Այս հրապարակումով արտերիան հույս ունի սկսել մի թեմա, որը մեզ վաղուց է հետաքրքրում եւ որին կուզեինք լրջորեն անդրադառնալ. այն է հեղինակային իրավուքը: Սկսել լուրջ քննարկումների շարք copyright-ի եւ copyleft-ի շուրջ...
Տարիներ առաջ ա-ակտուալ արվեստ ամսագրի # 2-3 համարում տպագրվեց մի նյութ "վերականգնենք պատմական ճշմարտությունը" վերնագրով, որում հեղինակը` Գագիկ Բաբայանը տարագիր հայի ցուպավերցնության իր պատճառը վերագրում էր "գարուն" ամսագրի մի հրապարակման... Այս ծանր մեղադրանքին տարիներ հետո վերջապես պատասխանում է հրապարակման հեղինակը /մի քիչ այն անեկդոտի նման, երբ մեկը տաքսու վարորդին արդարացի վրեժի ցասումով պատվիրում է Թուրքիա քշել, քանի որ ինքը նոր իմացավ եղեռնի մասին/, ինչեւէ, լավ է ուշ քան երբեմն...եւ չէ որ մարդկության դեմ գործած ոճրագործությունները վաղեմության ժամկետ չունեն...
Ես` Գագիկ Գեորգիի Բաբայանս, տալիս եմ իմ պաշտոնական իրավունքը քեզ` Մկրտիչ Հակոբի Մաթեւոսյանիդ, պատմական արդարության վերականգման գործում, ինչը կապված է մեր քաղաքացիների անվտանգության հարցի հետ: Այսինքն` մեր ժողովուրդը 1986-ից գտնվում է անտեղյակ վիճակում եւ չգիտի, թե ով է "չփղվության" իրական հեղինակը: Սոսկ պատկերացումը, թե այդ խոսքը քանի քաղաքացիների կյանք է /դա կլիներ 1986-87թ./ փրկել եւ դեռ պետք է փրկի, ցույց է տալիս, թե ինչ կարեւոր խոսք է դա եւ ինչպիսի մեծ անձնավորություն է նրա հեղինակը: Նա անգամ չէր էլ պայքարել իր հեղինակության վերականգման գործում, այլ տարիներ շարունակ համեստ լռել եւ տառապել էր, եւ նման արդարության լծից ազատվելու նպատակով նա ստիպված էր լքել հայրենիքը եւ ներկայում ապրում է Գերմանիայում: Բա: Թող ամաչեն նրանք, ովքեր իրենց են վերագրել այդ կարեւոր գործը եւ ներողությամբ վերադարձնեն իրական հեղինակին: Գագիկ Բաբայան
Այս գործի հետ կապված մի զարմանալի եւ ուրախալի նամակ կարդացի: Հեղինակը` վաղեմի մտերմագույն ընկերս եւ կնքահայրս, բավականին վրդովված հայտարարեց, որ այս "գործի" իրական հեղինակը ինքն է եւ որ երկարատեւ (համեստագույն) լռությունից հետո չդիմացավ:
Սկզբից զարմանալիի մասին. նախ եւ առաջ այս "գործը" տպագրվել է "Գարուն" ամսագրում դեռեւս 1987-88 թթ. (մի քիչ այլ` մոնոքրոմ կատարմամբ) տողերիս համեստ հեղինակի ստորագրությամբ: Այդ տարիներին կնքահայրս դեռ Երեւանում էր եւ քաջատեղյակ էր այդ հրատարակմանը (նա էլ տպագրվում էր "Գարուն" ամսագրում):
Երկրորդ. զարմանալի է լրջությունը, որով կնքահայրս կարեւորում է այդ թեթեւ կատակի հեղինակ լինելը: Բայց սա նաեւ ուրախալի է` "Արտակնոցի" հանդեպ ուշադրության առումով: Ավարտելով` ավելացնեմ. ցանկացած "գործ" "Արտակնոցում" նա կարող է իրենը համարել առանց որեւէ վերապահումի:
հարգանոք` Արտակարգ / արտակնոցի հիմնադիր/