|ակտուալ ա|
հրապարակված է 01.08.2011 | դարոն աջեմօղլու / ջեյմս ռոբինսոն |
գրքի ամենամյա փառատոն
![]()
Հայ Գրքի Կենտրոն հասարակական կազմակերպության առաջին մեծ ծրագիրը 2010թ. հոկտեմբերին Երեւանում կայացած Դարձ առ գիրք գրքարվեստի ամենամյա փառատոնն էր, որի հիմնական նպատակը ամենատարբեր միջոցառումներով` քննարկումներ, սեմինարներ, գրքի տաղավարներ, պատկերապատում եւ այլն, գրքարվեստի ու գրատպության մշակույթի զարգացումն է: Այն որպես այդպիսին առայժմ աննախադեպ է տարածաշրջանում:
Փառատոնի շրջանակներում կազմակերպվում են թեմատիկ քննարկումներ, որոնք վերաբերվում են թարգմանական գրականության, տեղական գրքի շուկայի, հրատարակչական գործունեության, ընթերցանության եւ այլ խնդիրների: Գրողների ու քննադատների, թարգմանիչների ու հրատարակիչների միջավայրում բաց քննարկումները ի հայտ են բերում ոլորտում առկա հիմնախնդիրները:
|
| պատկերադարան |
|