|ակտուալ ա|
հրապարակված է 15.10.2011 | ա-ակտուալ արվեստ |
տասը Orange ընտրյալները
Այսօր՝ հոկտեմբերի 15-ին Հյուսիսային պողոտայի Orange-ի գրասենյակում տեղի ունեցավ Orange գրքի մրցույթի մամլո ասուլիսը: Orange Armenia ընկերության նախագահ Բրունո Դյութուան եւ Հայ Գրքի Կենտրոնի նախագահ Մկրտիչ Մաթեւոսյանը համառոտ ամփոփելով մրցույթի առաջին փուլի արդյունքները, ազդարարեցին երկրորդ փուլը:


Ժյուրիի անդամները անդրադարձան առանձին ժանրերում ներկայացրած գործերին՝ նշելով ընդհանուր միտումներն ու մոտեցումները:
Ընդանուր առմամբ՝ բոլոր անվանակարգերում ներկայացված 130 աշխատանքներից հանրության քվեարկությանն է դրվում 10 գործ, չհաշված հեքիաթ եւ սցենար/պիես անվանակարգերի միակ աշխատանքները, որոնք ինքնըստինքյան համարվում են հաղթող.



վեպ
• Հրաչ Բեգլարյան - Փետրափոխում
• Նարինե Կռոյան - Շների համաստեղությունը

հեքիաթ
• Արմինե Աբրահամյան - Անկիմյուրի բնակիչները

էսսե
• Վարդան Ֆերեշեթյան - Քաղաքը
• Վիոլետ Գրիգորյան - Կամուրջ դեպի Տանյան` արտասովոր բանաստեղծն ու կինը
• Վահրամ Մարտիրոսյան - Անքնություն Փարիզում
• Արմեն Շեկոյան - Վագոնից թռչելու ժամանակը

պատմվածք
• Պարույր Սանթրոսյան - Մահապատժից ժամեր առաջ
• Տաթև Դերզյան - Ֆուտբոլի գնդակի երազանքը
• Արմեն Օհանյան - Մատրյոշկա
• Մարինե Քոչարյան - 96

սցենար
• Վահրամ Մարտիրոսյան - Չարենց



Տասը Orange ընտրյալների գործերը կարդալու եւ ձեր ընտրությունը կատարելու համար այցելեք http://www.orangearmenia.am/book-prize/ էջը, ընտրեք ձեր նախընտրած գրողի նախընտրած գործը եւ սեղմեք “like” կոճակը:
Մանրամասները՝ նույն էջում: