|ակտուալ ա|
հրապարակված է 05.10.2011 | մկրտիչ մաթեւոսյան |
դարձ առ գիրք 2011
արդեն երկրորդը, եւ հուսանք, անդարձելի... Ի՞նչն է ստիպում երկրորդ անգամ անել մի փառատոն, որի համար այդքան ջանք ու եռանդ է պահանջվում, երբ շատերն անհնար են համարում այդ շրջա-դարձն առ գիրք, գիր ու առհասարակ ընթերցանություն մեր այս մեկ ակնթարթում սպառողական դարձած հասարակությունում:

Հենց այդ: Հենց այդ դժվարությունն ու թվացյալ անհնարինությունը: Քանզի հաշտվել այդ մտքին կնշանակի հաշտվել ի վերջո ինքնաոչնչացման հեռանկարին կամ, ինչն առավել զազրելի է, գորշ ու անիմաստ մի գոյատեւման` հեռու աստծո կերպարով ստեղծված մարդ-արարած կոչվածի վեհ առաքելությունից: (հետաքրքիր է, ի՞նչ էր կարդում աստված...)
 


Մեզ շատ անգամ մանավանդ լրագրողներն են այդ հարցը տալիս – ի՞նչ ենք մենք 2012 թվին ցույց տալու մեր ամբողջ աշխարհից ժամանած հյուրերին` մեր երկու-երեք կամ երեք-չորս գրախանութնե՞րը… Ինչո՞վ ենք մենք ներկայանալու, հպարտանալու: Ինչո՞վ է, ի վերջո, պայմանավորված մեր գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելը՝ մեր ներքին մոտիվացիան գոնե…ու հավակնությունը:

Ակնհայտ է, որ այդ բարձր պատվին ՅՈՒՆԵՍԿՕ–ի կողմից արժանացել ենք մեր հարուստ ոսկեդարի, միջնադարի, մի խոսքով անցյալ դարերի գրականության, թարգմանական ավանդույթի` հարուստ մշակույթի համար: Սակայն կարծում ենք, որ միայն անցյալով ներկայանալն աշխարհին եւ առավել եւս գոյությունն արդարացնելը նույնն է, ինչ հաշտվել թանգարանում` թեկուզ եւ թանկարժեք նմուշի կարգավիճակին:

Փառատոնը, ի զարմանս այդ շատերի, հույսի հույս ներշնչեց այդ շատերից շատերին, իսկ մեզ վճռականություն` հաստատուն քայլերով ընթանալ առ կորուսյալ այդ “դրախտի” վերագտնումը ... ասել է ուսյալ ու կրթված մարդու վերածնումը, ինչն էլ կարևորագույն պայմանն է արժանապատիվ ու լուսավոր ապագայի հնարավորության:

Մեզ այս գործում հույս ու վստահություն է ներշնչում մեզ նեցուկ կանգնած կամավորների ոչ ստվար, սակայն հաստատուն բանակը, մեզ զորակցող գործընկերների անշահախնդիր օժանդակությունը եւ 500-ամյակի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի բարձր հովանին ու մշակույթի նախարարության աջակցությունը:

դարձ առ գիրք 2011 | ծրագիր

05.10.2011
10:00 Գրքի ցուցահանդես - տոնավաճառ հայաստանյան հրատարակիչների և գրախանութների մասնակցությամբ
| Խնկո Ապոր գրադարան

12:00 Հեքիաթի դեսպաններ. հեքիաթ են կարդում ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները
| Խնկո Ապոր գրադարան, հեքիաթի սրահ

13:00 Աստիճանային գրաֆիտի. Հ.Կոջոյան կրթահամալիրի սաների մասնակցությամբ
| Խնկո Ապոր գրադարանի հարթակ

15:00 Ժամանակակից մանկական գրքի նկարազարդումը Գերմանիայում. գերմանացի 13 հայտնի նկարիչների` մանկական գրքերի նկարազարդման ցուցահանդեսի բացում (ցուցահանդեսը կգործի հոկտեմբերի 5-ից - 28-ը)
| Խնկո Ապոր գրադարանի ճեմասրահ

06.10.2011
10:00 Գրքի ցուցահանդես - տոնավաճառ հայաստանյան հրատարակիչների և գրախանութների մասնակցությամբ
| Խնկո Ապոր գրադարան

11:00 պատկերապատումների ստեղծման և գունազարդման ակցիա APBDA-ի և ԲԱԴԱԲԱԴԱՅԻ մասնակցությամբ
| Խնկո Ապոր գրադարանի մերձակա տարածք

20:00 արվեստի ֆիլմերի բացօթյա ցուցադրություն
| Խնկո Ապոր գրադարան

07.10.2011
10:00 Գրքի ցուցահանդես - տոնավաճառ հայաստանյան հրատարակիչների և գրախանութների մասնակցությամբ
| Խնկո Ապոր գրադարան

14:00 փառատոնի պաշտոնական բացում
Orange գրքի մրցանակ 2011 մրցույթի short list-ի հայտարարում. հանրային ընթերցանության կազմակերպում` էլեկտրոնային եւ թղթային կրիչներով
| Խնկո Ապոր գրադարանի ընթերցասրահ

Հայկական տարազ եւ տեղագրություն. հայկական տարազի ցուցադրություն. հեղինակ` Նեւրիկ Ազատյան /Ժնեւ, Շվեյցարիա/
| Խնկո Ապոր գրադարանի ճեմասրահ եւ հարթակ

20:00 արվեստի ֆիլմերի բացօթյա ցուցադրություն
| Խնկո Ապոր գրադարան

08.10.2011
10:00 Գրքի ցուցահանդես - տոնավաճառ հայաստանյան հրատարակիչների և գրախանութների մասնակցությամբ
| Խնկո Ապոր գրադարան

15:00 ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԶ ԵՎ ՏԵՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ թեմայով դասախոսություն. բանախոս Նեւրիկ Ազատյան /Ժնեւ, Շվեյցարիա/
| Խնկո Ապոր գրադարանի դահլիճ

20:00 արվեստի ֆիլմերի բացօթյա ցուցադրություն
| Խնկո Ապոր գրադարան

09.10.2011
10:00 Գրքի ցուցահանդես - տոնավաճառ հայաստանյան հրատարակիչների և գրախանութների մասնակցությամբ
| Խնկո Ապոր գրադարան

15:00 ԱՌԱՋԻՆ ԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ներկայացնում է ժամանակակից հայ գրողներին
| Խնկո Ապոր գրադարան

20:00 արվեստի ֆիլմերի բացօթյա ցուցադրություն
| Խնկո Ապոր գրադարան

10.10.2011
12:00 Հեքիաթի դեսպաններ. հեքիաթ են կարդում ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները
| Խնկո Ապոր գրադարան, հեքիաթի սրահ

14:00 ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՆՔ ԳԻՐՔ.
վարպետության դաս գերմանացի հայտնի մանկագիր եւ գրքի նկարիչ-ձեւավորող Բիրտե Մյուլլերի մասնակցությամբ
| Խնկո Ապոր գրադարանի ճեմասրահ

18:00 էլեկտրոնային ճանապարհորդություն աշխարհի գրադարաններ
| Խնկո Ապոր գրադարանի դահլիճ

11.10.2011
12:00 Հեքիաթի դեսպաններ. հեքիաթ են կարդում ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները
| Խնկո Ապոր գրադարան, հեքիաթի սրահ

14:00 ԳՐՔԱՐՎԵՍՏԸ ՀՆԱՏԻՊ ԳՐՔԵՐՈՒՄ.
դասախոսություն - սլայդ շոու /Հայագիտական համազգային կենտրոն/
| Խնկո Ապոր գրադարանի դահլիճ

17:00 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐԸ գունազարդ հանրագիտարանի անգլերեն եւ ռուսերեն հրատարակության շնորհանդես
| բյուրոկրատ գրախանութ

18:00 արվեստի ֆիլմերի ցուցադրություն
| Խնկո Ապոր գրադարանի դահլիճ

12.10.2011
12:00 Հեքիաթի դեսպաններ. հեքիաթ են կարդում ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները
| Խնկո Ապոր գրադարան, հեքիաթի սրահ

14:00 ԳՐՈՂ - ԹԱՐԳՄԱՆԻՉ - ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ. սեմինար-քննարկում՝
| Խնկո Ապոր գրադարան, գերմանական ընթերցասրահ

18:00 արվեստի ֆիլմերի ցուցադրություն
| Խնկո Ապոր գրադարանի դահլիճ

13.10.2011
12:00 Հեքիաթի դեսպաններ. հեքիաթ են կարդում ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները
| Խնկո Ապոր գրադարան, հեքիաթի սրահ

14:00 ՀԱՅ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՊԱՏԿԵՐԱԳՐՈՒՄԸ.
դասախոսություն՝ բանախոս Հարություն Մարության
| Խնկո Ապոր գրադարանի դահլիճ

18:00 հոգեւոր երաժշտության համերգ անվանի երգահան Կարո Չալիկյանի մասնակցությամբ
| Գեղարդի վանք

14.10.2011
12:00 Հեքիաթի դեսպաններ. հեքիաթ են կարդում ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները
| Խնկո Ապոր գրադարան, հեքիաթի սրահ

14:00 ԱՄԵՐԻԿՅԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐ. դասախոսություն
| Խնկո Ապոր գրադարանի դահլիճ

18:00 արվեստի ֆիլմերի ցուցադրություն
| Խնկո Ապոր գրադարանի դահլիճ

17.10.2011
12:00 Հեքիաթի դեսպաններ. հեքիաթ են կարդում ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները
| Խնկո Ապոր գրադարան, հեքիաթի սրահ

15:00 պարսկական պոեզիայի օր
| Խնկո Ապոր գրադարան, իրանական ընթերցասրահ

18:00 Տավուշի ծաղկած դժոխքը ֆրանսահայ հայտնի գրող Դընի Դոնիկյանի գրքի առցանց շնորհանդեսը.
| Խնկո Ապոր գրադարանի ճեմասարհ

18.10.2011
12:00 Հեքիաթի դեսպաններ. հեքիաթ են կարդում ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները
| Խնկո Ապոր գրադարան, հեքիաթի սրահ

14:00 Թարգմանական գործի հիմնախնդիրներն ու հեռանկարները. կոնֆերանս
| Խնկո Ապոր գրադարանի ընթերցասրահ

18:00 ՀԱՅՏՆԻ Եվ ԱՆՀԱՅՏ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐ, ԱՆՎԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐՆԵՐ գրքի շնորհանդես
| Խնկո Ապոր գրադարանի ճեմասրահ

19.10.2011
12:00 Հեքիաթի դեսպաններ. հեքիաթ են կարդում ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները
| Խնկո Ապոր գրադարան, հեքիաթի սրահ

15:00 ԱՐՏԵՐԻԱ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ - ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ԿԱՅՔ -ԱՄՍԱԳՐԻ շնորհանդես Հայ Գրքի Կենտրոն եւ Եվրասիա համագործակցություն հիմնադրամ /www.arteria.am/
| Խնկո Ապոր գրադարանի դահլիճ

20.10.2011
12:00 Հեքիաթի դեսպաններ. հեքիաթ են կարդում ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները
| Խնկո Ապոր գրադարան, հեքիաթի սրահ

14:00 ԳՐԱԿԱՆ ՏԱՊԱՆ. հանդիպում-կլոր սեղան եվրոպացի գրողների հետ
| Խնկո Ապոր գրադարանի ընթերցասրահ

17:00 Պետություն - գրադարան - հրատարակչություն. սեմինար
| Խնկո Ապոր գրադարանի դահլիճ

21.10.2011
12:00 Հեքիաթի դեսպաններ. հեքիաթ են կարդում ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները
| Խնկո Ապոր գրադարան, հեքիաթի սրահ

14:00 ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԱԿՏՈՒԱԼ ԱՐՎԵՍՏԸ.
Աշխարհի բոլոր առավոտները. հանրահայտ ֆրանսիացի գրող Պասկալ Քինյարի գրքի շնորհանդեսը
Ահ ու սարսափ. աշխարհահռչակ բելգիացի գրող Ամելի Նոթոմբի գրքի շնորհանդեսը
| Խնկո Ապոր գրադարանի ճեմասարհ

18:00 Գյումրի. աղետը որպես կյանքի նորմ. վիզուալ արվեստի մրցույթի եզրափակիչ ցուցահանդես` Իմ պատմությունը խորագրով /Ակտուալ Արվեստ եւ Համաշխարհային Բանկ/
| Նարեկացի կենտրոն

23.10.2011
15:00 ՍՓՅՈՒՌՔՆԵՐԸ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՋԻՆ ՀԻՍՆԱՄՅԱԿՈՒՄ.
ԱՄՆ Վեսլեյան համալսարանի պրոֆեսոր, անվանի գիտնական Խ. Թոլոլյանի դասախոսությունը
| Խնկո Ապոր գրադարանի դահլիճ

24.10.2011
12:00 Հեքիաթի դեսպաններ. հեքիաթ են կարդում ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները
| Խնկո Ապոր գրադարան, հեքիաթի սրահ

15:00 ԱՆԴՐԱԶԳԱՅՆՈՒԹՅԱՆ ԲՆՈՒՅԹՆ ՈՒ ՆՐԱ ԲԱԶՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ.
ԱՄՆ Վեսլեյան համալսարանի պրոֆեսոր, անվանի գիտնական Խ. Թոլոլյանի դասախոսությունը
| Խնկո Ապոր գրադարանի դահլիճ

25.10.2011
15:00 ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅՆԱՑՈՒՄԸ. ԹԵ ՄԻԱՏԱՐՐՈՒՄ, ԹԵ ՆՈՐ ԲԱԲԵԼՈՆ ԱՄՆ Վեսլեյան համալսարանի պրոֆեսոր, անվանի գիտնական Խ. Թոլոլյանի դասախոսությունը
| Խնկո Ապոր գրադարանի դահլիճ

18:00 դարձ առ գիրք գրքարվեստի 2 - րդ փառատոնի փակում, արդյունքների ամփոփում
| Խնկո Ապոր գրադարանի դահլիճ