|մառան|
հրապարակված է 10.08.2011 | standart |
STANDART. ժուրնալ գրականության յեվ արվեստի. մոսկվա 1924
![]()
1924թ. ճարտարապետներ Կարո Հալաբյանն ու Միքայել Մազմանյանը եւ Եղիշե Չարենցը Մոսկվայում հրատարակում են Ստանդարտ ամսագիրը: Հրատարակվել է ամսագրի միայն մեկ համար:
Ըստ Մ. Մազմանյանի հուշերի` Մոսկվայում Չարենցը ամսագրի մի օրինակ տվել է Ալեքսանդր Միասնիկյանին, ով քննադատել է ամսագիրը ու խորհուրդ տվել ոչնչացնել բոլոր օրինակները: Մոսկվայից վերադառնալուց հետո 1924թ. հուլիսի 1-ին Մազմանյանի խոհանոցում երեքով այրել են բոլոր օրինակները: (Այս մասին տե'ս Գրիգոր Պըլտյան, "Հայկական ֆուտուրիզմ", Սարգիս Խաչենց-Փրինթինֆո, Երեւան, 2009 եւ Yeghishe Charents, Poet of Revolution, "edited by Marc Nichanian, Mazdz, California 2005", ինչպես նաեւ Մարկ Նշանեան, "Չարենց եւ յեղափոխութիւնը, Կամ", թիւ 6, Լոս Անջելես, 2005): Փրկվել է միայն մեկը` Կարո Հալաբյանի ստորագրությամբ Միքայել Մազմանյանին նվիրված օրինակը: Այդ եզակի օրինակը պահվում է Ե.Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում:
|
| պատկերադարան |
|