կարապի լճի պեղումները...
Հնագետները հայտնաբերեցին ջազզզի հայկական արմատները, ըստ եսիմում այս երաժշտական գործիքներով նվագում էին մ.թ.ա. 5-րդ դարում...
Ողջույն հետաքրքրասեր ընթերցող, իհարկե վերնագիրն ընդամենը կատակ էր, իրականում այս պատկերում նկարագրվածը իմ առաջարկն էր "Հայկական Ջազզզ"-ի 70-ամյակին նվիրված արձանի մրցույթին:
Կար խնդիր այդ միջոցառման համար նախագծել հուշարձան, որի շեշտը դրվելու էր իր պատմական կողմի վրա:
Այսպիսով` պատմություն, հնագետներ, պեղումներ, կիսաթաղված ջազային երաժշտական գործիքներ. այսպես ծնվեց այս միտքը: Այն նախատեսվում էր իրականացնել կարապի լճի հարակից տարածքում, որտեղ զբոսնում են մարդիկ եւ գուցե գործիքները ծառայեն նաեւ նստելու, խաղալու, պախկվելու համար:
Վատ չէր լինի նաեւ նստել սակսոֆոնի վրա ու գետնի տակից լսել օրինակ Ջենիս Ջոպլինի սամրթայմը, կամ այլ հանրահայտ նաեւ հայկական ջազային կատարումներ:
