, խճճ­վա­ծու­թյուն եւ ինք­նա­հա­կա­սում, դաշտ, որը չի ար­տա­ցո­լում մեր ազ­գա­յին պատ­կե­րը: Լի­ա­կա­տար ըն­դու­նա­կու­թյուն օպե­րա­տիվ ոլոր­տում եւ բազ­մա­կող­մա­նի կախ­վա­ծու­թյուն քա­ղա­քա­կան պատ­վե­րից ու իրա­վի­ճա­կից: Հա­սա­րա­կու­թյան մեջ անվս­տա­հու­թյո­ւն եւ վախ հա­րու­ցող մի ատ­յան, որը ոչ մի հե­նա­րան չու­նի հայ մար­դու սր­տում, սա­կայն ան­հա­տի կող­մից ըն­կալ­վում է որ­պես պար­տա­դիր մի տա­ռա­պանք եւ ինք­նըս­տինք­յան նոր­մալ երեւույթ, որը կապ չու­նի հայ մար­դու հո­գու օրեն­քի հետ...

     
  • Ու­ժա­յին ինս­տի­տուտ­նե­րի մար­տու­նա­կու­թյուն, ար­հես­տա­վար­ժու­թյուն, կադ­րա­յին կազ­մի վսե­մու­թյուն եւ հայ­րե­նա­սի­րու­թյուն - հա­մա­տա­րած ակ­ներեւ վախ, կաս­կած հա­սա­րա­կու­թյան կող­մից, խեղ­ճե­րի եւ զոռ­բա­նե­րի մի­ջա­վայր, ներ­քին մթ­նո­լոր­տի անա­ռող­ջու­թյուն, բամ­բա­սանք­ներ, բան­սար­կու­թյուն­ներ: Ար­տա­քին փայլ եւ ներ­քին ան­հա­մա­պա­տաս­խա­նու­թյուն: Ստ­վե­րա­յին տն­տե­սու­թյան հա­մար հո­վա­նի եւ պաշտ­պան: Կադ­րա­յին կազ­մի ցած­րա­գույն մաս­նա­գի­տա­կան եւ կուլ­տու­րա­կան մա­կար­դակ...

     
  • Մշա­կույ­թի, հոգեւոր, կր­թա­կան եւ դաս­տիա­րակ­չա­կան ինս­տի­տուտ­նե­րի բազ­մա­զա­նու­թյուն, ազ­գա­յին եւ հա­մաշ­խար­հա­յին ար­ժեք­նե­րի սին­թե­զում եւ հա­մա­պա­տաս­խա­նում – մի կող­մից բա­ցար­ձակ գռե­հիկ ազ­գայ­նա­մո­լու­թյուն եւ մյուս կող­մից` տի­ե­զե­րա­մո­լու­թյուն, ձեւամո­լու­թյուն: Կադ­րա­յին կազ­մի ցած­րա­գույն մաս­նա­գի­տա­կան եւ քա­ղա­քա­ցի­ա­կան մա­կար­դակ, օտա­րա­մո­լու­թյուն, անձ­նա­վոր­վա­ծու­թյուն, խմ­բա­կայ­նու­թյուն: Պե­տա­կան ծրագ­րե­րի բա­ցա­կա­յու­թյուն: Աղան­դա­մո­լու­թյուն, որը հա­սա­րա­կու­թյան մեծ մա­սի կող­մից բո­լոր ոլորտ­նե­րում ըն­դուն­վում է որ­պես պատ­ճա­ռա­բան­ված հնա­րա­վո­րու­թյուն` խույս տալ քա­ղա­քա­ցի­ա­կան, պե­տա­կան, զին­վո­րա­կան ծա­ռա­յու­թյուն­նե­րից:


Աս­պա­րեզ­նե­րի հի­ա­նա­լի դաշտ պա­րա­զի­տիզ­մի հա­մար...

Ին­չը մեր սր­տով չէ. ինչն է մեր սր­տով:

Պարզ է դառ­նում այն, որ մեր "քա­ղա­քա­կան" մար­մի­նը չի ստում, քա­նի որ այդ իրա­վուն­քը նա ստա­ցել է ան­հա­տից, որն ապա­հո­վում է իր գո­յատեւու­մը հո­րի­զո­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի, այ­սինքն` գո­ղու­թյան մի­ջո­ցով, որն ար­տա­հայտ­վում է կամ ինքն իրեն հայ­րե­նի­քից գո­ղա­նա­լով եւ օտար պե­տու­թյա­նը տա­լով, կամ օտա­րի ու­նեց­վածքն ու քր­տին­քը գո­ղա­նա­լով, կամ “զոռ­բա­յա­կան” տար­բե­րա­կով յու­րա­յին­նե­րից գո­ղա­նա­լով, քան­զի մենք հի­մա ու­նենք “գայ­լեր եւ ոչ­խար­ներ” մի­ջանձ­նա­յին հա­մա­կար­գը...

Սրա­նով այս “ան­հա­տը” թույլ է տա­լիս իրեն ուղ­ղա­հա­յաց ձեւաց­նող ատ­յա­նին ասել այս ամե­նը, ին­չը եւ ճիշտ է այն­քա­նով, ինչ­քա­նով ան­գույ­նը սպի­տակ է...

......................

Նման իրա­վի­ճակ նկա­րագ­րել է մեծն Մով­սես Խո­րե­նա­ցին հին­գե­րորդ դա­րում, բայց, ավա~ղ, իրա­վի­ճա­կը կրկ­նվում է նո­րից եւ նո­րից: Սա­կայն, եթե հա­մե­մա­տենք հին­գե­րորդ դա­րը եւ մեր իրա­կա­նու­թյու­նը, կն­կա­տենք, որ այն աշ­խար­հը դեռ չէր պար­պել իրեն, նոր էր կա­ռուց­ում իր ուղ­ղա­հա­յա­ցը, դեռեւս չկար քա­ղա­քա­կան եւ տն­տե­սա­կան վհատ­վա­ծու­թյու­նը հա­մաշ­խար­հա­յին առու­մով: Աշ­խար­հը դեռ մա­հա­ցու հի­վանդ չէր եւ, հետեւապես, վտան­գա­վոր չէր իր հոգեվար­քի պա­հին, որին հա­տուկ են ինք­նափր­կու­թյան ան­սահ­ման ան­բա­րո­յա­կա­նու­թյունն ու դա­ժա­նու­թյու­նը:
Այն աշ­խար­հը ամ­բողջ էր, թե­պետ բիրտ էր եւ անո­ղոք, եւ դա ար­դա­րաց­նում էր մեր` հա­յե­րիս չմաս­նակ­ցելն այն ար­յու­նոտ խրախ­ճան­քին: Մենք տե­ղա­փո­խե­ցինք մեր պե­տու­թյու­նը մեր ըն­տա­նիք եւ այդ­պես գո­յատեւեցինք. դա ար­դա­րաց­ված էր:

Սա­կայն հի­մա:

Մենք կկա­րո­ղա­նանք մշա­կույթ ստեղ­ծել, եթե տե­ղա­փո­խենք մեր պե­տու­թյու­նը մեր ըն­տա­նիք: Ու՞մ ենք մենք հա­կադր­վում` պար­սի­կի՞ն, բյու­զան­դա­ցո՞ւն, թուր­քի՞ն, թե՞ խորհր­դա­յին պե­տու­թյա­նը, ու­մի՞ց ենք մենք ծպտ­վում, ո՞ւմ մենք չենք ծա­ռա­յում, ո՞ւմ պե­տու­թյունն ենք մենք քան­դում:

Այս “խո­րի­մաստ”, “իմաս­տուն” բար­դույ­թը միշտ մեր ան­ձի պաշտ­պանն էր, մեր գո­յատեւման բա­նաձեւը, սա­կայն այն, լի­նե­լով մեր ու­ժեղ հատ­կու­թյու­նը, թու­լաց­նում է մեր իսկ հա­մա­հա­վա­քի հատ­կու­թյու­նը` հա­մընդ­հա­նուր մար­տու­նա­կու­թյան որա­կը:

Մար­տու­նա­կու­թյու­նը զենք կամ զին­վո­րա­կան ար­տա­հա­գուստ հա­գած բազ­մա­քա­նակ ամ­բոխ չէ. դա, առա­ջին հեր­թին, սերն է միմ­յանց նկատ­մամբ, ուշ­ադ­րու­թյու­նը, զո­հա­բեր­վե­լու պատ­րաս­տա­կամու­թյու­նը` որ­պես այս ամե­նի հա­վա­քա­կան արդ­յունք, իսկ մի­ջո­ցը` պե­տու­թյու­նը...

Ին­չու՞ ենք մենք վա­խե­նում լուրջ վե­րա­բեր­վել ­հա­մընդ­հա­նու­րին, հա­մա­հա­վա­քին. ին­չո՞ւ ենք մենք քմ­ծի­ծա­ղով վե­րա­բեր­վում ամեն մի կո­լեկ­տիվ մշա­կույ­թի եւ գոր­ծո­ղու­թյան:

Երեւի մենք` հա­յերս, չենք ըն­կա­լում մարդ­կա­յին ար­դա­րու­թյու­նը, բա­րե­րա­րու­թյու­նը “պետու­թյուն” աս­վա­ծի հա­մա­տեքս­տում: Մեզ հա­մար լավ պե­տու­թյուն չի լի­նում...

Իսկ եթե մեզ` վառ ”ան­հա­տա­կա­նու­թյուն­նե­րիս” է հենց ի վե­րուստ տր­ված ստեղ­ծել նոր պե­տու­թյուն, նոր հա­վա­քա­կան մի­ա­վոր, որը կլի­նի նույն­չափ ներ­դաշ­նակ, սիր­ված եւ բա­րո­յա­կան, որ­չափ Հայ Ըն­տա­նի­քը... Թե՞ մեր թե­րա­հա­վատ հա­մես­տու­թյու­նը մե­զա­նից չի ըն­դու­նի այդ միտ­քը (երեւի, եթե օտա­րը ասի, կհա­վա­տանք): Սա­կայն, հի­մա մենք ար­ժենք իրար` թե վե­րա­դաս, թե ստո­րա­դաս, թե նա­խա­գահ, թե քա­ղա­քա­ցի, թե գե­նե­րալ, թե շար­քա­յին: Իրար խա­բում ենք եւ մտա­ծում, թե դի­մա­ցի­նը կհա­վա­տա ... (Մի կա­տար­յալ մկ­նե­րի ժո­ղով):

Այս ամե­նը չէր առա­ջաց­նի ան­հանգս­տու­թյուն, եթե լի­ներ մեր նա­խա­ձեռ­նու­թյու­նը: Կա­րող է լի­նել դժ­վար կամ ծանր իրա­վի­ճակ, բայց մեզ մոտ այն հի­մա պար­զա­պես վատ է:

Վատ է, որով­հետեւ այս ամե­նը հո­գե­հա­րա­զատ չէ մեզ, մեր է-­ին, մեր “ես”-ին:

Մենք չենք կա­մե­նում այս ամե­նը պաշտ­պա­նել սե­փա­կան կյան­քի գնով, որով­հետեւ, եթե մենք զոհ­վենք, ներ­կա պե­տու­թյու­նը չի պաշտ­պա­նի մեր ըն­տա­նիք-­պե­տու­թյու­նը, որով­հետեւ մենք նրան չենք ստեղ­ծել մեր ըն­տա­նի­քի պես, որով­հետեւ այն հայ ըն­տա­նիք­նե­րի պե­տու­թյուն է, այլ ոչ թե հայ պե­տու­թյան ըն­տա­նի­քը...

Դրա ախ­տո­րոշ­իչն է մեր վե­րա­բեր­մուն­քը զին­վո­րա­կան պար­տա­դիր ծա­ռա­յու­թյան նկատ­մամբ, որն ավե­լի շուտ պար­տադր­ված ծա­ռա­յու­թյուն է: Իսկ մեզ հա­մար պար­տադր­վածն օտար է... Եթե կա­մա­վոր չէ, այն մե­րը չէ: Մենք կա­մա­վոր ինք­նա­հա­վաք­վում ենք մի­այն ֆի­զի­կա­կան վտան­գի դեպ­քում, իսկ հի­մա մենք չենք զգում, չենք տես­նում, որ վտան­գը կա եւ ավե­լին` այն ներ­խու­ժել է մեր մեջ, եւ մենք օր օրի պարտ­վում ենք դրա­նից:

Վտանգ­ված է ոչ թե հայ ան­հա­տի ֆի­զի­ո­լո­գի­ան, այլ ազ­գի բա­րո­յա­կան, հոգեւոր եւ գա­ղա­փա­րա­կան սուբս­տանտ հան­դի­սա­նալն ընդ­հան­րա­պես: Պարզ ուր­վագծ­վում է Էն­դե­միկ պա­րա­զիտ լի­նե­լու մո­դե­լը: Խոսքն իրե­րի մա­սին չէ` ոչ Զվարթ­նո­ցի, ոչ Մա­տե­նա­դա­րա­նի: Ոչ: Վտանգ­ված է այս գե­ղե­ցիկ նյու­թա­կան ար­ժեք­նե­րի հե­ղի­նակ­-անձ­-ան­հա­տի ապ­րե­լա­կեր­պը: Այդ ամե­նի ահա­զան­գը պետք է տա­յինք մենք` նոր պե­տա­կան հա­մայն­քը` մեր նոր տի­պի մի­ջանձ­նա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րով:

Փոր­ձենք հաս­կա­նալ մեր հա­մայ­նա­կա­նի բա­ցա­սա­կա­նը եւ նրա կոնֆ­լիկտն ան­հա­տի դրա­կա­նի հետ: Դա­րեր շա­րու­նակ մենք ընդ­դի­մա­ցել ենք բազ­մա­թիվ թե կոն­ցեպ­տու­ալ, թե կրո­նա­կան, թե փի­լի­սո­փա­յա­կան, թե մշա­կու­թա­յին գլո­բալ տե­սու­թյուն­նե­րի ար­շավ­նե­րին ու հա­լա­ծանք­նե­րին: Դի­մա­կա­յել ենք ան­հա­տա­պես` հրա­ժար­վե­լով ­սե­փա­կան հա­մա­հա­վաք-­հա­մա­կար­գից, հաս­կա­նա­լով, որ նրան կա­րող է տա­պա­լել ավե­լի հզոր հա­մա­կար­գը, քա­նի որ հա­մա­կար­գը միշտ կոնկ­րետ է եւ հաս­ցե­ագր­ված (այ­սինքն` պե­տու­թյու­նը): (Եթե մենք մեզ հանձ­նե­ինք նրան, իր տա­պալ­ման հետ կտա­պալ­վե­ինք եւ մենք:) Ոչ, մենք ապա­պե­տա­կան ազգ չենք, մենք ու­նենք պե­տա­կան մտա­ծե­լա­կերպ, սա­կայն մեր “պե­տա­կան մտա­ծե­լա­կեր­պը” եղել է հա­կա­պե­տա­կան եւ այդ­քա­նով բա­վա­րար­վել, այ­նինչ մենք գո­յատեւել ենք ըն­տա­նի­քի շնոր­հիվ` դարձ­նե­լով վեր­ջի­նը միկ­րո­պե­տու­թյուն` ի հա­կադ­րու­թյուն օտար պե­տու­թյա­ն: Գո­յատեւման իմաս­տով սա եզա­կի մի­ջոց է:

Ներ­կա պա­րա­գա­յում մենք չենք կա­րո­ղա­նում հաղ­թա­հա­րել հենց այդ բար­դույ­թը: (Կա­րե­լի է ասել` պե­տու­թյան թշ­նա­մին ըն­տա­նիքն է:) Մենք չենք հաս­կա­նում, թե ինչ­պես կա­րող է գու­մար­վել հա­մա­հա­վաք-­պե­տու­թյուն, որը հա­մա­պա­տաս­խա­նի հայ ան­ձի ներք­նաշ­խա­րհի բա­րո­յա­կա­նու­թյա­նը, չլի­նի գե­րակշ­ռող, լի­նի ար­դար ու ճիշտ եւ իր վրա վերց­նի ան­ձի ան­հա­տա­կան, կեն­սա­կան պրոբ­լեմ­նե­րի հոգ­սը. այդ դեպ­քում անձն ի՞նչ անի... եւ այդ­պի­սով ըն­տա­նի­քը դառ­նում է պար­տա­դիր ծա­ռա­յու­թյուն:

Այն իրա­վի­ճա­կը, որն առ­կա է, ան­բա­րո­յա­կան է կրկ­նա­կի. նախ` որով­հետեւ մենք չենք ու­զում վս­տա­հել միմ­յանց մեր անձ­նա­կա­նը եւ ստեղ­ծել ընդ­հա­նու­րը, որը կպաշտ­պա­նի մեզ` բո­լո­րիս, երկ­րորդ` որ մենք ոչ մի­այն կաս­կա­ծում ենք միմ­յանց, այլեւ հա­մոզ­ված չենք, որ գու­մար­վե­լով, ստեղ­ծե­լով ընդ­հա­նուր մի ատ­յան` իս­կույն չենք սկ­սի հա­վա­քա­կան ու­ժը կի­րա­ռել ու­րիշ­նե­րի դեմ, վրեժխն­դիր լի­նել բազ­մա­դար­յան թու­լու­թյան հա­մար, եւ այդ­պի­սով նո­րից կվ­տան­գենք մեր փոքր պե­տու­թյու­նը եւ նրա ամե­նագլ­խա­վոր կուռ­քը` Ես­-ը, մեծն Ես­-ը, ըն­տա­նիք Ես­-ը...

Այս ամենն ան­բա­րո­յա­կան է այն պատ­ճա­ռով, որ այս ստի, այս մեր ար­հես­տա­կա­նո­րեն ճիշտ, ար­դար մար­դաստ­ծո պահ­պան­ման պատ­րան­քի հա­մար պետք է պա­տաս­խան տա եւս մեկ հայ` հայ զին­վո­րը:

Ին­չի՞ հա­մար պետք է իր կյան­քը վտան­գի մի մարդ, որն իր կյան­քի գնով պար­տա­վոր է պաշտ­պա­նել (թե­պետ նա նույն­պես Ես է) մեր այս “պե­տու­թյան” նման հեր­թա­կան ձեւակա­նու­թյու­նը. ուր մնա­ցին մեր եսա­սի­րու­թյու­նը, ան­հա­տա­սի­րու­թյու­նը եւ կյանքը գնա­հա­տե­լը: Թե՞ նա, այդ պաշտ­պան կոչ­վա­ծը, հայ չէ:

Իսկ քա­նի որ նա նույն­պես հայ է եւ ու­նի նույն մո­տե­ցու­մը, դաս­տիա­րա­կու­թյու­նը եւ ծա­ռա­յում է իր ըն­տա­նի­քին եւ իրեն, մենք տես­նում ենք այն, ինչ մենք ու­զում ենք չտես­նել` վախ, խու­սա­փում բա­նա­կից, ան­տար­բե­րու­թյուն, հար­կադ­րանք եւ այլն:

Էլ ին­չո՞ւ ենք զար­մա­նում: Մենք մեզ նո­րից խա­բում ենք` ուղ­ղա­կի հի­մա պե­տու­թյուն ձեւանա­լով...

Վտան­գա­վոր եւ ան­բա­րո­յա­կան թատ­րոն...