|ակտուալ ա|
հրապարակված է 05.05.2012 | ա-ակտուալ արվեստ |
ժառանգություն եւ դինամիկա
![]()
Ուտոպիանան UrbanLabYerevan-ի հետ համագործակցությամբ ներկայացնում է. հանդիպում-քննարկում ճարտարապետության պատմաբան Ալեն Շարի հետ
Հնարավո՞ր է «ռեաբիլիտացիայի ենթարկել» մի մայրաքաղաք, որն առկախված է ուտոպիայի եւ իրականության միջեւ: Այս հարցն իր մեջ թաքցնում է ժառանգության հարցը. եւ ոչ միայն թաքցնում է, այլեւ հեղափոխում է դրա սահմանումը: Իրոք, եթե ժառանգությանը վերագրենք ոչ թե ընտրության գործառույթը, այն է` որոշելու, թե ինչը պիտի պահպանվի, իսկ ինչը` ավերվի, եթե ժառանգություն ասելով հասկանանք նյութական ու նաեւ` խորհրդանշական իրականության վերապատմականացման գործառույթը, այդ դեպքում միայն Նովի Բեոգրադը գուցե ի վիճակի լինի իր պատմությանը համապատասխանող իմաստ ձեռք բերելու: Վերապատմականացնել, այսինքն` ինքդ քո մեջ ներամփոփել քո պատմության պատմությունը. դա միայն պատմաբանների ոլորտը չէ, այլեւ` ցանկացած քաղաքացու, ընտանիքի: Վերարժեւորել քաղաքային տարածքը չի նշանակում գոհանալ շենքերի ճակատամասերը պատմության փոշուց մաքրելով ու արդիականացնելով: Դա նշանակում է տարածքը վերադարձնել սեփական հիշողությանը, վերականգնել հիսուն տարի առաջ այստեղ ապրելու եկած մարդկանց արժանապատվությունը: Դա նշանակում է ընդունել, որ մեծ մասշտաբի ճարտարապետության համատեքստում քաղաքային տարածքը մեզ շատ բան ունի սովորեցնելու մեր պատմության մասին եւ այն հարաբերության, որ մենք ունենք այդ պատմության հետ:
Ուտոպիանա
|
| պատկերադարան |
|